Category: Infocom

  • ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ․ այցը պայմանավո…

    📣 ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ․ այցը պայմանավորված է եղել զինծառայողի ընտանիքի անդամի կողմից ստացված բողոքով՝ զինծառայողի առողջական վիճակի և բուժօգնության կազմակերպման վերաբերյալ։
    🗣 «Տեղի է ունեցել առանձնազրույց զինծառայողի հետ։ Ի թիվս այլնի, բարձրացրել է հոգեբանի խորհրդատվության և առանձին պալատում տեղակայվելու անհրաժեշտությանը վերաբերելի հարցեր։ Իրականացված այցի շրջանակում Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ապահովվել է զինծառայողի հոգեբանական խորհրդատվությունը, ինչպես նաև վերջինիս տեղափոխումն առանձին պալատ։
    📌 Այս պահին քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու ուղղությամբ:
    [ՀՀ ՄԻՊ]

  • ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապա…

    🏥 ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապահովագրության մասին մի շարք մանրամասներ ներկայացրեց:
    🔻 Եթե քաղաքացին 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանալու արդյունքում մտնում է առողջության ապահովագրության համակարգ, ապա մնում է այդ համակարգում 12 ամիս՝ անկախ աշխատավարձի հետագա փոփոխությունից:
    🔻 Եթե անձը չունի սմարթ հեռախոս և չի կարողանում ակտիվացնել ապահովագրությունը ARMED համակարգում, ապա այցելում է պոլիկլինիկա, և նրա բժիշկը, բացելով համակարգի՝ իրեն տեսանելի դաշտը, սեղմում է համաձայնության կոճակը։
    🔻 Եթե անձը չի հասցրել ակտիվացնել համակարգը, բայց տեղի է ունենում դեպք, և նրան շտապօգնությամբ տեղափոխում են հիվանդանոց, ապա տվյալ պահին իրականացվում է հաստատում, և անձը ստանում է անհրաժեշտ բուժօգնությունը:

  • Երևանի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։…

    Երևանի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

  • Infocom pinned «#գիտարբուք Ալեն Շադունցի հետ. «Իրանը՝ մարտահրավերներին ընդառաջ» …

    Infocom pinned «#գիտարբուք Ալեն Շադունցի հետ. «Իրանը՝ մարտահրավերներին ընդառաջ» Իրանագետ, արևելագիտության դոկտոր Ալեն Շադունցի հետ բանախոսության ընթացքում քննարկել ենք հետևյալ թեմաները․ — մոդեռնիզացիայի փորձերն Իրանում, և ինչպես դրանց հաջորդեց Իսլամական հեղափոխությունը…»

  • Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի վրա: «Ես անձամ…

    🇺🇸🇷🇺 Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի վրա:
    🗣 «Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի և այլ քաղաքների վրա, և նա համաձայնել է դա անել», — ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
    🇺🇦💬 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ ակնկալում է, որ Ռուսաստանը Կիևի և այլ քաղաքների վրա ձմեռային եղանակի պատճառով մեկ շաբաթ չկրակելու մասին պայմանավորվածությունը կկատարի: |azatutyun.am|

  • Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամ…

    🇦🇲🇪🇺 Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրման վերաբերյալ դեկտեմբերին ձեռք բերված հաշաձայնությունը այսօր ֆորմալ արձանագրվել է ԵՄ խորհրդի կողմից՝ կառույցի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդունված որոշմամբ:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան] |1lurer.am|
    🔸 Հայաստանը երկրորդ անգամ է աջակցություն ստանում Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Առաջին՝ 10 միլիոն եվրոյի չափով օգնությունը տրամադրվել է 2024 թ. հուլիսին։

  • Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ …

    🇮🇷🇹🇷 Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։
    🗣️ «Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր է հետևողականորեն ամրապնդել հարևանների հետ հարաբերությունները՝ հիմնված բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա»,- նշել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային՝ հայտնելու լուրի մասին։ |news.am|

  • #գիտարբուք Ալեն Շադունցի հետ. «Իրանը՝ մարտահրավերներին ընդառաջ»Իրանագետ, արևելագ…

    #գիտարբուք Ալեն Շադունցի հետ. «Իրանը՝ մարտահրավերներին ընդառաջ»
    Իրանագետ, արևելագիտության դոկտոր Ալեն Շադունցի հետ բանախոսության ընթացքում քննարկել ենք հետևյալ թեմաները․
    — մոդեռնիզացիայի փորձերն Իրանում, և ինչպես դրանց հաջորդեց Իսլամական հեղափոխությունը,
    — որ հարցերն ու դժգոհություններն էին Իսլամական հեղափոխության հիմքում,
    — պետական համակարգը Իսլամական Հանրապետությունում․ աշխարհիկ ուժերը՝ շանթարգել կրոնական առաջնորդի ձեռքում,
    — կանաչ հեղափոխությունը, բողոքի վերջին ցույցերը Իրանում,
    — տարբեր էթնիկ խմբերի առկայությունը Իրանում,
    — ինչ սցենարներ կարող են զարգանալ Իրանում բողոքի ակցիաների ֆոնին,
    — անորոշությունը՝ Իրանի արտաքին քաղաքականության հիմնական կոմպոնենտներից մեկը,
    — Իրանի թուլացման սցենարն ու ազդեցությունը Սյունիքի վրա,
    — որն է ուժեղ Իրանը, և արդյոք գերագնահատված է Իրանի դերը,
    — ինչու է Իրանն անպատրաստ իր իսկ ջատագոված բազմաբևեռ աշխարհին,
    — Իրանի իշխանությունների՝ արտաքին թշնամու դեմ կոնսոլիդացիայի գործիքն ու ժողովրդի զոհողության հայեցակարգի օգտագործումը։

    #գիտարբուք Ալեն Շադունցի հետ. «Իրանը՝ մարտահրավերներին ընդառաջ»

    #infocom #ինֆոքոմ #գիտարբուք
    Բոլոր գիտարբուքները՝ https://www.youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSyeoJs147cRUZFtxwFzYyJtt
    ________________
    #գիտարբուք իրանագետ, արևելագիտության դոկտոր Ալեն Շադունցի հետ։
    0:00 Ներածություն
    0:49 Մոդեռնիզացիայի փորձերն Իրանում…

  • Ոստիկանության և Փրկարար ծառայության ահազանգերի հեռախոսահամարների՝ 102-ի, 911-ի,…

    👮‍♂️☎️ Ոստիկանության և Փրկարար ծառայության ահազանգերի հեռախոսահամարների՝ 102-ի, 911-ի, 101-ի փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը: 💬 Ըստ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի՝ 112-ը ԵՄ-ում առավել տարածված և բնակչության…

  • «Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում։ Այն շարժվում է մեծ արագությամբ և հզոր ու…

    🇮🇷🇺🇸 «Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում։ Այն շարժվում է մեծ արագությամբ և հզոր ուժով». Դոնալդ Թրամփ 🇻🇪 «Ինչպես և Վենեսուելայի պարագայում, այս դեպքում ևս այն պատրաստ է իր առաքելությունն իրականացնել արագորեն և եթե պետք լինի, բռնության կիրառմամբ», – գրել…