Category: Infocom

  • Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ուղերձով դիմել է ՀՀ Անվտանգության խո…

    💬 Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ուղերձով դիմել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին։
    🗣 «Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցը, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպման հարցում»,- մասնավորապես նշված է ուղերձում։
    📌 Նա նշել է, որ լրատվամիջոցներից տեղեկացել է Սիմոնյանի՝ Բաքու հնարավոր այցի մասին, և հույս ունի, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար:
    📌 «Անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել։ 🔹 Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները և հույս ունեմ առարկայական…

  • Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը` 1 ամսով: …

    ❗️Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը` 1 ամսով: Այս մասին հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

  • ՄԻՊ աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում ազատությունից զրկված ան…

    ⚖️ ՄԻՊ աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ։
    🔸 Իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն։
    📌 Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է իրավասու մարմինների հետ ձևավորված պատշաճ համագործակցությունը և պատրաստակամությունը՝ թե՛ վերհանված խնդիրների քննարկման և կարգավորման, թե՛ համակարգային լուծումներ գտնելու հարցում։
    [ՀՀ ՄԻՊ]

  • Սեպտեմբերի 8-ի երեկոյան ժամը  21:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն Տիգրան Մեծի…

    🚙 Սեպտեմբերի 8-ի երեկոյան ժամը  21:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու՝ պայմանավորված պողոտայում մեկնարկող միջին նորոգման աշխատանքներով։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ …

    📣 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է նույն դատավորին՝ Սերժ Ռուշանյանին։
    📌 Առաջին անգամ գործը մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին, որը ինքնաբացարկ էր հայտնել շահերի բախման պատճառաբանությամբ, երկրորդ դատավոր Սերժ Ռուշանյանը գործը ուղարկել էր Երևանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ընդդատության հարցը պարզելու։
    ⚖️ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ դարձյալ պարզելու, թե որ դատարանին է ընդդատյա այս վարույթը։ Վճռաբեկը որոշել էր, որ գործը կքննվի Արմավիրում։
    ⚖️ Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրում։ «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ նման որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը։

  • Աղբի վերամշակման գործարանի կառուցման համար կա հաղթող ընկերություն. Ավինյան Քաղա…

    🗑♻️ Աղբի վերամշակման գործարանի կառուցման համար կա հաղթող ընկերություն. Ավինյան
    📣 Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հայտարարված մրցույթին երկու ընկերություն է մասնակցել, այն չինական, արաբական, հայկական ընկերությունների կոնսորցիում է։
    🗣 «Այս ընկերությունների հետ դեռ պետք է համաձայնեցնենք իրենց աշխատանքների ծավալը, և պայմանագրեր կնքենք, բայց սա կարևոր ընթացք է, քանի որ նախկինում երբևէ հաջողություն չենք ունեցել այս պրոցեսսում: Սա շարունակում է բարդ գործընթաց, բայց կարծում եմ մենք մի կարևոր կետի հասել ենք, երբ որ արդեն ունենք մեր պահանջներին համահունչ կոնսորցիում», — ասաց Ավինյանը:
    📌 Բնապահպանության վարչության պետի ժպ Սիրարփի Հայկազյանը հայտնեց, որ մինչ այս կայացել է բաց երկփուլ մրցույթ: Կազմակերպությունները պետք է հանդես գային նախագծման, կառուցման և շահագործման առաջարկով, և պարտավորվեին իրենք կատարել ներդրումը, փոխարենը քաղաքը պարտավորվել է հաղթող ու այդ չափանիշներն ապահոված ընկերությանը հանձնել քաղաքի թափոնը: |azatutyun.am|

  • Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարա…

    ⚖️ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը՝ ասուլիսի ժամանակ ասել է պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
    🗣 «Գուցե դիմենք ՄԻԵԴ կամ գուցե ՄԱԿ, որովհետև երկուսն իրար բացառող բաներ են։ Պարտադիր բոլոր իրավական գործիքներն օգտագործվելու են»,- նշել է Խուդոյանը։ |arm.sputniknews.ru|
    Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի, ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը:

  • 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայո…

    ‼️ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք:
    📌 Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։
    [ՀՀ քննչական կոմիտե]
    Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` սխալմամբ նշելով 4800։
    📌 Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը պարզաբանել է, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։
    🗣 «Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»,-հստակեցրել է Մարգարյանը։|1lurer.am|

  • Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը, դպր…

    ‼️ Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը, դպրոցների տնօրեններ: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
    🗣 «Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ»,- հայտնել են կոմիտեից: |tert.am|

  • Մոսկվայում և Կիևում բանակցությունները հանգեցրել են էական առաջընթացի, հայտարարել…

    🇺🇸🇷🇺🇺🇦 Մոսկվայում և Կիևում բանակցությունները հանգեցրել են էական առաջընթացի, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
    🗣 «Մինչ ուղևորությունը ռուսներն ու ուկրաինացիները համաձայնել էին երեքօրյա հրադադարի շրջանի, որպեսզի հնարավոր լինի անցկացնել այս բանակցությունները։ Գրանցվել է էական առաջընթաց, այդ թվում՝ լրացուցիչ եռակողմ բանակցությունների պլանավորման հարցում առաջխաղացում։
    🔸 Թրամփը գործադրում է բոլոր ջանքերը՝ սպանությունները դադարեցնելու և կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար»,- նշել է Ուիթքոֆը։ |news.am|
    🇺🇦🇺🇸 Ուկրաինայի և ԱՄՆ բանագնացների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է։ 📌 Բանակցությունների առաջին փուլից հետո լրագրողների համար արված համատեղ հայտարարության ժամանակ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նշել է, որ Միացյալ Նահանգների թիմը «շատ ոգևորված»…