Category: Sputnik Armenia

  • Փաշինյանն ասաց` որն են այն 2 կետերը, որոնց հարցով համաձայնել են Ադրբեջանի առաջար…

    Փաշինյանն ասաց` որն են այն 2 կետերը, որոնց հարցով համաձայնել են Ադրբեջանի առաջարկներին և ավարտել խաղաղության բանակցությունները
    ✔️«2 հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով 3–րդ երկրների ուժեր չտեղակայելուն և միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելուն»,–ՔՊ նիստից առաջ ասաց նա լրագրողներին։
    ՀՀ վարչապետը պնդում է, թե խաղաղության տեքստում հանրությունից գաղտնիք չունեն, տեքստը հանրությունը չի կարդացել, բայց կարծում է, որ տեքստին ծանոթ են։ Նա հավաստիացնում է, թե խաղաղության պայմանագրում չկա մի դրույթ, որ վերաբերում է միայն կողմերից մեկին։
    @ArmeniaSputnik

  • Այո՛, Ալիևն է հեղինակը «խաղաղության» պայմանագրի, որը իրականում խաղաղության պայմա…

    Այո՛, Ալիևն է հեղինակը «խաղաղության» պայմանագրի, որը իրականում խաղաղության պայմանագիր չէ, այլ Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ հնչեցրած բոլոր պահանջների համաձայնությունն է․ Արման Աբովյան
    📌Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրիտեքստի շուրջ բանակցությունները։ Տեղեկությունը տարածեցին նախ ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով արտգործնախարար Բայրամովին, որն ասել է, որ Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանականկողմի առաջարկները: Նա հավելել է, որ հաջորդ փուլում Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը կփոխի Սահմանադրությունը։ Քիչ առաջ էլ ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց ադրբեջանական կողմի հայտարարությունը՝ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցվել են և բանակցությունները ավարտվել։
    Թեմային անդրադարձել է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • ՀՀ ԱԳՆ–ն հաստատում է` խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցվե…

    ‼️ ՀՀ ԱԳՆ–ն հաստատում է` խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցվել են և բանակցությունները ավարտվել
    @ArmeniaSputnik

    Sputnik Արմենիա

    ⚡️ 🇦🇲🇦🇿 Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է Report-ը։
    ✔️Նրա խոսքով, Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին…

  • Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի վերջնական տեքստ…

    ⚡️ 🇦🇲🇦🇿 Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է Report-ը։
    ✔️Նրա խոսքով, Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ։
    Հաջորդ փուլում Բաքուն Հայաստանից ակնկալում է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ։
    @ArmeniaSputnik

  • «Էլեկտրոնային առևտրի ավելացման հետևանքով տեղական բիզնեսը լուրջ խնդիրների առաջ է …

    «Էլեկտրոնային առևտրի ավելացման հետևանքով տեղական բիզնեսը լուրջ խնդիրների առաջ է կանգնած». «Աուդիտորների պալատ» ՀԿ նախագահ Նաիրի Սարգսյանի գնահատմամբ՝ առցանց առևտրի ծավալների աճի ու գների անկման պայմաններում մրցակցությանը դիմանալու համար տեղական փոքր ու միջին բիզնեսը պետության աջակցության կարիքն ունի։ Բայց կառավարությունը իրավիճակը ռեալ գնահատելու ու ծրագրեր մշակելու փոխարեն զբաղված է ՓՄՁ–ի հարկային բեռն ավելացնելով։ Արդյունքում տեղական բիզնեսը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։
    📌ԿԲ–ի հրապարակած տվյալներով՝ էլեկտրոնային առևտրի շրջանառությունը ՀՀ–ում 2024 թ.–ին՝ 2023-ի համեմատ աճել է 75%-ով` կազմելով 972,5 մլրդ դրամ՝ 2023 թ–ի 556,8 մլրդ դրամի փոխարեն։ Ընդ որում` էլեկտրոնային առևտրի ամբողջ ծավալում պատվերների 77%-ը կազմել են ներքին պատվերները, 23%-ը՝ միջազգային։ Տեղական գործարքների շարքում զգալի տեղ են զբաղեցնում սննդի և տաքսիների առցանց պատվերները, մինչդեռ միջազգային պատվերների գերիշխող մասը կազմել են բջջային և կենցաղային տեխնիկայի, հագուստի գնումները՝ ինչպես անհատների, այնպես էլ վերավաճառողների կողմից։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Мы все живем на евразийском континенте, за плечами наших народов сотни лет конта…

