Category: Infocom

  • Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Բախվել են «Merced…

    🚙 👮 Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
    🔻 Բախվել են «Mercedes-Benz» մակնիշի մարդատար և «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։
    🏥 5 տուժած հոսպիտալացվել է։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Վարչական դատարանն ուշ գիշեր մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դ…

    🗳 Վարչական դատարանն ուշ գիշեր մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, «սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն»,- հայտնում է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
    📌 2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ-ն հայցեր էր ներկայացրել Վարչական դատարան:
    🔸 ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը երեկվա նիստում նշել էր, որ 2 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքով՝ ԲՀԿ-ի համար 4 տոկոսի շեմի հաղթահարման խնդիր է առաջանում: |azatutyun.am|

  • ALT SHIFT 4 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. դրամա, զվարճանք, գործիք և վերահսկողությունALT SH…

    ALT SHIFT 4 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. դրամա, զվարճանք, գործիք և վերահսկողություն
    ALT SHIFT-ի չորրորդ քննարկման թեման քաղաքականությունն է։

    ALT SHIFT 4 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. դրամա, զվարճանք, գործիք և վերահսկողություն

    #infocom #ինֆոքոմ #altshift
    ALT SHIFT 4 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. դրամա, զվարճանք, գործիք և վերահսկողություն
    ALT SHIFT-ի չորրորդ քննարկման թեման քաղաքականությունն է։
    Անվտանգային հարցերով մասնագետ Դավիթ Պետրոսյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը եւ stand-up կոմիկ…

  • «[Իրանի հետ] Գործարքի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հ…

    🇺🇸 «[Իրանի հետ] Գործարքի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլորի»,- Truth social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ։
    🇮🇷 Ավելի վաղ՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին հայտարարել է, որ «Իսլամաբադի հուշագրի» ստորագրման հստակ ժամկետները դեռ որոշված չեն և դրա ստորագրումը առաջիկա 1-2 օրվա ընթացքում չի ակնկալվում։
    🇮🇷🇺🇸 Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը։ Այս մասին հունիսի 12-ի երեկոյան հայտարարել է բանակցություններում գլխավոր միջնորդ համարվող Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ 📌 Շարիֆի խոսքով՝ Պակիստանը ներկայումս սերտ համագործակցում…

  • Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հավանություն է տվել 139 բանտարկյալներ…

    🇮🇷 Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հավանություն է տվել 139 բանտարկյալներին ներում շնորհելուն և պատիժը մեղմացնելուն, որոնք երկրի տարբեր դատարանների կողմից նախկինում դատապարտվել էին մահապատժի, հաղորդել է Mehr-ը։
    📌 Ինչպես հայտնել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ասղար Ջահանգիրը, սա առաջին դեպքն է, երբ ներումն անմիջապես տարածվում է բարձրագույն պատժաչափի դատապարտված այսքան մեծ թվով անձանց վրա։ |news.am|

  • Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ով սպանվել էր փետրվարի վերջին Իսր…

    🇮🇷 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ով սպանվել էր փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից, կհուղարկավորվի հաջորդ ամիս՝ հուլիսի 9-ին, այսօր հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
    🔸 Իրանի գրեթե 37 տարվա առաջնորդին հրաժեշտ կտան նրա հայրենի քաղաքում՝ հյուսիսարևելյան սուրբ Մաշհադում նախատեսված սգո արարողությամբ, որն ի սկզբանե պետք է տեղի ունենար մարտին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր։ |azatutyun.am|

  • Եվրամիությունը պատրաստվում է երկուշաբթի պաշտոնապես Ուկրաինայի և Մոլդովայի հետ …

    🇺🇦 🇲🇩 Եվրամիությունը պատրաստվում է երկուշաբթի պաշտոնապես Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ սկսել անդամակցության շուրջ, X-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահը։
    🇪🇺 Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ Եվրամիության անդամ բոլոր պետությունները համաձայնել են կանաչ լույս վառել այդ ճանապարհին, այդ թվում՝ Հունգարիան, որը երկու տարի առաջ վետոյի իրավունքով արգելափակել էր գործընթացը:
    🗣 «Մենք անցնում ենք անդամակցության բուն պրոցեսին»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ |azatutyun.am|

  • «Այսօր մեր երկիրը գտնվում է հարավարևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտ…

    «Այսօր մեր երկիրը գտնվում է հարավարևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, երկրի ամբողջ տարածքում կդիտվի ջերմ և առանց տեղումների եղանակ, բայց վաղը ունենք Սև ծովի շրջաններից բավականին ակտիվ ցիկլոնի ներթափանցում, ինչի արդյունքում վաղը ողջ օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կրկին կարկուտ կտեղա:
    📌 Սպասվում է քամու ուժգնացում, և վաղը, այսօրվա համեմատ, օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով»,-ֆեյսբուքում այս մասին գրառում է կատարել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ |factor.am|

  • ՀՀ վարչապետի աշխատակազմը և արտաքին գործերի նախարարությունը թուրքական կողմի հետ …

    🇹🇷🇦🇲 ՀՀ վարչապետի աշխատակազմը և արտաքին գործերի նախարարությունը թուրքական կողմի հետ բանակցության արդյունքում համաձայնություն է ձեռք բերել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով ցամաքային ճանապարհով դեպի Լիբանան հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ։
    🇱🇧 Հայաստանի Հանրապետության կողմից Լիբանանի համար նախատեսված հումանիտար օգնությունը տեղափոխող 4 հայկական բեռնատարներ հունիսի 12-ին հատել են Մարգարայի անցակետը՝ Թուրքիայի տարածքով ուղևորվելով դեպի Լիբանան։
    💊💉 Հումանիտար բեռն ընդհանուր առմամբ կազմում է 80 տոննա, այդ թվում 38 տոննա դեղորայք և հիգիենայի պարագաներ և 42 տոննա սննդամթերք՝ պահածոներ ու չփչացող սնունդ։ |armenpress.am|

  • Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանի հարավում գտնվող 20 քաղաքների և գ…

    🇮🇱🇱🇧 Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանի հարավում գտնվող 20 քաղաքների և գյուղերի բնակիչներին հրահանգել է անհապաղ տարհանվել:
    📌 Բնակիչները պետք է «անհապաղ» հեռանան իրենց տներից և ուղղվեն դեպի Զահրանի գետից հյուսիս գտնվող տարածքներ։ |news.am|