Category: Infocom

  • Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը. Մայր Աթոռ Կաթողիկոսը, ընդա…

    ❗️Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը. Մայր Աթոռ 🔸 Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի այսօրվա որոշման, կարգալույծ է հռչակել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին՝ հիմք ընդունելով այն, որ նա վիճարկել է այդ պաշտոնից ազատվելու և Մայրավանք…

  • Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցների քնն…

    🇦🇲🇷🇺 Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
    📣 Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները:
    [ՀՀ ԱԺ]

  • Ռոբերտ Քոչարյանը դեռևս վերջնական որոշում չունի ինչ ձևաչափով գնալ ընտրություններ…

    🗳 Ռոբերտ Քոչարյանը դեռևս վերջնական որոշում չունի ինչ ձևաչափով գնալ ընտրություններին, բայց հակված է գնալ նույն ձևաչափով, ինչ 2021-ի ընտրություններին։
    🗣 «Փետրվարի սկզբին մենք սոցոլոգիական հետազոտություն ենք իրականացնելու ու որոշենք, թե ով է լինելու դաշինքի առաջնորդը։ Եթե այդ հարցումը որոշի, որ ես եմ, ուրեմն ես կլինեմ, եթե այլ անձ՝ ուրեմն նա է։ Ես շատ ուրախ կլինեմ, որ ես չլինեմ․ շատ մեծ բեռից կազատվեի»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
    📌 2021-ին ձևավորվել էր «Հայաստան» դաշինքը, որը կազմված էր երկու ուժից՝ ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցություն։ |civilnet.am|

  • ՔՊ կուսակցությունը այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները և կոռո…

    ❗️ ՔՊ կուսակցությունը այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները և կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու:
    🗣 Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՔՊ վարչությունում ամիսներ առաջ Հայկ Սարգսյանին արված նկատողության մասին:
    📌 Նշենք, որ Հայկ Սարգսյանը չի լինելու ՔՊ նախըտրական ցուցակում: Վարչությունը մերժել է հարցի առնչությամբ պատգամավորի բողոքը: Ավելի ուշ նա հայտնել է, որ այլևս չի ցանկանում լինել ՔՊ ցուցակում՝ նշելով, որ ցուցակում չընդգրկվելու պատճառներն իրեն հայտնի չեն: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ հայտնել էր, որ Սարգսյանին մանրամասն ներկայացվել է նրա՝ ընտրացուցակում չհայտնվելու պատճառը:

  • Վերջերս ձևավորված «Բոլորին դեմ եմ» շարժումը առաջիկայում պատրաստվում է գրանցվել …

    🔸 Վերջերս ձևավորված «Բոլորին դեմ եմ» շարժումը առաջիկայում պատրաստվում է գրանցվել որպես ինքնալուծարվող կուսակցություն և մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
    💬 Շարժման ներկայացուցիչ Արամ Քոչարյանը ասուլիսի ժամանակ ասաց, որ իրենք նպատակ ունեն գալ իշխանության 100 օրով՝ կատարելու միայն 3 փոփոխություն.
    🔻 Հանել կայուն մեծամասնությունը. այդպիսով ԱԺ-ն կդառնա ներկայացուցչական, քաղաքական ուժերը ստիպված կլինեն համագործակցել:
    🔻 Ընտրական շեմը 4-ից դարձնել 1%. սա հնարավորություն կտա նոր ուժերին անցնել խորհրդարան և ներկայացնել իրենց ընտրողներին:
    🔻 Ընտրություններում քվեաթերթիկներին ավելացնել «Բոլորին դեմ եմ» տարբերակ։
    📌 Այս փոփոխությունները կատարելուց հետո կազմակերպվելու են ԱԺ արտահերթ ընտրություններ: «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը լուծարվելու է և չի մասնակցելու այդ ընտրություններին:
    🔗 Կարդալ ավելին

  • Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի ներկայացուցիչները հանդիպել են և քննարկել Արկտիկայ…

    🇩🇰🇺🇸🇬🇱 Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի ներկայացուցիչները հանդիպել են և քննարկել Արկտիկայի անվտանգության հարցերը։
    💬 «Քննարկվել է, թե ինչպես կարող ենք լուծել Արկտիկայի անվտանգության վերաբերյալ Ամերիկային հուզող խնդիրները՝ թագավորության «կարմիր գծերի» պահպանմամբ»,- ասվում է Դանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ |armenpress.am|

  • Իրանը պատրաստ է երկխոսության՝ հիմնված փոխադարձ հարգանքի և շահերի վրա։ Սակայն եթ…

    🇮🇷🇺🇸 Իրանը պատրաստ է երկխոսության՝ հիմնված փոխադարձ հարգանքի և շահերի վրա։ Սակայն եթե Իրանին ստիպեն, նա կպաշտպանի իրեն և կպատասխանի այնպես, ինչպես երբեք չի արել։
    🗣️ Այս մասին ասված է ՄԱԿ-ում Իրանի առաքելության հայտարարության մեջ, որը հրապարակվել է ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման, որում նա պահանջել էր Իրանից նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հասնելու նոր միջուկային համաձայնագրի: |azatutyun.am|

  • Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀ կառավարությունը ժողովրդավ…

    🇦🇲 Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀ կառավարությունը ժողովրդավարությունը պաշտպանելու համար կհենվի ժողովրդավարության և դրա կողմից տրամադրվող մեխանիզմների վրա. Արարատ Միրզոյան
    🗣️ «Մենք գիտենք, որ ազատության թշնամիները քնած չեն։ Եվ նրանք տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվամիջոցների ռեսուրսների, նրանք ցանկանում են խաթարել մեր ինքնիշխանությունը, խաղաղության և ժողովրդավարության ձգտումը, և ցանկանում են մեզ վերադարձնել ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտության և թույլ ինքնիշխանության խավարին»-, ասել է ԱԳ նախարարը։
    ԵԽԽՎ սոցիալիստների խմբակցության պատգամավորի հարցին, թե ինչով կարող է օգտակար լինել ԵԽԽՎ-ն Հայաստանին՝ ընտրական գործընթացներում հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար, Միրզոյանն ասել է՝ հիբրիդային հարձակումների համատեքստում կեղծ տեղեկատվական մանիպուլյացիաները մեր առօրյա կենցաղավարության մի մասն են դարձել. «Այս հեղինակավոր մարմինը կանգնելով Հայաստանի ու նրա ժողովրդավարության կողքին, ինչպես նաև աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ կարող է գալ մեր երկիր և տեղում ծանոթանալ իրավիճակին»։ | armenpress.am|

  • CTRL Z` Արման Թաթոյանի հետ | Episode 1Ctrl Z-ի առաջին թողարկման հյուրը «Միասնութ…

    CTRL Z` Արման Թաթոյանի հետ | Episode 1
    Ctrl Z-ի առաջին թողարկման հյուրը «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն է։
    Դիտել

    CTRL Z` Արման Թաթոյանի հետ | Episode 1

    #infocom #ինֆոքոմ
    Ctrl Z-ի առաջին թողարկման հյուրը «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն է։
    00:00 — Անոնս
    03:30 — Կադրից դուրս
    05:11 — Փողկապների նկատմամբ ճիշտ վերաբերմունքը
    06:55 — Երիտասարդները, քաղաքականությունը և կրթությունը…

  • 4 հայ գերիների ազատ արձակումը, որոնք Ադրբեջանում էին, հույս է տալիս մեզ Ադրբեջա…

    ‼️ 4 հայ գերիների ազատ արձակումը, որոնք Ադրբեջանում էին, հույս է տալիս մեզ Ադրբեջանում մնացած 19 պահվող անձանց ազատ արձակման համար։
    🗣 Այս մասին ԵԽԽՎ ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։