    Мы все живем на евразийском континенте, за плечами наших народов сотни лет контактов, дружбы и братства. Кино – самый простой и понятный путь для укрепления культурных связей, считает гость программы, худрук международного кинофорума “Эхо Евразии” Сергей Новожилов.
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Երևանից 7 կմ հարավ–հարավ-արևմուտք, 2,8 մագնիտուդով…

    Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Երևանից 7 կմ հարավ–հարավ-արևմուտք, 2,8 մագնիտուդով, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • Օրենքի փոփոխությունը գործարարների համար ավելորդ գլխացավանք է դառնալու, հատկապես,…

    Օրենքի փոփոխությունը գործարարների համար ավելորդ գլխացավանք է դառնալու, հատկապես, որ դատավորը կարող է և մերժել տուգանքի վճարումը կասեցնելու միջնորդությունը. «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանի հետ զրուցել ենք Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների նախագծի մասին
    📌Արդարադատության նախարարության հեղինակած ու հանրային քնարկման ներկայացրած նախագիծը մասնագիտական շրջանակներում լուրջ քննարկումների առարկա է դարձել։ Ըստ գերատեսչության տարածած բացատրության՝ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, որտեղ գրված է, որ դատարանի կողմից վիճարկման հայցը վարույթ ընդունելը կասեցնում է տուգանքի վճարումը՝ մինչև դատարանի վերջնական վճռի ուժի մեջ մտնելը։ Իրավաբանները պնդում են, որ իշխանությունն այդ կերպ փորձում է քաղաքացուն զրկել վիճահարույց վարչական ակտերով նախատեսված տուգանքները չվճարելու սահմանադրական իրավունքից։ Նախարարությունը, մինչդեռ պնդում է, որ նախագիծը ճիշտ չի մեկնաբանվում։ Գերատեսչության պարզաբանումը, սակայն, մասնագետների մտահոգությունները չի փարատել։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Գյումրիում ընտրություններին ընդառաջ սկսվել են քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումն…

    «Գյումրիում ընտրություններին ընդառաջ սկսվել են քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումները, առայժմ՝ ոչ բացահայտ». Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ասել է քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
    Նրա դիտարկմամբ՝ ճնշումների մեկնարկը տրվել է կիրակի օրը Գյումրիում Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո։
    Սուրենյանցը կարծում է, որ այս առումով «Քաղաքացիական պայմանագիրն» ու նրա առաջնորդը Հանրապետության երկրորդ քաղաքում դարձյալ փորձում են կիրառել 2021թ–ի ընտրությունների մոդելը։
    🎦ասուլիսն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

  • «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը թուրք լրագրողնրի հետ խոսել է հայ-թուրքական հարաբերու…

    ▪️«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը թուրք լրագրողնրի հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանն առանց նախապայմանների բացելու, ինչպես նաև ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու, Մեղրիով երկաթուղային անխոչընդոտ բեռնափոխադրում ապահովելու պատրաստակամության մասին։ «Ըստ էության, հաստատվում են լուրերը, որ Փաշինյանը սերտ շփումներ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ եւ պատրաստ է իր իշխանությունը պահելու դիմաց Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով»,- գրում է թերթը:
    ▪️«Հրապարակ»․ Փաշինյանն իր թիմին հրահանգել է ոչ մի կերպ չխառնվել երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջև շաբաթներ ձգվող լեզվակռվին: Առաջարկել է` թուլանալ և հաճույք ստանալ, թե ինչպես են իրենց հակառակորդներն իրար միս կրծում։
    ▪️«Իրավունք»․ Կարկառուն ՔՊ-ականները շարունակում են անվստահությամբ վերաբերվել Գյումրու քաղաքապետի իրենց թեկնածու Սարիկ Մինասյանին ու կիրակի օրվա հավաքույթի ժամանակ էլ այդ մասին շեֆի ականջին մի բոլ դժգոհել են։
    ▪️«Հրապարակ»․ ՔՊ-ում կարծում են, որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատումը դրսի պահանջով է եղել։ Ուրբաթ օրը ԱԺ-ում ՔՊ ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Եղիշե Կիրակոսյանին ազատել է ինքը, քանի որ դժգոհություններ ունի նրա աշխատանքից։ Այն դեպքում, որ պաշտոնապես հաղորդվել էր, թե Կիրակոսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, և նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ:
    🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen