Category: Infocom

  • PISA հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կր…

    🎒 PISA հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ․ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան
    📃 Նշենք, որ ըստ հետազոտության՝ հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։
    📣 «Արդյունքներն, անշուշտ, գոհացուցիչ չեն. դրանք փաստում են խնդիրների մասին, իսկ չդադարող բարեփոխումներն ավելի որակյալ կրթության համակարգ ունենալու մասին են:
    🗣 Կարևոր է նկատի ունենալ, որ գնահատմանը մասնակցած սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախորդ չափորոշչով։ Այս իմաստով ստացված արդյունքները կարող են դիտարկվել ելակետային տվյալներ, որոնք հետագայում հնարավոր կլինեն համադրել նոր չափորոշչի ներդրումից և ընթացող մյուս բարեփոխումներից հետո արձանագրվող արդյունքների հետ՝ դիտարկելով կրթության որակի դինամիկան», — նշել են նախարարությունից։ |armenpress.am|

  • Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դատական դահլիճում ընթանում է Գագիկ Խ…

    ⚖️ Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դատական դահլիճում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։
    🗣 Խաչատրյանի պաշտպանական թիմից հայտնում են՝ «նիստին շտապօգնության բժիշկների և ՔԿԾ աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել»:
    ՄԻՊ միջնորդությունից հետո Գագիկ Խաչատրյանի համար ապահովվել է խնամող անձ․ Խաչատրյանի պաշտպանական թիմ

  • Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն …

    ‼️ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։
    🔸 Հետազոտված 25 կենսանմուշում ևս վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել:
    [ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]
    Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի:

  • Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է: «Առանց թույլտվության ըն…

    ‼️ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է:
    🗣 «Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
    Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
    Ձերբակալվել են 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը:

  • ՀՀ քաղաքացիություն ստանալը կարող է դառնալ ավելի դժվար և զգալիորեն թանկ։ ՆԳՆ-ն հ…

    💰 ՀՀ քաղաքացիություն ստանալը կարող է դառնալ ավելի դժվար և զգալիորեն թանկ։
    📌 ՆԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է քաղաքացիություն ստանալու համար սահմանել Հայաստանում օրինական բնակության և փաստացի գտնվելու պահանջ, խստացնել ազգությամբ հայ լինելու հանգամանքի ստուգումը, իսկ պետական տուրքը 50 հազարից բարձրացնել մինչև 250 հազար դրամ։
    📌 Քաղաքացիությունից հրաժարվելու համար էլ գործող 150 հազար դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 1,5 միլիոն դրամ։
    Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր

  • Փաշինյանն ու Մակրոնը ընդգծել են, որ տնտեսական համագործակցությունը երկու երկրներ…

    🇦🇲🇫🇷 Փաշինյանն ու Մակրոնը ընդգծել են, որ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից է։ Այս համատեքստում, կողմերը շեշտել են ՀՀ կառավարության կողմից տնտեսության ոլորտում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
    🔸 Գոհունակությամբ արձանագրվել է, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները թևակոխել են առարկայական փուլ: Այդ առումով, կարևորվել է շինարարական աշխատանքների հնարավորինս շուտ մեկնարկը:
    🔸 Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին: Ընդգծվել է խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի հետևողական իրականացման կարևորությունը:
    [ՀՀ կառավարություն]
    Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում

  • Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը հայտնի է. կրկին Արմավիրի…

    ⚖️ Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը հայտնի է. կրկին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին մակագրված քննությունը նշանակվել է սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին։ |factor.am|
    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է նույն դատավորին՝ Սերժ Ռուշանյանին։

  • CTRL Z` Սթիվեն Սաքուրի հետ | Episode 23Ctrl Z-ի քսաներեքերորդ թողարկման հյուրն է…

    CTRL Z` Սթիվեն Սաքուրի հետ | Episode 23
    Ctrl Z-ի քսաներեքերորդ թողարկման հյուրն է BBC-ի հեղինակավոր HardTalk ծրագրի նախկին հաղորդավար Սթիվեն Սաքուրը։

    CTRL Z՝ Սթիվեն Սաքուրի հետ | Episode 23

    #infocom #ինֆոքոմ #ctrl_z
    CTRL Z` Սթիվեն Սաքուրի հետ | Episode 23
    Ctrl Z-ի քսաներեքերորդ թողարկման հյուրն է BBC-ի հեղինակավոր HardTalk ծրագրի նախկին հաղորդավար Սթիվեն Սաքուրը։
    ________________
    Website — https://infocom.am/
    Youtube — https://www.youtub…

  • Սեպտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանությա…

    🔎 Սեպտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում՝ թույլտրված վարչական իրավախախտումների փաստերի կապակցությամբ կազմվել են թվով 33 արձանագրություններ։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհա…

    🚧 Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը)`hիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված:
    [Երևանի քաղաքապետարան]