Category: Sputnik Armenia

  • Ո՞վ կարող է լուծել հայ գերիների հարցը. Սիրանուշ Սահակյանը մի քանի տարբերակ է ներ…

    Ո՞վ կարող է լուծել հայ գերիների հարցը. Սիրանուշ Սահակյանը մի քանի տարբերակ է ներկայացնում
    Sputnik Արմենիայի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը անդրադարձել է նաև աղմկահարույց տեղեկություններին, թե Փաշինյանը հրաժարվել է հայ գերիների հարցով դիմել ԱՄՆ նախագահին։ Իրավապաշտպանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը, գործունեություն իրականացնելով ԱՄՆ-ում և քաջածանոթ լինելով իրողություններին, հրապարակային տեսակետ էր արտահայտել, որ ցանկալի կլինի, որ Փաշինյանը մասնավոր տարբերակով կամ հրապարակային նամակ հղի նախագահ Թրամփին` խնդրելով անմիջական ներգրավվածություն հայ գերիների վերադարձին։

    «Ավելի ուշ, դատելով հայկական կողմից պաշտոնական նամակի մասին տեղեկությունների բացակայությունից, մամուլը գրեց, որ Փաշինյանը հրաժարվել է ամերիկյան կողմի առաջարկից»։

    Այդուհանդերձ, Սահակյանի համոզմամբ, գերիների վերադարձի հարցը Հայաստանը պետք է բարձրացնի ոչ միայն երկկողմ հարաբերություններում` արձանագրելով չլուծված խնդրի առկայությունը, այլև միջազգային տարբեր հարթություներում` Ադրբեջանի վրա ճնշում կիրառելու նպատակով, օրինակ` ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ԵՄ հարաբերություններում Հայաստանը պետք է խնդիր դնի աջակցությունը գերիների վերադարձի հարցում։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • 212 կմ մրցավազք՝ Սևանի շուրջ․ Sevan EV Rally 2025-ը մեկնարկում է հուլիսի 23-ինՀե…

    212 կմ մրցավազք՝ Սևանի շուրջ․ Sevan EV Rally 2025-ը մեկնարկում է հուլիսի 23-ին

    Հետաքրքիր քվեստներ և արժեքավոր մրցանակներ․ մրցույթի ընթացքում պարտադիր է երթևեկության կանոնների պահպանումը։ Մրցավազքը անցկացվելու է 2WD և 4WD մեքենաների համար առանձնացված։ Հաղթում են նրանք, ովքեր ոչ միայն արագ են, այլև ճիշտ անցնում են «չեք փոինթները» և հավաքում առավելագույն միավորներ։
    Այս և այլ մանրամասներ «Ուրիշ նորություններում» ներկայացրել է «Chargers LLC» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, Sevan EV Rally մրցաշարի համահիմնադիր Կարեն Դերձյանը։

    «Ստարտը՝ Sevan Startup-ից։ Մասնակիցները որոշ կետերում՝ «չեք փոինթներում», պետք է ուղարկեն լուսանկար-ապացույցներ՝ փորձությունը անցնելու մասին։ Շտուրմանն, ով լինելու է վարորդի կողքին, հսկելու է ընթացքը, քանի որ որոշիչը արագությունը չէ, այլ թիմային կազմակերպվածությունը», — մանրամասնում է կազմակերպիչը։

    Կազմակերպիչը խոսել է նաև հաղթողներին սպասող մրցանակների մասին։ Մասնակցության հայտը բաց է մինչև հուլիսի 22-ը՝ 100,000 դրամ անհատների և 500,000 դրամ ընկերությունների համար։ Մրցաշարը կանցկացվի Սևան Ֆեստիվալի շրջանակում, Դարանակ գյուղի մոտակայքում։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Сбор критической информации в Армении и Азербайджане на законных основанияхЭтот …

    Сбор критической информации в Армении и Азербайджане на законных основаниях
    Этот британский самолет за пару-тройку месяцев собрал больше информации об аэропортах Армении и Азербайджана, чем есть у властей двух стран.
    Я уже писал о том, что борт принадлежит частной компании Flight Precision (Борнмут, Великобритания).
    Компания предоставляет услуги по проверке безопасности полетов. Более того, самолет оснащен камерами для съемки больших площадей (в т.ч. тепловизионная и мультиспектральная съемка).
    Борт летал (и летает) в Армении по заказу ЗАО “Армаэронавигация”.
    Позже он стал полетел и стал первым приземлившимся в аэропорту “Лачина” самолетом.
    Он летал и в районе других аэропортах Азербайджана (не только на территории Арцаха.
    N.B. Например, в течение одного дня он вылетел из Нахиджевана в Тбилиси, вернулся в районе Капана, потом улетел в Ереван.
    @Arm_Aeternum7
  • «Հայաստանի Հանրապետությունն ունի բարոյական իրավունք, նաև միջազգային իրավունքի տե…

    «Հայաստանի Հանրապետությունն ունի բարոյական իրավունք, նաև միջազգային իրավունքի տեսանկյունից, պահանջելու ելք դեպի ծով՝ Թուրքիայով»:

    Աբովյան Time-ի պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է:

    «Երեք միջազգային կոնվենցիաներ կան, որոնք խախտվում են Թուրքիայի կողմից դեպի ծով ելք չունեցող ցամաքային երկրների նկատմամբ: Դրանք 1948, 1957 և 1969 թվականների կոնվենցիաներն են, որոնք իրենք վավերացրել են, բայց չեն կատարում դրա պահանջները: Հայաստանը կարող է պահանջել, քանի որ վերջապես վավերացրեց խորհրդարանում, և ունենա ելք դեպի ծով: Պետք է կարողանանք մեզնից ինչ որ ուզում են՝ դրա դիմաց պատշաճ գին սահմանել: Եթե այլ օրակարգ չկա, այդ դեպքում երաշխիքը աշխատում է հակակշիռների մեխանիզմով․ եթե վտանգվում է մեր ճանապարհը դեպի ծով, այստեղ մենք կարող ենք փակել Սյունիքով տված ճանապարհը, որը շատերը անգրագիտաբար ասում են «Զանգեզուրի միջանցք»։ Դա ինքնիշխանության դրսևորում է»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Կարեն Դեմիրճյանի օրագրերը կարդացեք, այնտեղ նշումներ են՝ Ադրբեջանը անընդհատ խոսո…

    «Կարեն Դեմիրճյանի օրագրերը կարդացեք, այնտեղ նշումներ են՝ Ադրբեջանը անընդհատ խոսում է Մեղրիի մասին»․ Ռուբեն Մելքոնյան

    «Եթե սա մի ծրագիր է, որի համար ջանքեր են ներդրել Թալեաթը, Էնվերը, Աթաթուրքը, Թուրքիայի բոլոր նախագահները ու չի ստացվել, հիմա էդ ճանապարհը ներկայացնե՞լ՝ «դե ինչ ա էղել, ուղղակի ճանապարհ ա, էլի․․․ Թուրա՜ն-Թուրա՜ն, ինչ եք վախենում․․․»»։

    «Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը թվարկում է պատմական իրողությունները, պատերազմները՝ 1914-1921թթ, երբ Թուրքիան փորձել է զավթել Սյունիքը, բայց չի հաջողել։ Թուրքագետը նշում է՝ այդ ընթացքում, սակայն, Նախիջևանը դարձել է թուրքական-ադրբեջանական, Արցախը տրվել է Ադրբեջանին, իսկ Սյունիքը չեն կարողացել զավթել։ Մելքոնյանը խորհուրդ է տալիս ընթերցել Կարեն Դեմիրճյանի օրագրերը, որտեղ նշումներ են՝ Ադրբեջանը անընդհատ խոսում է Մեղրիի մասին։

