Category: Infocom

  • ԵՄ-ն 200 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թ…

    🇪🇺 ԵՄ-ն 200 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։
    🗣 «Դա կարող է հնարավորություն ստեղծել պետական և մասնավոր հատվածների կողմից մինչև 2 միլիարդ եվրոյի ծավալով ներդրումներ ներգրավելու համար։ Նախագծերը կարող են ներառել, օրինակ, Նախիջևանով երկաթուղային հաղորդակցության ստեղծումը և Բաքվի նավահանգստի զարգացումը»,- նշել է նա։ |news.am|
    🇪🇺🇦🇿 Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքու կատարելիք այցի շեմին գրել է, որ Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և պայծառ ապագային, և ուզում է օգնել ձևավորել այդ ապագան։ 📣 Եվրոպական հանձնաժողովի նախագահը ընդգծել է, որ Ադրբեջան է ժամանում՝ ԵՄ…

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է իրավաչափ, խնդրում եմ մերժել ներկայաց…

    ⚖️ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է իրավաչափ, խնդրում եմ մերժել ներկայացված բոլոր դիմումները, նշել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
    📣 Հովակիմյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն վերահաշվարկ է իրականացրել 637 ընտրական տեղամասերում։ Նա մաթեմատիկական հաշվարկներ է ներկայացրել ապացուցելու համար, որ այդ խախտումները չէին կարող ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա։
    🔸 Նա որպես օրինակ նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքը, որը «նույնիսկ այդ տեղամասերի ձայների պարագայում չէր հաղթահարի անցողիկ շեմը»։
    📌 Նշենք, որ Սահմանադրական դատարանում ավարտվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործի քննությունը։ |factor.am|

  • Փոխկապակցվածությունների բացառում՝ առանց ստուգման մեխանիզմների․ «Գնումների մասին»…

    Փոխկապակցվածությունների բացառում՝ առանց ստուգման մեխանիզմների․ «Գնումների մասին» օրենքի փոփոխությունները
    📄 2027 թվականից մի շարք պաշտոնյաների փոխկապակցված ընկերություններին կարգելվի մասնակցել պետական գնումներին՝ «Գնումների մասին» օրենքում կատարված փոփոխությունների շնորհիվ։

    📌 Սակայն այս նոր արգելքները դեռ չեն ունենա ստուգման լիարժեք մեխանիզմ։ Մրցույթի մասնակիցները պարզապես հայտարարելու են, որ փոխկապակցված չեն պաշտոնյաների հետ։ Այս տեղեկությունները հրապարակվելու են հայտերի բացվելուց հետո, և ընդամենն ընդունվելու են ի գիտություն, չեն ստուգվելու։
    🤷‍♂️ Իսկ մինչ ստուգման մեխանիզմների ներդրումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննության առարկա կդառնան միայն շահերի բախման մասին լրագրողների հրապարակումներով բացահայտված կամ դիմումներով ստացված դեպքերը։
    🔗 Առավել մանրամասն՝ մեր հոդվածում

  • ՀՀ Զինված ուժերում նոր նշանակումներ են եղել․ գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշան…

    ՀՀ Զինված ուժերում նոր նշանակումներ են եղել․ գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ։

    🔸 «Գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար
    ՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,
    🔸գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից», — հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքու կատարելիք այցի շեմին գրել է, որ Եվրամիությունը հա…

    🇪🇺🇦🇿 Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքու կատարելիք այցի շեմին գրել է, որ Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և պայծառ ապագային, և ուզում է օգնել ձևավորել այդ ապագան։
    📣 Եվրոպական հանձնաժողովի նախագահը ընդգծել է, որ Ադրբեջան է ժամանում՝ ԵՄ-ի և Բաքվի միջև գործընկերությունն ավելի խորացնելու համար՝ «առևտրից մինչև տրանսպորտ, էներգետիկայից մինչև տնտեսություն»։
    🇦🇲 Բաքվում նախատեսված հանդիպումներից հետո Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Երևան։ |azatutyun.am|

  • ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը, …

    ⚖️ ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը, դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու։
    📣 ՍԴ նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի աշխատանքային օրվա վերջը։

  • Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ։ Հայաստանի ֆուտբոլի ազ…

    ⚽️ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ։
    📃 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ ու Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը: Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտեր» էր տեղափոխվել 2022 թվականին: |armenpress.am|

  • Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի …

    🇦🇲🇷🇺 Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:
    📣 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներին:
    [ՀՀ կառավարություն]

  • Google-ը Coob Ads-ին նշանակել է Google Ads Sales Representative Հայաստանում2026թ…

    Google-ը Coob Ads-ին նշանակել է Google Ads Sales Representative Հայաստանում
    2026թ․-ի հուլիսի 1-ից Coob Ads-ը դարձել է պաշտոնական Google Ads Sales Representative-ը Հայաստանում՝ միանգամից հինգ նոր շուկաներում ծրագրի ընդլայնման շրջանակում։
    Այս նշանակման շնորհիվ Հայաստանի գովազդատուներն ու գործակալությունները հասանելիություն են ստանում Google Ads-ի գծով փորձագիտական աջակցությանը, ռազմավարական խորհրդատվություններին և տեղական փորձաքննությանը, որոնք կօգնեն ավելի արդյունավետ օգտագործել թվային գովազդի հնարավորությունները և հասնել չափելի բիզնես արդյունքների։ 📈
    Coob Ads-ը ներառված է CoobX ընկերությունների խմբում, որը նախկինում գործում էր Admixer Advertising բրենդի ներքո։ 2016 թվականից ընկերությունը պաշտոնական Google Marketing Platform Sales Partner է, իսկ վերջին երկու տարիներին աշխատում է նաև որպես Google Ads Sales Representative Ղազախստանում, Սերբիայում, Սլովենիայում և Խորվաթիայում: 
    👉 Մանրամասները՝ հոդվածի ամբողջական տարբերակում 
    #վճարովի_բովանդակություն

  • Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը չի թանկանա մինչև դեկտեմբեր…

    ‼️ Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը չի թանկանա մինչև դեկտեմբերի 31-ը: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀԾԿՀ նիստում:
    💬 Նիստին ներկա էր նաև «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը։ «Ազատությունը» Աշոտ Հակոբյանից փորձել է մեկնաբանություն ստանալ, բայց նա հրաժարվել է հարցազրույց տալ՝ վստահեցնելով, որ իրենք չեն պատրաստվում գազի սակագինը բարձրացնելու դիմում ներկայացնել հանձնաժողով։ Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը պարզաբանել է, թե հայտ կարող են ներկայացնել արդեն հաջորդ տարի։ |azatutyun.am|
    🇷🇺 Հնարավոր է՝ ՌԴ-ն միակողմանի կասեցնի կամ չեղյալ հայտարարի 2013թ․ դեկտեմբերին ստորագրված՝ Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ 📄 Այս մասին գրում է…