Category: Infocom

  • ՊԵԿ փոխնախագահ Համլետ Սահակյանն ազատվել է պաշտոնից՝ ՀՀ վարչապետի որոշմամբ։ Մեկ …

    🔸 ՊԵԿ փոխնախագահ Համլետ Սահակյանն ազատվել է պաշտոնից՝ ՀՀ վարչապետի որոշմամբ։
    📃 Մեկ այլ որոշմամբ՝ Սահակյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ։

  • Կասեցվել է «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը։ Ածխաջրածնայ…

    🛑 Կասեցվել է «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը։
    ⛽️ Ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող ընկերության լցակայանում (ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ազատության պողոտա 26/3) ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։
    [ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին]

  • Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրում։ «Փաստին…

    ⚖️ Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրում։ «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ նման որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը։
    ❗️Երրորդ դատավորը, որի մոտ ուղարկվել էր կաթողիկոսին առնչվող վարույթը, դարձյալ դիմել է գործի ընդդատության հարցը պարզելու։ 📌 Առաջին անգամ գործը մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին, որը ինքնաբացարկ էր հայտնել շահերի բախման պատճառաբանությամբ, երկրորդ դատավոր…

  • Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն ստորագրել են Հայաստանի կառա…

    🇦🇲🇱🇻 Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն ստորագրել են Հայաստանի կառավարության և Լատվիայի կառավարության միջև արձանագրություն՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ։
    [ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն]
    🇦🇲🇱🇻 Սեպտեմբերի 6-ից 7-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում: 🔶 Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները հանդես կգան…

  • Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակը դեռևս վաղ է համարում նշել կոնկրետ ժամկետ…

    🇦🇲🇪🇺 Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակը դեռևս վաղ է համարում նշել կոնկրետ ժամկետ, թե երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ երկրներ։
    ❓ Բրյուսելում Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Պաուլա Պինյոն պատասխանել է Factor TV-ի հարցին՝ արդյոք կարող ենք 2029 թվականը իրատեսորեն համարել թիրախային ժամկետ, թե դեռ վաղ է նման կանխատեսում անելը։
    📣 Ազգային ժողովում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ․ «Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»։ |factor.am|

  • Հենց Պուտինը հրավիրեց Փաշինյանին Մոսկվա, Փաշինյանն ընդունեց հրավերը․ Պեսկով ՌԴ …

    🇷🇺 Հենց Պուտինը հրավիրեց Փաշինյանին Մոսկվա, Փաշինյանն ընդունեց հրավերը․ Պեսկով
    📣 ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ։ Նա նշել է, որ սպասվող բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Հայաստանի ապագա կողմնորոշումը և այս հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը։
    🗣 «Պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան կրկին բոլոր տեսանկյուններից քննարկել երկկողմ հարաբերությունների հիմնական թեման, այն է՝ զարգացման ուղու ընտրությունը և Հայաստանի կողմնորոշումը, ինչպես նաև համապատասխան հանրաքվեի անցկացման հարցը», – ասել է Պեսկովը։
    🇦🇲🇷🇺 Շատ լավ հանդիպում ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և պայմանավորվեցինք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում։…

  • Անճշտություններ. ինչպես են դրանք ազդում ընտրությունների արդյունքների վրա Ինչո՞ւ …

    Անճշտություններ. ինչպես են դրանք ազդում ընտրությունների արդյունքների վրա
    📊🤔 Ինչո՞ւ են ընտրությունների արդյունքներ հաշվարկելիս նաև «անճշտությունները» հաշվի առնվում։
    🏛🗳 Քաղաքական ուժերի ստացած ձայների տոկոսը հաշվարկելիս դրանց թիվը գումարվում է ընդհանուր քվեներին․ այս մեխանիզմը գործում է ԱԺ, ինչպես նաև Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրություններում։
    🔍 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է՝ ինչ են «անճշտությունները», ինչպես են դրանք հաշվարկվում, ինչ նշանակություն ունեն ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև ներկայացնել միջազգային փորձից օրինակներ։

  • Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, սեպտեմբերի …

    🌡 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, սեպտեմբերի 10-12-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։
    ☔️ Սեպտեմբերի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։
    🌤 Սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

  • Սեպտեմբերի 9-13-ը՝ ժամը 09:00-19:00-ը փակ է լինելու Ոսկերիչների փողոցը՝ հիմնանո…

    🚘 Սեպտեմբերի 9-13-ը՝ ժամը 09:00-19:00-ը փակ է լինելու Ոսկերիչների փողոցը՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված։
    [Երևանի քաղաքապետարան]
    🚙 Սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, փակ է լինելու Ոսկերիչների փողոցը` պայմանավորված հիմնանորոգման աշխատանքներով: [Երևանի քաղաքապետարան]

  • Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները Պուտինի և Փաշինյանի հան…

    🇦🇲🇷🇺 Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները Պուտինի և Փաշինյանի հանդիպումից հետո կքննարկեն առևտրային հարցեր։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
    🗣 «Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ․ ի դեպ, այն շատ կարևոր, բավականին բովանդակալից հանդիպում էր, նշվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետ կապված մի քանի կոնկրետ կետեր։ Համապատասխան գերատեսչությունները կանդրադառնան այդ հարցերին և կաշխատեն դրանց վրա», — ասել է Պեսկովը։
    🇦🇲🇷🇺 Շատ լավ հանդիպում ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և պայմանավորվեցինք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում։…