Category: Infocom

  • Ազգային ժողովի հերթական ընտրությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 7-ին: Այս …

    Ազգային ժողովի հերթական ընտրությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 7-ին:
    ✍🏼 Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

  • Ադրբեջանը բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին Հայաստանի գեղասահո…

    Ադրբեջանը բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին Հայաստանի գեղասահորդների ընտրած «Արցախ» ստեղծագործության վերաբերյալ։
    📣 Ադրբեջանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՄՕԿ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է, թե «Արցախ» արտահայտությունն արտացոլում է Հայաստանի «անօրինական և անջատողական քաղաքականության գաղափարախոսությունը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ»։ «Նման ծրագրի ընտրությունը միջազգային մարզական միջոցառմանը, որը պետք է լինի ապաքաղաքական, ակնհայտորեն հակասում է օլիմպիական արժեքներին», — պնդում է Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն: |azatutyun.am|

  • Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխեց տնային կալանքի։ …

    ❗️ Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխեց տնային կալանքի։
    📌 Աջապահյանի կալանքը վերացվեց: Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների՝ տնային կալանքի վերաբերյալ միջնորդությունը։
    Նա շարունակում է մնալ կալանավորված։

  • Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին…

    Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին եվ «Իմ քայլը» հիմնադրամին
    ‼️110 մլն դրամ․ մոտավորապես այսքան գումարի նվիրատվություն են կատարել ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին կառավարության կողմից մաքսային արտոնություն ստացած ընկերությունների սեփականատերերը կամ նրանց փոխկապակցված անձինք։
    💰 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է նախորդ երեք տարիների ընթացքում կառավարության կողմից ընկերություններին շնորհած մաքսային արտոնությունները և պարզել, թե արտոնություն ստացածներից քանիսն է նվիրատվություն կատարել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին։
    🔗 Կարդալ ավելին

  • Քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց կի…

    👮‍♂️ Քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
    🗣 Այս մասին news.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
    Ոստիկանի կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

  • Որևէ գործով չեմ անցել և չեմ անցնում. Հայկ Սարգսյանը անուղղակի կերպով հերքեց Փաշ…

    💬 Որևէ գործով չեմ անցել և չեմ անցնում. Հայկ Սարգսյանը անուղղակի կերպով հերքեց Փաշինյանի հայտարարությունը
    🔸 Պատգամավորը հրաժարվեց որևէ գնահատական տալ Փաշինյանի հայտարարությանը, ապա լրագրողներին ասաց, որ ՔՊ կուսակցությունում համենայն դեպս իր ներկայությամբ որևէ մեկը իրեն չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմայի, կամ գործարքի, կամ երևույթի մեջ:
    🔸 Սարգսյանը գործընկերներին կոչ արեց հրապարակել բոլոր մեղադրանքները, եթե դրանք եղել են ոչ իր ներկայությամբ:
    📌 Փաշինյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Սարգսյանի շահերից չի բխում իրեն արված նկատողության մանրամասները հանրայնացնելը:
    ՔՊ կուսակցությունը այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները և կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու:

  • Պապիկյանը նշում է՝ նոր կարգավորումով բանակում հոգևոր ծառայողները ավելի բարձր աշ…

    ‼️ Պապիկյանը նշում է՝ նոր կարգավորումով բանակում հոգևոր ծառայողները ավելի բարձր աշխատավարձ կստանան
    💬 Անդրադառնալով տեղեկությանը, որ կարգալույծ քահանաներին առաջարկվում է 700 հազար դրամով գնդերեց աշխատել բանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ասաց. «Նախարարի հրապարակված հրամանը բացահայտում է, որ այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որ նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը»:
    💰 Աշխատավարձի վերաբերյալ Պապիկյանը միայն նշեց, որ լրագրողը բարձր թիվ է ասում՝ միաժամանակ ընգծելով, որ գնդերեցների աշխատավարձը այսուհետ նախկինից բարձր է լինելու:
    🔗 Կարդալ ավելին
    Հոգևոր ծառայության կազմակերպումը բանակում. ինչ է փոխվում, և ինչու է դա ցավոտ | civilnet.am

  • «Ավելի բարձր եմ գոռալու». իրանցի ակտիվիստ կնոջը ԱԱԾ են տարել, ժամերով հարցաքննե…

    ‼️ «Ավելի բարձր եմ գոռալու». իրանցի ակտիվիստ կնոջը ԱԱԾ են տարել, ժամերով հարցաքննել, «սպառնացել արտաքսել, ծաղրել»
    🔸 Ամիսներ առաջ Հայաստան տեղափոխված իրանցի Ռեյհանե Մաջիդիի՝ Երևանում վարձակալած բնակարանի դուռը իրավապահները ուժով փորձել են բացել. «Առավոտյան ժամը 10-ին ԱԱԾ աշխատակիցները եկան իմ տուն […] Երեք հոգի՝ քաղաքացիական հագուստով, առանց որևէ պաշտոնական փաստաթղթի կամ հիմնավորման, ստիպեցին ինձ իրենց հետ բաժին գնալ։ Այնտեղ ինձ պահեցին չորս ժամ։ […] Մեկ շաբաթ ժամանակ տվեցին, որ իրերս հավաքեմ»:
    🔸 Երբ կինն ասել է, թե Իրանում իրեն կախաղան կհանեն, ԱԱԾ աշխատակիցները, նրա խոսքով, սկսել են ծաղրել՝ որպես այլընտրանք առաջարկելով Ադրբեջանը. «Ես ասացի, որ Ադրբեջանն այս երկրի (Հայաստանի) հետ խնդիրներ ունի, և ես չեմ ուզում նման տեղ գնալ, ես ուզում եմ մնալ Հայաստանում։ Գիտեմ, որ այս ճնշումը գալիս է Իրանից, բայց բողոքի ցույցի դուրս գալն իմ իրավունքն է, եթե սա ժողովրդավարական երկիր է»։ |azatutyun.am|
    ԱԱԾ-ն պարզաբանել է, որ հարցաքննությունը քննչական գործողություն է, որն իրականացվում է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով։

  • Կարգալույծ քահանաները Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմե…

    ⚖️ Կարգալույծ քահանաները Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են դատարան:
    🌫 Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե քահանա Թախմազյան) և Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ քահանա Ասատրյան) հայցադիմումներ են ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները և իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում։
    ⛪️ Թախմազյանը եղել է Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվը, իսկ Ասատրյանը՝ Հովհաննավանքի: |hetq.am|

  • ՀՅԴ-ն, անդրադառնալով Բաքվում պահվող Արցախի ղեկավարների վերաբերյալ շինծու գործով …

    ❗️ՀՅԴ-ն, անդրադառնալով Բաքվում պահվող Արցախի ղեկավարների վերաբերյալ շինծու գործով դատավճիռներին, հայտարարել է, որ «առանց նրանց ազատ արձակման, Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման մասին խոսելը ծաղրանք է»։
    🗣 «Ի սկբանե ակնհայտ էր, որ Բաքվի այս «դատավարության» նպատակն է թիրախավորել ու վարկաբեկել Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները, արցախահայության ինքնորոշման պայքարը եւ այդ պայքարի առաջնորդներին։
    🔸 Հատկանշական է, որ Հայաստանի ու հայերի դեմ կայացված «դատավճիռների» նախօրեին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում խաղաղության մրցանակ են ստանում։ Ահա թե ինչպիսին է եւ ինչի մասին «խաղաղության գործընթացը»։
    🔗 Կարդալ ավելին