Category: Infocom

  • «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյս…

    ❗️«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2024 թ․ ապրիլի 25-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված հանցագործության մասին հաղորդման գրությունը, որը կապված է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի «Օրագիր նյուզ» լրատվականին տված հարցազրույցի հետ։
    📌 Ի պատասխան՝ դատախազությունից նշել են․ «[.․․] հաղորդման մեջ նկարագրված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով տրված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։

  • ՌԴ-ն ՀՀ-ին ուղղված նամակ է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵԱՏՄ-ի կանոննե…

    🇦🇲🇷🇺 ՌԴ-ն ՀՀ-ին ուղղված նամակ է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵԱՏՄ-ի կանոնների հակասության մասին։
    📌 Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին։
    🗣 «Մենք հետևում ենք այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Եվրամիության միջև մերձեցման շրջանակներում», – նշել է Օվերչուկը։

  • Մայր աթոռում իրավիճակը շարունակում է լարված մնալ։…

    ❗️ Մայր աթոռում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

  • Այսօր ու վաղը ցերեկային ժամերին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվո…

    🌅☀️ Այսօր ու վաղը ցերեկային ժամերին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր․ հորդորում ենք 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից․ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»
    🌡 Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը, 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
    🌤☔️ Երևանում հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ։

  • Բագրատ Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության, զանգվածային անկարգո…

    ⚖️ Բագրատ Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման հոդվածներով: Այս մասին հայտնեցին նրա փաստաբանները՝ նշելով, որ կալանավորելու միջնորդություն է ներկայացված, 24 ժամվա ընթացքում պետք է տանեն դատարան:…

  • Միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճա…

    ❗️ Միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։
    🔸 Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում
    [ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան]

  • Իրանի հարձակումը Քաթարում և Իրաքում ԱՄՆ բազաների ուղղությամբ մեկնարկել է։Այս մ…

    ‼️ 🇮🇷 Իրանի հարձակումը Քաթարում և Իրաքում ԱՄՆ բազաների ուղղությամբ մեկնարկել է։
    Այս մասին հայտնում է իրանական Tasnim-ը։

  • ՌԴ քննչական կոմիտեն ձերբակալել է խմբավորման անդամների, որոնք «Ալռոսա»-ից ադամանդ…

    ՌԴ քննչական կոմիտեն ձերբակալել է խմբավորման անդամների, որոնք «Ալռոսա»-ից ադամանդներ են գողացել և, ըստ ՔԿ ներկայացուցչի, մատակարարել ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։

  • Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չի մասնակցում վարչապետի հետ հանդիպմանը, երեկ Թու…

    ⁉️ Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չի մասնակցում վարչապետի հետ հանդիպմանը, երեկ Թուրքիայի հայ համանքի հետ հանդիպման ընթացքում հարցրեց «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ նշելով, որ փոխարենը ներկա են Ստամբուլի Հայ կաթողիկե համայնքի սրբազանը և Հայ բողոքական եկեղեցու ներկայացուցիչը:
    📌 Հարցին պատասխանեց հանդիպմանը մասնակցող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը, նշելով, որ հրավեր ուղարկվել է:
    🗣 «Այժմ Պատրիարք Տերը [Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը] գտնվում է Լոս Անջելեսում: Վաղուց, դեռ մեկ ամիս առաջ նախատեսված այց էր, երկուշաբթի օրն է մեկնել: Հրավեր ուղղվել է, ես անձանբ խոսել եմ [պատրիարքի փոխանորդ] Արամ սրբազան Աթեշյանի հետ և պատիրարքական տեղապահի ավագ քահանա Թամադյան հետ, անձամբ հրավիրել եմ և խնդրել եմ մասնակցել», – հայտեց Պետրոսյանը:
    🔸 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, թե իր ծրագրով նախատեսված է այցելություն Պոլսո հայոց պատրիարքարան, անպայման եկեղեցի պետք է մտնի ու մոմ վառի: «Եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր»,- ասաց վարչապետը: |azatutyun.am|

  • Իրանը հարվածներ է հասցրել իսրայելական Հայֆա քաղաքին։ Իսրայելի պաշտպանության բան…

    🇮🇷🇮🇱 Իրանը հարվածներ է հասցրել իսրայելական Հայֆա քաղաքին։ Իսրայելի պաշտպանության բանակի գնահատականներով՝ այս հարձակման ժամանակ արձակվել է մոտ 25 բալիստիկ հրթիռ։
    📌 Իսրայելական կողմը հայտնում է, որ Հայֆայում հրթիռի արձակման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, ծանր վիճակում գտնվող դեռահաս կա։ Այլ հարվածներ են եղել նաև Իսրայելի հարավային և կենտրոնական հատվածներում։
    📹 Տեսանյութերը՝ իսրայելական Հայֆա քաղաքին հասցված իրանական հարվածներից