Category: Infocom

  • «Մարտի 1»-ի գործի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս 2 նախկին պաշ…

    ‼️ «Մարտի 1»-ի գործի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս 2 նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ։
    📌 «Մասնավորապես, 2008-ի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,- Factor-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
    Նշենք, որ այդ շրջանում Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարը եղել է Ռոբերտ Մելքոնյանը, նրա տեղակալը՝ [ՀՀ նախկին ոստիկանապետ] Վալերիյ Օսիպյանը։

  • Թեեւ «Ուժեղ Հայաստան»-ը նպատակ ունի ընտրություններից հետո ԱԺ առաջին նիստին հանդ…

    📣 Թեեւ «Ուժեղ Հայաստան»-ը նպատակ ունի ընտրություններից հետո ԱԺ առաջին նիստին հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով հնարավոր կլինի Սամվել Կարապետյանին վարչապետ նշանակել, այդ փոփոխության համար որոշակի խոչընդոտներ կան։
    📌 «ՍիվիլՆեթը» գրում է, որ անգամ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու պայմաններում կուսակցությունը անմիջապես չի կարող Կարապետյանին վարչապետ նշանակել։
    🔸 «Իրավական առումով անհնար է առաջին նիստի օրը փոխել Սահմանադրությունը [հոդված 148-ը] և նշանակել նոր չափանիշներին համապատասխանող վարչապետ։
    🔸 Համաձայն Սահմանադրության՝ նախ պետք է ձևավորվի կառավարություն, իսկ սահմանադրական փոփոխությունները պահանջում են հատուկ ընթացակարգեր։ [Բացի դրանից, Սահմանադրության փոփոխությունների համար] ԱԺ-ն պետք է դիմի ՍԴ՝ հարցի սահմանադրականությունը որոշելու համար»։
    Կարդալ ավելին
    📣 Մեր Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է, թե ով պետք է լինի մեր երկրի վարչապետը, իսկ այն փոփոխվում է Ազգային ժողովի քվեարկությամբ, այլ ոչ թե Սահմանադրական բարեփոխումներով։ 📌 Այս մասին Մարզահամերգային համալիրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսին…

  • Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն հայկական երկաթուղիների երկու հատվածներ…

    🇦🇲🇷🇺 Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն հայկական երկաթուղիների երկու հատվածների վերականգնման վերաբերյալ․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
    ❗️ «Այդ հատվածների վերականգնման շնորհիվ կապահովի հայկական երկաթուղիների կապը Ադրբեջանի երկաթուղիների հետ Երասխ գյուղի մոտ, ինչպես նաև Թուրքիայի երկաթուղիների հետ Ախուրյան գյուղի մոտ», — ասել է Օվերչուկը՝ նշելով, որ վերականգնվող երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1.6 կմ և 12.4 կմ է:
    📣 Օվերչուկի խոսքով՝ այս խոշոր մարտահրավերը լուծելու համար աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր վնասված երթուղիների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում՝ Աբխազիայի միջոցով Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապի վերականգնման հնարավորության համար․ «Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ կապի ամրապնդումը չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների խաղաղության, կայունության և տնտեսական բարգավաճման համար»:
    🛤 Փաշինյանը նշում է երկաթգծի հատվածներ, որոնք կարող են հետ վերցվել ռուսական կառավարումից, եթե ներդրումներ չկատարվեն։ 📣 Վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը…

  • Արցախի բարբառը, լեզվի նյութականացումն ու զուգահեռներն արևմտահայերենի հետ | Հանրա…

