Category: Infocom

  • Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենք պատրաստ են …

    🇮🇱🇮🇷 Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենք պատրաստ են անհրաժեշտության դեպքում դարձյալ հարվածել Իրանին՝ սպառնալիքները վերացնելու նպատակով։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։ 
    🗣 «Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Իրանում արշավի վերսկսմանը։ Եթե հարվածները շարունակելու անհրաժեշտություն առաջանա, ապա կշարունակենք և կհարվածենք ավելի մեծ ուժով»,- հայտարարել է Կացը։ |armenpress.am|

  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին  հեռախոսազրույցներ է ունեցել  Թուրք…

    🇮🇷🇹🇷🇴🇲 Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին  հեռախոսազրույցներ է ունեցել  Թուրքիայի և Օմանի ԱԳ նախարարների՝ Հաքան Ֆիդանի ու Բադր ալ-Բուսաիդիի հետ։
    🔸 Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցում, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
    📌 Կողմերը կարևորել են դիվանագիտական ներուժի օգտագործումը, շփումների շարունակումն ու համակարգումը տարածաշրջանային խնդիրների լուծման ու լարվածության աճի կանխարգելման համար: |1lurer.am|
    🇺🇸 Ամերիկյան ուժերը իրանական ափերին գտնվող շուրջ 90 ռազմական օբյեկտ են թիրախավորել՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռների և անօդաչուների պահման վայրեր և այլ ռազմական ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ 📣 Ըստ…

  • ՔՊ կուսակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է մանդատից։ «Ցանկան…

    🔸 ՔՊ կուսակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է մանդատից։
    🗣 «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- գրել է Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ շարունակում է մնալ կուսակցության անդամ և ակտիվ գործունեություն է ծավալելու։

  • Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է: |1lurer.am| Արեգնազ Մանուկյանը …

    ‼️ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է: |1lurer.am|
    ⚖️ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով: 📌 Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ [Քննչական կոմիտե] |factor.am|

  • Վանդալիզմի դեպք Ստամբուլի հայկական գերեզմանատանը. դամբարաններ են վնասել։ Այս մաս…

    ❗️Վանդալիզմի դեպք Ստամբուլի հայկական գերեզմանատանը. դամբարաններ են վնասել։ Այս մասին հայտնում են Պոլսո Հայոց պատրիարքությունից:
    📣 «Հուլիսի 7-8-ի գիշերը անձը ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական եկեղեցու գերեզմանատան տարածք, վնասել վեց դամբարան և աղբյուր։
    🔸 Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է անվտանգության պատկան իշխանությանը, որոնք ձեռնարկել են օրինական, բծախնդիր գործողություններ արարքի հեղինակի ինքնությունը ճշտելու և պատասխանատվության ենթարկելու համար»,- հաղորդում են պատրիարքությունից՝ նշելով, որ շարունակում են հետևել դեպքի վերաբերյալ բոլոր զարգացումներին։

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը 2 ամս…

    ❗️⚖️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը 2 ամսով երկարաձգվել է։
    ‼️ Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

  • Երեկ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված 105 թեկնածուները ինքնաբացարկ …

    🗳 Երեկ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված 105 թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել։
    📣 Կուսակցությունը պարզաբանել է՝ նշելով, որ նրանք, ովքեր չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում:
    🗣 «Հենց այս ճանապարհով նաև Դաշինքը պաշտպանում է իր այն անդամներին, որոնք անցողիկ տեղ չեն զբաղեցնում` նվազեցնելով վերջիններիս նկատմամբ իշխանական հնարավոր նոր ճնշումների ռիսկերը», — նշել են կուսակցությունից։

  • Իմ ի՞նչ մեկնաբանելու բան է. Փաշինյանը՝ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությ…

    🗣 Իմ ի՞նչ մեկնաբանելու բան է. Փաշինյանը՝ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ ձայնագրության մասին
    Փաշինյանին հարց են ուղղվել ռուսական Առաջին ալիքի եթերում հրապարակված՝ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի և ռուս պրանկերների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Հրապարակման համաձայն՝ Սինիրլիօղլուն, կարծելով, թե խոսում է Փաշինյանի հետ, իբր պատրաստակամություն է հայտնել աջակցել Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացմանը։ Փաշինյանն այս զրույցի բովանդակությունը չի մեկնաբանել, բայց խոսել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ազգության վերաբերյալ քննարկումների հարցից։
    📣 «Հայաստանում ասում են՝ թուրք պաշտոնյա է, իսկ կներե՛ք, որ Ստամբուլում պատրիարքարանի դռներն իմ աչքի առաջ փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց՝ Թուրքիայում թուրք պաշտոնյաների աջակցությամբ առաջնորդարանի դռները փակվել էին։ Ի՞նչ կապ ունի թուրքը, վրացին, ռուսը, հայը։ Սա ինքնիշխանությունը զրկող խոսույթ է։ Սա արտաքին գործոնների կողմից Հայաստանում վաղուց ներդրված չափանիշ է»,- ասել է Փաշինյանը։ |civilnet.am|

  • «Արարատցեմենտ» գործարանի արտադրական գործընթացը կվերսկսվի նախաքննական մարմնի հետ…

    🏭 «Արարատցեմենտ» գործարանի արտադրական գործընթացը կվերսկսվի նախաքննական մարմնի հետ բանակցությունների արդյունքում։ Այս մասին հայտարարել է գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը։
    🗣 «Այս պահին արդեն հերթափոխերի կարգավորման և մնացած տեխնիկական աշխատանքներն ենք կատարում, որը կարգավորելուց հետո անմիջապես ձեռնամուխ կլինենք արտադրական պրոցեսը վերսկսմանը»,–ասել է նա։ |arm.sputniknews.ru|
    🪧 Ծառուկյաններին պատկանող «Արարատցեմենտի» աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել են գործարանի դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու գործարանն արդեն չորրորդ օրն է չի աշխատում։ 📣 Աշխատակիցների պնդմամբ՝ մինչ այս պահը չեն ստացել նաև նախորդ ամսվա աշխատավարձը։ Ըստ…

  • Ժամը 11:42-ին 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ապարան քաղաքից 18 կմ հարավ-ա…

    🌎 Ժամը 11:42-ին 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք։
    📌 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
    🔸 Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ:
    [Փրկարար ծառայություն]