    «1984-ին, թե 1985-ին Դեմիրճյանը Մոսկվայում հանդիպում է արդեն ԽՍՀՄ փոխվարչապետ Հեյդա Ալիևին ու օրագրում նշել է՝ Ալիևն էլի խոսում է Մեղրիի մասին։ Ալիևն ասում է՝ «Կարե՛ն, խնդրում եմ, տուր էդ ճանապարհը։ Եթե ինձ այսպես խնդրեիր, ես քեզ Ադրբեջանի կեսը կտայի, տո՛ւր ինձ էդ ճանապարհը»։ Հիմա հարց՝ Հեյդար Ալիևի համար էդ ճանապարհը ու կես Ադրբեջանը փաստորեն հավասարազո՞ր են․․․ Մենք չենք վախեցնում, ինքնե՛րդ վերլուծեք, հարգելի ունկնդիրներ»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբ…

    Ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը
    Լրագրողի հարցին ի պատասխան՝ կապված Սյունիքի ճանապարհի հնարավոր վերահսկողության արտապատվիրակման հետ ԱՄՆ-ին կամ այլ երկրին, դեսպանը նշել է.

    ՀՀ վարչապետը հստակ հայտարարել է, որ վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը։ Բացի դրանից՝ ուրիշ բան չեմ լսել։ Մնացածը լրատվամիջոցների ենթադրություններ են, որոնց հիման վրա պաշտոնական դիրքորոշում հայտնել չենք կարող։

    @ArmeniaSputnik

  • «Ոսկե ծիրանը»՝ տարածաշրջանի կինոյի զարկերակ․ Մերձավոր Արևելքից հարավային Կովկաս՝…

    «Ոսկե ծիրանը»՝ տարածաշրջանի կինոյի զարկերակ․ Մերձավոր Արևելքից հարավային Կովկաս՝ «Ոսկե ծիրանի» էկրանին
    «Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն ասում է՝ ֆիլմերի ընտրությունը հիմնված է գեղարվեստական արժեքի և աշխարհի զարկերակին համահունչ լինելու վրա։

    «Վերջին տարիները դրական իմպուլսներ չեն հաղորդում, և այդ նյարդային լարվածությունը արտացոլվում է նաև փառատոնային էկրանին»։

    Փառատոնի այս տարվա պատվավոր հյուրը Ամիր Նադերին է, Իրանի հետհեղափոխական կինոյի վարպետներից։ Մյուս անվանի հյուրն է էլի իրանցի Ջաֆար Փանահին՝ հեղինակային կինոյի չորս առաջատար փառատոնների՝ Կաննի, Վենետիկի, Բեռլինի և Լոկառնոյի գլխավոր մրցանակակիր․ Փանահին միակ ռեժիսորն է, որն ունի այդ բոլոր մրցանակները։

    «Թեմատիկ հավաքագրումը ինքնանպատակ չէ, բայց երբ ձեռքդ պահում ես զարկերակին, ակամայից այդպես է ստացվում։ Իրանական անկյունը, իսրայելական ոչ պրոիշխանական ուղղվածությունը՝ Նադավ Լապիդի դիսիդենտական ֆիլմը, վկայում են այդ բազմազանության մասին»,- ասում է փառատոնի տնօրենը։

    Ամփոփելով զրույցը փառատոնի տնօրենը ասում է՝ տարածաշրջանում, հետխորհրդային երկրներում չունենք ավելի լավ փառատոն․ եթե լավագույնը չենք, ապա ոչ մեկին չենք զիջում։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Էներգետիկ անվտանգության լուրջ սպառնալիքի առաջ ենք կանգնած։ Հայաստանն այսօր կանգ…

    «Էներգետիկ անվտանգության լուրջ սպառնալիքի առաջ ենք կանգնած։ Հայաստանն այսօր կանգնած է մի շարք տնտեսական սպառնալիքների առաջ»։

    Ասուլիս ․ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը բացատրել է՝ ինչ խնդիրների առաջ է կանգնլ Հայաստանի տնտեսությունը 2025թ․ առաջին կիսամյակում և ինչ մարտահրավերների կարող է բախվել մոտ ապագայում։ Նրա խոսքով՝ այդ սպառնալիքներից մի քանիսը նոր չեն։ Ըստ տնտեսագետի՝ կան իրադարձություններ, որոնք անմիջականորեն կապվում են երկրի իշխանության վարած քաղաքականության հետ և որի հետևանքները դեռ շատ տեսանելի չեն։