    Արցախի բարբառը, լեզվի նյութականացումն ու զուգահեռներն արևմտահայերենի հետ | Հանրագիտ
    🎙 Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գոհար Ստեփանյանը և INALCO-ի հայագիտական ամբիոնի վարիչ Անահիտ Տօնապետեան-Դեմոպուլոսը «Հանրագիտ» պոդքաստում խոսում են՝
    🔸 «Հետխորհրդային հիշողությունը ճգնաժամերի և շահարկումների ժամանակ» խորագրով համաժողովի,
    🔸 Բռնի տեղահանված արցախցիների նյութական և լեզվական հիշողությունների, Արցախի բարբառի ուսումնասիրության,
    🔸 INALCO-ի հայագիտական ամբիոնի,
    🔸 Հայաստանի և Սփյուռքի գիտնականների համագործակցության ու միջգիտակարգային հետազոտությունների մասին։

    Արցախի բարբառը, լեզվի նյութականացումն ու զուգահեռներն արևմտահայերենի հետ | Հանրագիտ

    #infocom #ինֆոքոմ
    Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի ավագ գիտաշխատող Գոհար Ստեփանյանը և Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO) հայագիտական ամբիոնի վարիչ Անահիտ Տօնապետեան-Դեմոպուլոսը…

  • Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց կալանքը վերացվել է, կիրառվել է տնային …

    ⚖️ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց կալանքը վերացվել է, կիրառվել է տնային կալանք։
    📌 Հիշեցնենք, որ Պռոշյանի նկատմամբ հետապնդում էր հարուցվել ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը խոչընդոտելու համար, և հավաքներին մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու համար։ |arm.sputniknews.ru|
    ⚖️ Դատարանը 1 ամսով երկարացրել է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը, վերացվել է տեսակցությունները արգելող սահմանափակումը։ 📣 1 ամսով երկարաձգվել է նաև Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային…

  • Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է: Այսօր…

    ‼️ Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է:
    📌 Այսօր կայացել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ։ 📣 Ինչպես հայտնում է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը, վաղը՝ փետրվարի 12-ին, կհայտարարվի կուսակցության…

  • Երեկ Լոռու մարզի դպրոցներից մեկում աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ո…

    ‼️ Երեկ Լոռու մարզի դպրոցներից մեկում աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մի աշակերտ տեղափոխվել է բժշկական կենտրոն:
    🗣 Քաղաքացի Աննա Հովհաննիսյանը հայտնել է, որ աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, և որ տղային դաժանաբար ծեծի ենթարկողները նրա հասակակիցներն են։
    💬 ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը Factor TV-ին հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր. օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 247-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): |factor.am|

  • ՀՀ ՄԻՊ գրասենյակը զբաղվում է իրանցի կնոջ հետ կապված հարցով: «Իրենից չունենք թու…

    ❗️ ՀՀ ՄԻՊ գրասենյակը զբաղվում է իրանցի կնոջ հետ կապված հարցով:
    🗣 «Իրենից չունենք թույլտվություն ասելու, թե ինչ ձևաչափով։ Մենք դիմումատուի վերաբերյալ որևէ տեղեկատվություն տալուց առաջ պետք է ունենանք դիմումատուի համաձայնությունը, հետևաբար հիմա չեմ հարող տեղեկատվություն փոխանցել»,- ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը: |news.am|
    «Ավելի բարձր եմ գոռալու». իրանցի ակտիվիստ կնոջը ԱԱԾ են տարել, ժամերով հարցաքննել, «սպառնացել արտաքսել, ծաղրել»

  • Վաղարշապատում երեկ ձերբակալված ընդդիմադիր դաշինքի 6 անդամներին ու աջակիցներին կ…

    👩‍⚖️ Վաղարշապատում երեկ ձերբակալված ընդդիմադիր դաշինքի 6 անդամներին ու աջակիցներին կալանավորելու միջնորդությունները մերժվել են։
    📌 Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։
    Վաղարշապատի ավագանու՝ «Հաղթանակ» դաշինքի ցուցակում ընդգրկված անձինք և այլ աջակիցներ մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին:

  • Գոռ Համբարձումյանը՝ Մասիսի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը, 1 ամսով…

    ⚖️ Գոռ Համբարձումյանը՝ Մասիսի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը, 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
    Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։