Category: Infocom

  • Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցովԿ…

    Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով
    🔸Կիրառական խնդիրներ, որոնք կառավարությունը կարող է պատվիրակել հումանիտար և հասարակագիտական ուղղությունների գիտնականներին,
    🔸 հետազոտական թեմաներ, որոնք կարևոր են հատկապես հետպատերազմական իրականությունում,
    🔸 խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ինչպես կառավարությունից, այնպես էլ գիտական համայնքից։
    🔸 «Գիտուժ» նախաձեռնության «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը միավորել էր հումանիտար և հասարակական գիտությունների ներկայացուցիչներին։

  • Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վե…

    ❗️Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։
    📌 Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով Ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Երևանի քաղաքապետարանից «Հետք» լրատվամիջոցին տրամադրել են փաստաթուղթ, որը սահմանո…

    ❗️Երևանի քաղաքապետարանից «Հետք» լրատվամիջոցին տրամադրել են փաստաթուղթ, որը սահմանում է քաղաքում օդի աղտոտման հինգ հիմնական աղբյուր՝ շինարարություն, տրանսպորտ, հանքեր/բետոնհանգույցներ, ջեռուցում և աղբավայր։
    📌 Քառամյա ծրագիրը բաժանված է փուլերի, որտեղ առաջին տարում նախատեսվում են հիմնականում ուսումնասիրություններ, վերահսկողության խստացում ու չափորոշիչների սահմանում, հաջորդ տարիներին՝ ավելի կոնկրետ գործողություններ։
    🔸 Սկզբնական փուլում նախատեսվում է զարգացնել օդի որակի մոնիթորինգային համակարգը։ Այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը, որը երկու ավտոմատ դիտակայան է ձեռք բերել, որոնք մայրաքաղաքում պիտի տեղադրվեն այս տարվա առաջին եռամսյակում։ Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ ցանցը կհամալրվի ևս 3 դիտակայանով։
    📌 Խիստ չափորոշիչներ պիտի սահմանվեն շինարարության և տրանսպորտային միջոցների արտանետումների նկատմամբ։ Ծրագրի առանցքային կետերից է քաղաքի կենտրոնական հատվածներում տրանսպորտային միջոցների մուտքի սահմանափակումը, որը նախատեսվում է իրականացնել բոլոր չորս տարիների ընթացքում։
    🔗 Կարդալ ավելին

  • «Ադրբեջանական տարածքներում Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են վտ…

    ❗️«Ադրբեջանական տարածքներում Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են վտանգ ներկայացնել խաղաղ բնակչության համար», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Խոջալուի շրջանում ականի պայթյունից ևս մեկ բնակիչ է վիրավորվել, և որ «ականի պայթյունից այդ շրջանում՝ 2020-ի պատերազմի ավարտից ի վեր զոհերի թիվը հասցել է 383-ի»։
    🗣 «Հաշվի առնելով հումանիտար լուրջ հետևանքները և ականների շարունակական առկայությունը, որ խոչընդոտում է խաղաղության և հաշտեցման ջանքերին, Ադրբեջանն ակնկալում է միջազգային հանրության համարժեք քաղաքական և գործնական աջակցությունն՝ ականազերծման գործում», – ասված է հայտարարությունում: |azatutyun.am|

  • Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականների հանդիպմանը չի մասնակցել պատվիրակությա…

    🇦🇲🇹🇷 Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականների հանդիպմանը չի մասնակցել պատվիրակության ընդդիմադիր անդամ Լիլիթ Գալստյանը: «Ազատություն» ռադիոկայանին պատգամավորը հայտնել է, որ ինքն է հրաժարվել մասնակցությունից:
    🗣 «Չեմ կարող ասել, թե հանդիպման նախաձեռնությունն ումն է։ Ինձ տեղեկացրել են հանդիպման մասին և ես մերժել եմ։ Իմ տեսակետներն ընդհանրապես ագրեսոր, ցեղասպան երկու երկրների մասին՝ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի մասին, ես հայտնել եմ իմ պաշտոնական ելույթում՝ թե՛ երեկ, թե՛ այսօր և թե՛ առհասարակ՝ օգտագործելով ԵԱՀԿ բոլոր հնարավոր հարթակները», – ասել է ընդդիմադիր պատգամավորը։

  • Երևանում փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-27-ը …

    🌨 Երևանում փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    📌 Հանրապետության տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-26-ը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    [ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

  • Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալո…

    ❗️ Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը:
    🗣 Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:
    [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան]

  • Էդգար Ղազարյանին առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկու…

    ⚖️ Էդգար Ղազարյանին առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
    🔸 Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտե՝ ծանր հանցագործությունների բաժին։

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի…

    🇦🇲🇱🇹 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կիաստուտիս Բուդրիսի հետ։
    🗣 «Ամրապնդելով երկկողմ ամուր կապերը, մենք սերտորեն համագործակցում ենք ԵՄ-ի հետ՝ մեր քաղաքացիների իղձերին համապատասխան գործընկերության հետագա կոնկրետ արդյունքների հասնելու համար։
    🔸 Ընդգծվել է, որ խաղաղության օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային գերակայությունն է և մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ»,- գրել է Միրզոյանը։

  • Այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական ծառայությունների հարկային բեռն ավելացել է…

    ⚖️ Այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական ծառայությունների հարկային բեռն ավելացել է մոտ 6-8 անգամ, ինչի կապակցությամբ Հայաստանի 1212 փաստաբան կոլեկտիվ հանրագիր է ներկայացրել Կառավարությանը։ ❗️ Դեռ 2024 թ․-ին ՄԻՊ-ն այս կարգավորման մեջ սահմանադրականության խնդիր…