    «Խոսքս հատկապես վերաբերում է ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում այս ընկերության շուրջ, դա ուղիղ հարվածում է դեպի մեր երկիր ներդրումներին։ Այս ամենի ֆոնին առավել մեծ վտանգ է ներկայացնում էներգետիկ սպառնալիքը, հատկապես երբ խոսվում է սեփականատիրոջ փոփոխման մասին։ Մենք կանգնած ենք էներգետիկ անվտանգության լուրջ սպառնալիքի առաջ»։

    Նրա գնահատմամբ՝ ՀՀ տնտեսության հաջորդ սպառնալիքը երկրում աղքատության աննախադեպ բարձր մակարդակն է։ Սպառնալիքների թվում տնտեսագետը նշեց նաև պարենային անվտանգությունը և ժողովրդագրությունը․ բնակչության թիվը գնալով նվազում է, սակայն իշխանություններն ամեն կերպ խուսափում են այդ մասին թվեր հրապարակել։
    🎦 ասուլիսն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»․ Գեղամ ՄանուկյանՔննչական կոմիտե…

    «Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»․ Գեղամ Մանուկյան

    Քննչական կոմիտեն դեռ չի վերադարձրել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, որն օրեր առաջ առգրավել էին Մանուկյանի տանը խուզարկություն կատարելուց հետո։

    «Մի քանի անգամ փորձել եմ քննչական կոմիտեի Երևանյան վարչության հետ խոսել, որևէ կերպ հնարավոր չի եղել կապ հաստատել։ Ներկայացել եմ, թողել եմ հեռախոսահամարս։ Ստիպված հաղորդում ներկայացրի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անունով, թեև շատ էլ ակնկալիք չունեմ նրանից, քանի որ օրերս ԱԺ-ում ՔՊ-ի հերթական փողոցային խուժանության պահին գլխավոր դատախազը դահլիճում էր, բայց որևէ քայլ չձեռնարկեց»,- նշել է Մանուկյանը։

    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Կստեղծեմ այստեղ մինի-Լաս Վեգաս, դուք էլ երջանիկ կապրեք․… բայց դե այդպես չի լինո…

    «Կստեղծեմ այստեղ մինի-Լաս Վեգաս, դուք էլ երջանիկ կապրեք․… բայց դե այդպես չի լինում»․ Բենիամին Պողոսյան

    «Ներկայիս Սպիտակ տան վարչակազմը ռազմավարական առումով, կարծես թե, հակում ունի շատ բարդ խնդիրներին տալ ահավոր պարզ, հասարակ լուծումներ: Բայց նույնիսկ տեսությունը ցույց է տալիս, ի դեպ նաև պրակտիկան, որ սովորաբար աշխարհաքաղաքական բարդ խնդիրները պարզ սխեմաներով ուղղակի հնրավոր չի լինում լուծել»։

    «Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանի զրուցակիցը APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանն է։

    «Սյունիքի այսպես կոչվող «միջանցքի» կապակցությամբ ամերիկյան առաջարկը, որը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հնչեցրեց, կարծես թե, իր հիմքում նույնպես այդ սկզբունքն ունի․ պրիմիտիվ ընկալում է, թե բա այստեղ՝ սարերում ինչ-որ փոքրիկ հողակտորի համար իրար հետ վաղուց պատերազմում են, հետո գալիս են բարի ամերիկացիներն ու ասում են՝ որպեսզի չպատերազմեք, ես այս հողակտորին կտիրապետեմ, կկառավարեմ, կստեղծեմ այստեղ մինի-Լաս Վեգաս, դուք էլ երջանիկ կապրեք… Բայց դե այդպես չի լինում, էլի․․․»։

    Քաղաքագետը մեր տարածաշրջանի համար հիմնական սպառնալիք է գնահատում Իրանի ապակայունացման վտանգը։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM