Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կրթական խնդիրներին, դպրոցներո…

    💬 Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կրթական խնդիրներին, դպրոցներում մասնագիտական որակին, հանրային գրագիտությանը և ուսուցիչների ատեստավորմանը, ինչպես նաև PISA հետազոտության արդյունքներին:
    🔸 «Դաշնակցականներն ու հանրապետականները տասնյակ տարիներով դպրոցները սարքել էին ընտրակեղծարարության պլատֆորմ, կոռուպցիայի դասավանդման թիվ մեկ աղբյուրն է եղել երկար տարներ Հայաստանի Հանրապետությունը։ Մինչև էսօր ուսուցիչներ ու տնօրեններ կան, որ այնպիսի գաղափարներ են դասավանդում… տգիտություն են դասավանդում դպրոցներում: Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից»,- ասաց նա:
    🔸 Անդրադառնալով քննադատներին՝ Փաշինյանը հայտարարեց. «Դուք եք ակադեմիկոսներ, դրա համար միլիարդատեր եք: Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, դասագրքի հեղինակ լինի պարոն Ծառուկյանը, բա ի՞նչ եք ուզում, ձեզ թվում է՝ դա անհետևանք է անցնելո՞ւ»: |azatutyun.am|
    ըստ հետազոտության՝ հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։

  • Նիկոլ Փաշինյանը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հեռախոսազրույցում մտքեր …

    🇦🇲🇺🇿 Նիկոլ Փաշինյանը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։
    📌 Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
    [ՀՀ կառավարություն]

  • Հնարավորությունների ու մտահոգությունների մեջտեղում․ ի՞նչ են տալու և ի՞նչ են սպառ…

    Հնարավորությունների ու մտահոգությունների մեջտեղում․ ի՞նչ են տալու և ի՞նչ են սպառելու Հայաստանում բացված ԱԲ կենտրոնները
    🖥 Այս ամառ Հայաստանում բացվել են Eleveight AI և Firebird AI տվյալների կենտրոնները։
    📌Դրանք, ըստ ընկերությունների, զարգացնելու են տեխնոլոգիական էկոհամակարգը, Հայաստանը գրավիչ են դարձնելու ներդրողների համար։
    🔋🌍 Միաժամանակ մտահոգություններ են հնչում կենտրոնների գործարկման հետևանքով հնարավոր բնապահպանական ռիսկերի և Հայաստանի էներգետիկ ռեսուրսների հնարավորությունների վերաբերյալ։
    ❓«Ինֆոքոմը» փորձել է հասկանալ՝
    🔸 ովքեր են հիմնադրել կենտրոնները, ինչ են անելու դրանք․
    🔸 ինչպիսի հնարավորություններ են տալու Հայաստանին,
    🔸 ինչպես են ազդելու շրջակա միջավայրի վրա և էներգետիկ ինչ ռեսուրսներ են սպառելու։
    🔗 Կարդալ ավելին

  • Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից Եվրոպական միություն ներմո…

    🇪🇺🇦🇲 Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների մոտ 80 տոկոսի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացման հարցով։
    📌 Միաժամանակ նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար, այդ թվում՝ խաղողի, ծիրանի, կեռասի, դեղձի և վարունգի։ |1lurer.am|
    🇪🇺🇦🇲 ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել հայաստանյան ապրանքների համար առևտրային ժամանակավոր ազատականացման միջոցառումներին՝ աջակցելու համար Հայաստանին Ռուսաստանի կողմից վերջերս մտցված սահմանափակումներից հետո: 📣 Այդ միջոցառումներն ազատականացնելու են ՀՀ-ից ԵՄ…

  • Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Գ…

    🗳 Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է:
    📌 «Ազատության» հետ զրույցում նա ասել է՝ ՔՊ-ի ու «Բիզնես» կուսակցության ձևավորած դաշինքն է գլխավորելու:

  • Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը։ Աշխատ…

    🚙🌉 Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը։
    👷‍♂️ Աշխատանքների ընթացքում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները։ Վերգետնյա մալուխներն էլ անցկացվելու են ստորգետնյա եղանակով։
    [Երևանի քաղաքապետարան]
    🚧 Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը)`hիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված: [Երևանի քաղաքապետարան]

  • Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ….

    🛰 Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
    📣 «2026-2031 թվականների Հայաստանի կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար, միաժամանակ զարգացնելով սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։
    🗣 Մենք նաև նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին», — ասել է Փաշինյանը։

  • Նարեկ Սուքիասյան. «Չեմ բացառում, որ Կառավարությունը կարող է գնալ երկաթուղու ազգա…

    Նարեկ Սուքիասյան. «Չեմ բացառում, որ Կառավարությունը կարող է գնալ երկաթուղու ազգայնացման ճանապարհով»
    🔷 Ի՞նչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները։
    🔷 Ի՞նչ կլինի «Հարավկովկասյան երկաթուղու» հետ:
    🔷 Հնարավո՞ր է երկաթուղու ազգայնացում:
    🔷 Ռուսաստանը կարո՞ղ է տնտեսական և այլ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա:
    🔷 Ովքե՞ր կարող են փոխարինել Ռուսաստանին հայկական երկաթուղու կառավարման հարցում:
    🔷 Ի՞նչ սպասել «Գազպրոմի» և ատոմակայանի հարցերում:
    🔗 Այս և այլ հարցերի շուրջ «Ինֆոքոմը» զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր, ռուսագետ Նարեկ Սուքիասյանի հետ։

  • PISA հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կր…

    🎒 PISA հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ․ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան
    📃 Նշենք, որ ըստ հետազոտության՝ հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։
    📣 «Արդյունքներն, անշուշտ, գոհացուցիչ չեն. դրանք փաստում են խնդիրների մասին, իսկ չդադարող բարեփոխումներն ավելի որակյալ կրթության համակարգ ունենալու մասին են:
    🗣 Կարևոր է նկատի ունենալ, որ գնահատմանը մասնակցած սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախորդ չափորոշչով։ Այս իմաստով ստացված արդյունքները կարող են դիտարկվել ելակետային տվյալներ, որոնք հետագայում հնարավոր կլինեն համադրել նոր չափորոշչի ներդրումից և ընթացող մյուս բարեփոխումներից հետո արձանագրվող արդյունքների հետ՝ դիտարկելով կրթության որակի դինամիկան», — նշել են նախարարությունից։ |armenpress.am|

  • Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դատական դահլիճում ընթանում է Գագիկ Խ…

    ⚖️ Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դատական դահլիճում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։
    🗣 Խաչատրյանի պաշտպանական թիմից հայտնում են՝ «նիստին շտապօգնության բժիշկների և ՔԿԾ աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել»:
    ՄԻՊ միջնորդությունից հետո Գագիկ Խաչատրյանի համար ապահովվել է խնամող անձ․ Խաչատրյանի պաշտպանական թիմ