Category: Infocom

  • Սեպտեմբերի 8-ի երեկոյան ժամը  21:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն Տիգրան Մեծի…

    🚙 Սեպտեմբերի 8-ի երեկոյան ժամը  21:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու՝ պայմանավորված պողոտայում մեկնարկող միջին նորոգման աշխատանքներով։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ …

    📣 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է նույն դատավորին՝ Սերժ Ռուշանյանին։
    📌 Առաջին անգամ գործը մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին, որը ինքնաբացարկ էր հայտնել շահերի բախման պատճառաբանությամբ, երկրորդ դատավոր Սերժ Ռուշանյանը գործը ուղարկել էր Երևանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ընդդատության հարցը պարզելու։
    ⚖️ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ դարձյալ պարզելու, թե որ դատարանին է ընդդատյա այս վարույթը։ Վճռաբեկը որոշել էր, որ գործը կքննվի Արմավիրում։
    ⚖️ Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրում։ «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ նման որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը։

  • Աղբի վերամշակման գործարանի կառուցման համար կա հաղթող ընկերություն. Ավինյան Քաղա…

    🗑♻️ Աղբի վերամշակման գործարանի կառուցման համար կա հաղթող ընկերություն. Ավինյան
    📣 Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հայտարարված մրցույթին երկու ընկերություն է մասնակցել, այն չինական, արաբական, հայկական ընկերությունների կոնսորցիում է։
    🗣 «Այս ընկերությունների հետ դեռ պետք է համաձայնեցնենք իրենց աշխատանքների ծավալը, և պայմանագրեր կնքենք, բայց սա կարևոր ընթացք է, քանի որ նախկինում երբևէ հաջողություն չենք ունեցել այս պրոցեսսում: Սա շարունակում է բարդ գործընթաց, բայց կարծում եմ մենք մի կարևոր կետի հասել ենք, երբ որ արդեն ունենք մեր պահանջներին համահունչ կոնսորցիում», — ասաց Ավինյանը:
    📌 Բնապահպանության վարչության պետի ժպ Սիրարփի Հայկազյանը հայտնեց, որ մինչ այս կայացել է բաց երկփուլ մրցույթ: Կազմակերպությունները պետք է հանդես գային նախագծման, կառուցման և շահագործման առաջարկով, և պարտավորվեին իրենք կատարել ներդրումը, փոխարենը քաղաքը պարտավորվել է հաղթող ու այդ չափանիշներն ապահոված ընկերությանը հանձնել քաղաքի թափոնը: |azatutyun.am|

  • Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարա…

    ⚖️ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը՝ ասուլիսի ժամանակ ասել է պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
    🗣 «Գուցե դիմենք ՄԻԵԴ կամ գուցե ՄԱԿ, որովհետև երկուսն իրար բացառող բաներ են։ Պարտադիր բոլոր իրավական գործիքներն օգտագործվելու են»,- նշել է Խուդոյանը։ |arm.sputniknews.ru|
    Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի, ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը:

  • 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայո…

    ‼️ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք:
    📌 Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։
    [ՀՀ քննչական կոմիտե]
    Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` սխալմամբ նշելով 4800։
    📌 Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը պարզաբանել է, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։
    🗣 «Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»,-հստակեցրել է Մարգարյանը։|1lurer.am|

  • Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը, դպր…

    ‼️ Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը, դպրոցների տնօրեններ: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
    🗣 «Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ»,- հայտնել են կոմիտեից: |tert.am|

  • Մոսկվայում և Կիևում բանակցությունները հանգեցրել են էական առաջընթացի, հայտարարել…

    🇺🇸🇷🇺🇺🇦 Մոսկվայում և Կիևում բանակցությունները հանգեցրել են էական առաջընթացի, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
    🗣 «Մինչ ուղևորությունը ռուսներն ու ուկրաինացիները համաձայնել էին երեքօրյա հրադադարի շրջանի, որպեսզի հնարավոր լինի անցկացնել այս բանակցությունները։ Գրանցվել է էական առաջընթաց, այդ թվում՝ լրացուցիչ եռակողմ բանակցությունների պլանավորման հարցում առաջխաղացում։
    🔸 Թրամփը գործադրում է բոլոր ջանքերը՝ սպանությունները դադարեցնելու և կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար»,- նշել է Ուիթքոֆը։ |news.am|
    🇺🇦🇺🇸 Ուկրաինայի և ԱՄՆ բանագնացների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է։ 📌 Բանակցությունների առաջին փուլից հետո լրագրողների համար արված համատեղ հայտարարության ժամանակ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նշել է, որ Միացյալ Նահանգների թիմը «շատ ոգևորված»…

  • Պետության կարիքներից բխող հետազոտությունները Հայաստանում․ նոր կարգ և ֆինանսավորո…

    Պետության կարիքներից բխող հետազոտությունները Հայաստանում․ նոր կարգ և ֆինանսավորումն ավելացնելու հնարավորություններ

    💰 Հայաստանում ավանդաբար հետազոտությունների և մշակումների պետական ֆինանսավորման փոքր մասն է հատկացվել պետության կարիքներից բխող հետազոտություններին և մշակումներին։
    🔗 Վերջին շրջանում, սակայն, փոփոխություններ են կատարվել հետազոտությունների ֆինանսավորման կարգում, և պետության կարիքներից բխող հետազոտությունների մոդելը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։
    🔍 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է, թե
    🔸 գիտության ֆինանսավորման որ մասն է վերջին տարիներին հատկացվել պետության կարիքներին ուղղված հետազոտություններին,
    🔸 գերատեսչությունների պատվերով ինչ հետազոտություններ են իրականացրել հետազոտական կառույցները,
    🔸 նմանատիպ հետազոտությունների ֆինանսավորման ծավալի ինչ փոփոխություններ են սպասվում։

  • Գործարար Նարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը շուրջ 1,5 տարի առաջ են նկարահա…

    ❗️Գործարար Նարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը շուրջ 1,5 տարի առաջ են նկարահանվել: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
     
    🎞 Նշենք, որ այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, ըստ որի՝ իրավապահները ձերբակալել են Նալբանդյանին։
     
    📣 «Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են Ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար»,-նշել են ՆԳՆ-ից։

  • Ռիգայում Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսն ընդունել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Մի…

    🇦🇲🇱🇻 Ռիգայում Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսն ընդունել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին:
    📌 Անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի դիվերսիֆիկացման, ինչպես նաև հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ հասանելիության մեծացման մեխանիզմներին
    [ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն]
    🇦🇲🇱🇻 Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն ստորագրել են Հայաստանի կառավարության և Լատվիայի կառավարության միջև արձանագրություն՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի…