Category: Infocom

  • Ավարտվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան…

    📌 Ավարտվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան։
    📹 Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի էջից

  • Ալեն Սիմոնյանը «անհեթեթություն» անվանեց լուրը, թե իրեն առաջարկվել է ՀՀ նախագահի…

    💬 Ալեն Սիմոնյանը «անհեթեթություն» անվանեց լուրը, թե իրեն առաջարկվել է ՀՀ նախագահի պաշտոնը:
    🗣 «Դա անհեթեթություն է։ Երբևիցե որևէ մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել։ ՀՀ-ն ունի մեկ նախագահ։ Որպես քաղաքացի իմ կողմից ամենասիրված, հարգված նախագահն է, նման խոսակցությունն ուղղակի անհեթեթություն է։ Որևէ պաշտոնյայի հետ երբևէ նման բան չի քննարկվել, չեմ լսել, չեմ խոսել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Սիմոնյանը՝ խնդրելով դադարեցնել այդ խոսակցությունները՝ դրանք ոչ կոռեկտ անվանելով։

  • Եվրոպական հանձնաժողովի նախագահը Երևանում հայտարարել է Հայաստանին տրամադրվող լայ…

    💰🇦🇲 Եվրոպական հանձնաժողովի նախագահը Երևանում հայտարարել է Հայաստանին տրամադրվող լայնածավալ ֆինանսական և տնտեսական աջակցության մասին։
    🔸 «Ես հայտարարեցի նոր՝ 200 միլիոն եվրոյի «Գլոբալ դարպասներ» փաթեթի մասին՝ փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելուն նվիրված։ Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք զորագրել ընդհուպ 2 միլիարդ եվրո՝ ռազմավարական տրանսպորտային, էներգետիկ կապուղիների և թվանշային պրոյեկտների համար ամբողջ Հարավային Կովկասում։ Ես հայտարարեցի նաև 20 միլիոն եվրոյի՝ խաղաղությանն ուղղված ծրագրի մասին, որը նպատակ ունի օգնել այն համայնքներին, որոնք սահմանամերձ են»,- նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը :
    📌 Նա նաև հայտարարել է Հայաստանին լրացուցիչ 18 միլիոն եվրոյի հատկացման մասին, որը նպատակ ունի ամրապնդել երկրի առևտրային կարողությունները և դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները։ Այս ֆինանսավորումը հուլիսին քննարկված 52 միլիոն եվրո արժողությամբ օգնության փաթեթի եզրափակիչ մասն է։ |1lurer.am|

  • ՔՊ-ն փոխել է ընտրելու իրավունքն իրացնելու համար ՀՀ-ում փաստացի բնակվելու ժամկետ…

    ‼️ ՔՊ-ն փոխել է ընտրելու իրավունքն իրացնելու համար ՀՀ-ում փաստացի բնակվելու ժամկետի իր առաջարկը:
    🔸 Մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել, որ ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին ընտրելու իրավունք ունենան այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ արտահերթ ընտրության դեպքում՝ նախորդող 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 2 տարվա ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են 1 տարուց ավելի:

  • Ընտրելու իրավունք իրացնելու համար բնակության ցենզ սահմանող և մի շարք այլ նախագծ…

    ‼️ Ընտրելու իրավունք իրացնելու համար բնակության ցենզ սահմանող և մի շարք այլ նախագծեր կքննարկվեն 24-ժամյա ռեժիմով. մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը:
    🗣 Ընդդիմությունը մեկնաբանեց, որ ընտրելու համար բնակության ցենզ սահմանող նախագիծը չի անցել համապատասխան հանրային քննարկում, ինչի հետ Արփինե Սարգսյանը չհամաձայնեց՝ նշելով, որ դրա վերաբերյալ բովանդակային քննարկումներն ավելի շուտ էին սկսել: Ընդդիմադիր պատգամավորները մեղադրեցին իշխանությանը նման «կարևորագույն» նախագիծը հրատապ ընթացակարգով ընդունելու որոշման համար:
    💬 Իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը մեղադրեց ընդդիմությանը հանրությանը չլսելու համար՝ նշելով. «Որ հանրությանը լսեք, չեք ասի՝ որտեղ է էդ հանրային պահանջը: […] Ես կարծում եմ՝ նախագիծը իսկապես հանրային պահանջ է ունեցել»:
    📌 Նշենք, որ քննարկվող նախագծով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին քվեարկելու իրավունք վերապահել 1 տարվա ընթացքում 6 ամիս ՀՀ-ում բնակված քաղաքացիներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրի բուհերում ուսումնառության հանգամանքներով:

  • «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ ընտրելու և հանրաքվեին մաս…

    💬 «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքի համար բնակության ցենզ սահմանելու գաղափարը կարող է իրավաչափ նպատակ հետապնդել, սակայն ներկայացված նախագիծը պահանջում է խորքային սահմանադրաիրավական և մասնագիտական քննարկում։
    ‼️ Առաքելությունը հատկապես խնդրահարույց է համարում գործող Սահմանադրության պայմաններում ընտրական իրավունքի իրացման լրացուցիչ պայման սահմանելը՝ ընդգծելով, որ նման կարգավորումները պետք է քննարկվեն նաև սահմանադրական փոփոխությունների համատեքստում։
    🔗 Կարդալ ավելին
    ՔՊ նոր նախագծով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին քվեարկելու իրավունք վերապահել 1 տարվա ընթացքում 6 ամիս ՀՀ-ում բնակված քաղաքացիներին:

  • Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժաման…

    🇦🇲🛬 Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանեց Երևան:
    🔸 «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: |armenpress.am|

  • Եթե մեզ պես քնել էիք Բելգիա-Սենեգալ հանդիպման վերջին րոպեներին, երբ դեռ Սենեգալ…

    🇧🇪🇸🇳 Եթե մեզ պես քնել էիք Բելգիա-Սենեգալ հանդիպման վերջին րոպեներին, երբ դեռ Սենեգալը 2 գոլի տարբերությամբ հաղթանակ էր տանում, ապա պետք է իմանալ, որ Բելգիան խաղավարտին՝ 86-րդ րոպեին, կրճատեց հաշվի տարբերությունը, և 3 րոպե անց հավասարեցրեց այն, ու խաղի ելքը որոշվեց հավելյալ ժամանակում՝ Բելգիացիների հաղթանակով՝ 3-2 հաշվով։
    🇺🇸🇧🇦 Իսկ ամերիկացիները, պարզվում է՝ գիտեն, թե ինչ է մեր իմացած ֆուտբոլը, քանի որ 2-0 հաշվով հաղթեցին Բոսնիա Հեցեգովինային և ապահովեցին իրենց տեղը հաջորդ փուլում։
    ⚽️ Հուլիսի 7-ին՝ ժամը 04։00-ից, կդիտենք ԱՄՆ-Բելգիա դիմակայությունը։
  • Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության, հայտնե…

    ⚖️⛪️ Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
    🗣 «Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննավանքին, որտեղ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։
    🔸 Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները։
    📌 Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը»,-նշել է նա:

  • Անգլիան 1/8 եզրափակիչում է՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի հետ …

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇨🇩 Անգլիան 1/8 եզրափակիչում է՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի հետ խաղում հաղթելով 2-1 հաշվով։
    ԿԴՀ-ն խաղի հաշիվը բացեց 7-րդ րոպեին, և բոլորս, շունչները պահած, սպասում էինք հերթական պատմական իրադարձությանը, բայց Հարի Քեյնը «փչացրեց» ամեն ինչ և 75-րդ ու 86-րդ րոպեներին խփած գոլերով դուբլ ձևակերպեց և ապահովեց Անգլիայի տեղը 1/8-ում։
    ⚽️ Հուլիսի 6-ին՝ ժամը 04:00-ից, կհետևենք Անգլիա-Մեքսիկա դիմակայությանը: