Category: Sputnik Armenia

  • Քահանան բացատրել է` ինչու թույլ չի տվել ՔՊ–ական պատգամավորին կնքահայր լինելՌուսա…

    Քահանան բացատրել է` ինչու թույլ չի տվել ՔՊ–ական պատգամավորին կնքահայր լինել
    Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը նշել է, որ եկեղեցու և Վեհափառի դեմ գրոհի մասնակիցն իրավունք չունի կնքահայր լինելու։ Կնքահայրը պետք է ոչ միայն շուրթերով, այլ հոգով ու մտքով քրիստոնյա լինի։

    «Ես սիրով առաջարկեցի կնքել այդ բալիկին, բայց մեկ պայմանով, եթե կնքահայրը կլինի գոնե հարգալից պատկառանքով լցված մի անձնավորություն, ով ընդունում է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական կարգը»,-նշել է քահանա Ղալաչյանը։

    ✔️Այդ միջադեպից հետ անպարկեշտ խոսքեր են հնչել։ Պատգամավորը տալով վեհափառի ավազանի անունը, նշել է, որ նրան «պարանոցից բռնած պետք է դուրս շպրտել Վեհարանից»։
    @ArmeniaSputnik

  • «Ես ինֆորմացիա ունեմ, որ իրենք գնում են ավելի այլանդակ մի քայլի՝ փորձելու են իմի…

    «Ես ինֆորմացիա ունեմ, որ իրենք գնում են ավելի այլանդակ մի քայլի՝ փորձելու են իմիտացնել ազգային եկեղեցական ժողովի հրավիրում․ կգտնեն ինչ-որ կոնտինգենտ, որի վրա կհենվեն, ինչ-որ այլընտրանքային կաթողիկոս կընտրեն, այդպես կվարկաբեկեն եկեղեցին (ինչպես Ուկրաինայում եղավ), հետո աշխարհաքաղաքական կուրսի փոփոխության հետ կկապեն, եպիսկոպոսաց դաշտին «ռուսական ագենտուրա» կհռչակեն։ Ես հիմա ինֆորմացիա ունեմ, որ իրենք բանակցում են եպիսկոպոսներից մեկի հետ, որ նման ընթացք ապահովեն։ Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ եպիսկոպոսը հիմա ՀՀ սահմաններից դուրս է, բայց խոսքը Թուրքիայի մասին չէ»։

    Ասուլիս ․ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց խոսել է նաև Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման, ինչպես նաև Փաշինյանի՝ Բրյուսել ու Փարիզ այցերի մասին։
    🎦 ասուլիսն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Սահմանադրության ո՞ր հոդվածով է առաջնորդվում ՀՀ վարչապետը Գարեգին 2–րդի և Հայ առա…

    ▪️Սահմանադրության ո՞ր հոդվածով է առաջնորդվում ՀՀ վարչապետը Գարեգին 2–րդի և Հայ առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ իր գործողություններում

  • Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների հարցերին Հայաստանը քննարկում է ճանապարհ…

    Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների հարցերին ▪️Հայաստանը քննարկում է ճանապարհային ենթակառուցվածքներում ներդրումներ ներգրավող և որոշակի գործառույթներ իրականացնող ընկերության ստեղծումը․ Փաշինյան ▪️Պետությունը պետք է վերցնի ՀԷՑ–ի կառավարումը և իրականացնի…

  • «Ադրբեջանի և Հայաստանի պահանջները հայելային չեն․ չեք տեսնի հայաստանցի պաշտոնյա, …

    «Ադրբեջանի և Հայաստանի պահանջները հայելային չեն․ չեք տեսնի հայաստանցի պաշտոնյա, ով ասում է, որ Ադրբեջանը պետք է փոխի սահմանադրությունը»։

    «Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է։

    «Մեր շահերից չխոսելը ոչ թե բերեց նրան, որ ադրբեջանցիները պահանջները հանեցին, այլ բերեց նրան, որ ադրբեջանցիները ավելի լկտիացան։ Պահանջները ավելացան, ու հիմա իրենք պահանջում են, խոշոր հաշվով, ամեն ինչ՝ ոչ միայն ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, ոչ միայն տարածքային պահանջներ, այլ ասում են՝ «Երևանը ադրբեջանական քաղաք է», «Էջմիածինը Հայ առաքելական եկեղեցունը չէ, ադրբեջանական է»․․․ Այսինքն մեր դիմադրություն ցույց չտալը բանակցությունների սեղանին հանգեցրեց դրան»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների հարցերինՀայաստանը քննարկում է ճանապարհայ…

    Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների հարցերին
    ▪️Հայաստանը քննարկում է ճանապարհային ենթակառուցվածքներում ներդրումներ ներգրավող և որոշակի գործառույթներ իրականացնող ընկերության ստեղծումը․ Փաշինյան
    ▪️Պետությունը պետք է վերցնի ՀԷՑ–ի կառավարումը և իրականացնի ՀԷՑ–ի ուսումնասիրություն պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ ետգնման գործընթանցից հետո հենց պետությանն է միշտ լինելու էլեկտրական ցանցերի կառավարումը․ Փաշինյան
    ▪️Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է նաև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման հարցը․ Փաշինյան
    ▪️Փաշինյանը Հայ եկեղեցու դեմ արշավը համեմատեց 2018-ի հեղափոխության հետ․ նա հայտարարեց, որ դա անում է «ոչ թե դեմ, այլ հենց հանուն եկեղեցու», իսկ Հայ առաքելական եկեղեցին իր և իր ընտանիքի համար սրբություն է։
    ▪️«Չկա որևէ բանակցություն, խոսակցություն, երբ Բաքվում գտնվող հայ գերիների խնդրին չի տրվում պատշաճ, անհրաժեշտ տեղ»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին, թե ճի՞շտ է արդյոք այն հրապարակումը, որ Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի խնդրանքը՝ դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ընդ որում, Փաշինյանն ասաց, որ ծանոթ չէ այդ հրապարակմանը և խոսում է ընդհանուր առմամբ:
    ▪️Սահմանադրության ո՞ր հոդվածով է առաջնորդվում ՀՀ վարչապետը Գարեգին 2–րդի և Հայ առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ իր գործողություններում
    ▪️Շանհայի կազմակերպությանն անդամակցելը տեղավորվում է բալանսավորման և բալանսավորված ՀՀ արտաքին քաղաքականության շրջանակում․ Փաշինյան
    ▪️Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ քննադատությանը, թե Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ–ում կրկին տնից զրկվելու վտանգի առաջ են։
    ▪️Չաքուճը յուղած, իմ աշխատանքային սեղանին դրած է․ Փաշինյանը խոսեց Սամվել Կարապետյանի մասին
    ▪️Նիկոլ Փաշինյանը կարեկցում է Լևոն Տեր–Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ բացարձակ անտարբեր է։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Տարածաշրջանում Հայաստանը մնում է ԵՄ-ին անդամացություն ցանկացող միակ կղզյակը»։«Ի…

    «Տարածաշրջանում Հայաստանը մնում է ԵՄ-ին անդամացություն ցանկացող միակ կղզյակը»։

    «Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանի հետ զրույցում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Գարիկ Քեռյանը ընդգծում է՝ Եվրամիության հիմնարար փաստաթղթերում վերջին 5-6 տարում ընդլայնման գաղափար ընդհանրապես գոյություն չունի, այսինքն գործընթացը կասեցված է:

    «Անդամակցության հարց հիմա ունեն միգուցե միայն Բալկանյան մի որոշ երկրներ, ու դրանով կփակվի Եվրոպայի ամբողջ շրջանակը աշխարհամասի առումով: Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գաղափարին, ապա դա ուղղակի տրամաբանությունից դուրս է․ թեկուզ և այն բանի պատճառով, որ այդ կառույցի հետ ընդհանուր սահման չունենք: Մեր ինտեգրման գործընթացը հասկանալի կլիներ, եթե, ասենք, տարածաշրջանային էլի երկիրներ լինեին: Բայց… Գիտենք՝ Թուրքիան լրիվ անհույս է. 30 տարի է ինչ-որ ծիծաղելի բանակցություններ է վարում ԵՄ-ին անդամակցելու հանար ու ոչ մի քայլով չի մոտեցել: Վրաստանի կապակցությամբ. օրերս Եվրախորհրդարանն այնպիսի խիստ զեկույց ընդհունեց առ այն, որ այդ երկիրն այնքան է հեռացել է ԵՄ-ից, որ այլևս քննարկելու հարց չկա: Ադրբեջանն էլ երբևիցե որևէ ինտեգրման ռազմավարական փաստաթուղթ չի ունեցել: Իրանն ինքն իրենով հակաարևմտյան պետություն է»:

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Փաշինյանը դեմ չէ միջանցքին, դեմ է այդ միջանցքի վերահսկողությունը ՌԴ–ին տրամադրե…

    «Փաշինյանը դեմ չէ միջանցքին, դեմ է այդ միջանցքի վերահսկողությունը ՌԴ–ին տրամադրելուն»։

    Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ընդգծում է՝ մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում էր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակում, իսկ բացված ճանապարհները պետք է մնային տվյալ երկրի ինքնիշխանության ներքո։
    📌Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել է, թե ԱՄՆ-ն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Ամերիկացի դիվանագետը հստակեցրել է, որ խոսքը 32 կմ երկարությամբ ճանապարհի մասին է։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքմամբ էր պատասխանել ԱՄՆ դեսպանի հայտարարությանը։ Էրդողանի վարչակազմը ևս հայտարարել էր, որ տեղյակ չէ Հայաստանի տարածքով միջանցքը կառավարելու՝ ԱՄՆ-ի մտադրության մասին: Հատկանշական է, որ մինչ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունը, ամերիկյան մամուլը ոչ պաշտոնապես արդեն հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Բանիմացիա». նախագիծ, որը չի փորձում փոխարինել պատմության դասագրքերին, բայց հզոր…

    «Բանիմացիա». նախագիծ, որը չի փորձում փոխարինել պատմության դասագրքերին, բայց հզորացնում է ազգային ինքնագիտակցությունը՝ մատչելի, գրավիչ ձևով․ ներկայացնում է հեղինակը
    Հրապարակախոս, սցենարիստ և մշակութային նախագծերի հեղինակ Էդուարդ Այանյանը «Ուրիշ նորություններում» խոսել է «Բանիմացիա» եռալեզու մուլտֆիլմաշարի մասին, որն 9 սերիաներն արդեն պատրաստ են, տասներորդը կլինի շուտով։

    «Պատմություններ պատմելով մեր անցյալի մասին՝ փորձում ենք հասնել մեկ նպատակի՝ հայ երեխաները հպարտանան իրենց ազգությամբ, երկրի պատմությամբ ու երկրով, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Գոնե մեծացող սերունդը մարդ դարձնենք։ Ուղեղը դեռ թարմ է, պետք է պայքարել այդ ուղեղների, հոգիների համար։ Տեսանք, թե ինչ եղավ, երբ առանց դաստիարակության մեծացան սերունդները։ Այսօր բոլոր պաշտոններում նստած են մարդիկ, որոնք ոչինչ չգիտեն, չեն սիրում, չեն հպարտանում։ Ընկած են օտարի ստեղծածի հետևից՝ սեփականը արհամարհելով»։

    «Բանիմացիա» շարքը Հայոց պատմության առանցքային դրվագների մասին է։ Սցենարների մշակման ընթացքում ներգրավված է պրոֆեսիոնալ պատմաբանների խումբ։ Fact-checking է արվում։ Նախագիծը իրականացվում է բացառապես բարերարների աջակցությամբ։ Մշակվում է նաև լիամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Հսկաների տունը» անվամբ։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Հայաստանի անվտանգության ռիսկերը միայն ավելացել են, Հայաստանի անվտանգության ներպ…

    «Հայաստանի անվտանգության ռիսկերը միայն ավելացել են, Հայաստանի անվտանգության ներպետական և միջպետական երաշխիքները միայն պակասել են․ միջպետականներն ընդհանրապես հասցվել են զրոյի։ Հայաստանը «սառեցրել» է (թեև այդ կարգավիճակը գոյություն չունի), իր անդամակցությունը միակ միջպետական ռազմաքաղաքական կազմակերպությունում՝ ՀԱՊԿ-ում, միաժամանակ Հայաստանը որևէ այլ գործուն այլընտրանք չի ստացել որևէ այլ աշխարհաքաղաքական բևեռից»։

    «Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը լրագրող, միջազգայնագետ Դավիթ Սարգսյանն է։

    «Հայաստանում կան ուժեր, որոնք առավոտից երեկո ինտենասիվ լոբբինգ են անում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս բերելու ուղղությամբ՝ շատ լավ իմանալով, որ դրա առաջին շահառուն նախևառաջ մեր արևմտյան հարևան Թուրքիան է։ Այն գործընթացը, որ մեկնարկել է 2024-ի օգոստոսից՝ ռուս սահմանապահներին հեռացնելը, այս իշխանության ձեռամբ պիտի տրամաբանական ավարտին հասցվի Գյումրիի ռուսական ռազմաբազայի դուրսբերմամբ․ թե ինչ կլինի հետո՝ լիրիկայի ժանրից չէ»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM