Category: Infocom

  • 4 հայ գերիների ազատ արձակումը, որոնք Ադրբեջանում էին, հույս է տալիս մեզ Ադրբեջա…

    ‼️ 4 հայ գերիների ազատ արձակումը, որոնք Ադրբեջանում էին, հույս է տալիս մեզ Ադրբեջանում մնացած 19 պահվող անձանց ազատ արձակման համար։
    🗣 Այս մասին ԵԽԽՎ ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

  • Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականների ուղե…

    🔸 Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր։
    ‼️ Նա չպատասխանեց շխանություն-եկեղեցի հակասություններին վերաբերող հարցերին․
    🗣 «Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ և չխաթարել օրվա խորհուրդը ավելորդ հարցումներով»։ |azatutyun.am|

  • Ուկրաինայում արդեն չորորդ տարին ընթացող պատերազմի հետևանքով գրեթե 1.2 միլիոն ռո…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինայում արդեն չորորդ տարին ընթացող պատերազմի հետևանքով գրեթե 1.2 միլիոն ռուս և մոտ 600 հազար ուկրաինացի զինվորական է զոհվել, վիրավորվել կամ անհետ կորել, այսինքն՝ երկու երկրների կորուստների ընդհանուր թիվը կազմում է 1.8 միլիոն։
    📃 Այս մասին ասվում է ասվում է Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հրապարակած ուսումնասիրությունում:
    ▪️ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր ռուսական կողմից զոհված զինվորների թիվը մոտ 325 հազար է, իսկ ուկրաինական կողմից՝ 100 հազարից 140 հազար։ |azatutyun.am|

  • Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ուղերձներ են հղել Բանակի օ…

    📣 Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ուղերձներ են հղել Բանակի օրվա առթիվ։
    🔸 Ռոբերտ Քոչարյանը նշել է՝ «անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար»․ «Քաղաքական ղեկավարության՝ իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար: Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն»:
    🔸 Սերժ Սարգսյանի գրասենյակը Բանակի օրվա առթիվ հրապարակել է Սարգսյանի ուղերձների կարևոր շեշտադրումները 2018-ից վեր․ «Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար»։

  • Վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն և ռազմական …

    Վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, այնպիսի որակի և պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։

  • Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանյայց Առաքել…

    ⚖️ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու։ Եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը…

  • ԵԽԽՎ-ն մտահոգված է վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվ…

    🇪🇺🇦🇲 ԵԽԽՎ-ն մտահոգված է վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ. այս մասին ասվում է ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ընդունված «Վեհաժողովի մշտադիտարկման ընթացակարգի առաջընթացը» անուն կրող բանաձևում։
    📄 Բանաձեւը 2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները։
    📢 Կառույցը նաև Բաքվին կոչ է անում «դադարեցնել պատասխան գործողությունների բնույթ ունեցող քրեական հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորված են քաղաքական դրդապատճառներով ներկայացված մեղադրանքներով։

  • Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջ…

    🇫🇷🇦🇿🇹🇷🇦🇲 Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին այսօր Անկարայում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
    🗣 Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ այս զարգացումները դրական կազդեն տարածաշրջանի բարգավաճման վրա։
    📌 Բարոն նաև նշել է, որ «Թուրքիայի և Ֆրանսիայի միջև գործընկերությունը չափազանց ինտենսիվ է», հավելելով, որ ֆրանսիական ընկերությունները վերջին տարիներին 3 միլիարդ եվրո են ներդրել Թուրքիայում։ «Չնայած երբեմն լինում են անհամաձայնություններ, մենք միշտ փորձում ենք ընդհանուր լեզու գտնել», – ասել է նա։ |azatutyun.am|

  • ՀՀ ԱԳՆ-ում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկվել է ՀՀ-ԱՄՆ պ…

    🇦🇲🇺🇸 ՀՀ ԱԳՆ-ում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկվել է ՀՀ-ԱՄՆ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
    🤝 Վահան Կոստանյանն ու պատվիրակութան անդամները ընդգծվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կարևոր դերակատարությունը ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդման համատեքստում և մտքեր են փոխանակել ԱՄՆ օրենսդիր մարմնի՝ տարածաշրջանային խաղաղությանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը նպաստելու հնարավոր միջոցների վերաբերյալ։

  • Կառավարությունը նախատեսում է այս տարվա մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային․ ա…

    📅 Կառավարությունը նախատեսում է այս տարվա մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային․ աշխատանքային կլինի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը։
    📃 Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ այդ օրը տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, դրան մասնակցելու են մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություններ` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով։ Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է դարձել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։
    📌 Նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում։