Category: Infocom

  • Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվ…

    🇻🇪 🚑 Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին, որը մնացել էր Լա Գուայրա քաղաքի առևտրի կենտրոններից մեկի փլատակներում:
    🔸 Կոստա Ռիկայի կարմիր խաչի հատուկ խումբը Էռնան Ալբերտո Խիլ Ֆլորեսի հետ կապ էր հաստատել հունիսի 28-ին՝ երկրաշարժից չորս օր հետո:
    🔸 Նա խնդրել էր իր կնոջը չասել, որ ողջ է մնացել, քանի որ մտավախություն ուներ, որ իրեն չեն կարողանա դուրս բերել: |armenpress.am|
    📸 Լուսանկարը՝ AP-ի
    🇻🇪 Ուժգին երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում։ 📌 7.2 և 7.5 մագնիտուդով ցնցումներից հետո Կարակասում բնակելի շենքեր են փլուզվել. մասնագետները մեծաթիվ զոհեր են կանխատեսում։ 🗣️ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է…

  • Արուսյակ Մանավազյանը ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թ…

    ❗️Արուսյակ Մանավազյանը ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու։
    📌 Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

  • Ժամը 19:05-ին 2․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս…

    ‼️ Ժամը 19:05-ին 2․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս։
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
    📌 Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Վաղը մեկնելու եմ Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Այս մասին լ…

    🇦🇲🇮🇷 Վաղը մեկնելու եմ Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
    🗣 «Նախատեսված են շփումներ Իրանի ղեկավարության հետ»,- հավելել է նա։
    🇦🇲🇮🇷 Փաշինյանը մասնակցելու է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Այս մասին հաղորդում է Թեհրանում գործող ISNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանի խոսքերին։ 🗣 «Փուրմոհամադիի…

  • ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել, որ հայաստանյան մի շարք ապրանքներ ԵՄ կարտահա…

    📣 ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել, որ հայաստանյան մի շարք ապրանքներ ԵՄ կարտահանվեն և կներկրվեն առանց մաքսատուրքի, այսինքն՝ ազատ առևտրի ռեժիմով․ Նիկոլ Փաշինյան
    📃 Փաշինյանը նշել է, որ այս որոշումը կվերաբերի ընդհանուր առմամբ Հայաստանից պոտենցիալ արտահանումների շուրջ 80 տոկոսին։ Նա արձանագրեց, որ որոշման ամբողջական ուժի մեջ մտնելը որոշակի ժամանակ կպահանջի, որովհետև անդամ երկրները այս ընթացքում պետք է որոշումներ կայացնեն, և Եվրոպական խորհրդարանը պետք է համապատասխան բանաձև ընդունի։
    📌 Փաշինյանը նշեց, որ համատեղ ծրագրեր կիրականացվեն մասնավոր հատվածին աջակցելու համար, որ նրանք նաև համապատասխան կադրեր պատրաստեն, տեղյակ կլինեն՝ լեզվի իմացությունից մինչև օրենսդրության իմացություն։
    🗣 «Ես ուզում եմ, որ մենք գնահատենք այս իրադարձությունը․ սա շատ էական և շրջադարձային պահ է։ ԵՄ 450-միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի շուկա է, բայց նաև բարձր ստանդարտների շուկա է։ Մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել։ Ի վերջո, լավ առիթ է, որ սննդի ստանդարտները, որոնք ունենք թղթի վրա, նաև իրական կյանքում իրականացնենք», — նշեց ՀՀ վարչապետը։ |1lurer.am|
    💰🇦🇲 Եվրոպական հանձնաժողովի նախագահը Երևանում հայտարարել է Հայաստանին տրամադրվող լայնածավալ ֆինանսական և տնտեսական աջակցության մասին։ 🔸 «Ես հայտարարեցի նոր՝ 200 միլիոն եվրոյի «Գլոբալ դարպասներ» փաթեթի մասին՝ փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելուն…

  • ՀՀ-ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները 1 տարվա փոխար…

    🚙🪪 ՀՀ-ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները 1 տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որ քաղաքացիները կարողանան նաև գործնական քննությունը հանձնել։
    📅 Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ տեղեկացնելով՝ նախատեսվում է, որ կարգավորումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերի 1-ից։
    📣 Նախարարը տեղեկացրեց, որ կփոխվեն նաև տեսական քննության հարցաշարերը, քանի որ, օրինակ, շատ են բողոքներն այն մասին, որ թեթև մարդատար մեքենաների վարելու համար նախատեսված հարցաշարերում ներառված են ավտոբուսների վարման հետ կապված հարցեր։ Այժմ հարցաշարերը կդառնան կոնկրետ կարգին ու ենթակարգին բնորոշ։
    🗣 Սարգսյանը հիշեցրեց, որ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները այս տարվա հուլիսի 6-ից կարող են վճարել 50 հազար դրամ պետական տուրք և վերականգնել իրենց վարորդական իրավունքը՝ առանց քննությունների։|arm.sputniknews.ru|

  • Պետական գաղտնիք հրապարակելու կասկածանքով ձերբակալվել են զորամասի հրամանատար գնդ…

    ⚖️ Պետական գաղտնիք հրապարակելու կասկածանքով ձերբակալվել են զորամասի հրամանատար գնդապետ Էդիկ Մալոյանն ու զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա։
    📣 «Է.Մ.-ն, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը։
    📌 Հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան», — հայտնում են Քննչական կոմիտեից:

  • 78 բացակայություն 83 նիստից. համայնքային ավագանիների բացակայության պատկերը«Ինֆոք…

    78 բացակայություն 83 նիստից. համայնքային ավագանիների բացակայության պատկերը
    📌«Ինֆոքոմը» ուսումնասիրել է Հայաստանի համայնքներում ավագանու անդամների մասնակցությունը՝ սկսած համայնքի գործող ավագանու գումարման ժամկետից մինչև 2026 թվականի մարտ:
    🔍Առանձնացրել ենք առավել հաճախ բացակայող ավագանու անդամներին, ավագանու անդամների մասնակցության ցածր ցուցանիշ ունեցող համայնքները և խմբակցությունները։
    🔗Մանրամասները՝ մեր հոդվածում

  • Ավարտվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան…

    📌 Ավարտվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան։
    📹 Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի էջից

  • Ալեն Սիմոնյանը «անհեթեթություն» անվանեց լուրը, թե իրեն առաջարկվել է ՀՀ նախագահի…

    💬 Ալեն Սիմոնյանը «անհեթեթություն» անվանեց լուրը, թե իրեն առաջարկվել է ՀՀ նախագահի պաշտոնը:
    🗣 «Դա անհեթեթություն է։ Երբևիցե որևէ մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել։ ՀՀ-ն ունի մեկ նախագահ։ Որպես քաղաքացի իմ կողմից ամենասիրված, հարգված նախագահն է, նման խոսակցությունն ուղղակի անհեթեթություն է։ Որևէ պաշտոնյայի հետ երբևէ նման բան չի քննարկվել, չեմ լսել, չեմ խոսել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Սիմոնյանը՝ խնդրելով դադարեցնել այդ խոսակցությունները՝ դրանք ոչ կոռեկտ անվանելով։