Category: Tatev Hayrapetyan

  • ЗАЯВЛЕНИЕ РУБЕНА ВАРДАНЯНАв связи с ответом Защитника прав человека Республики А…

    ЗАЯВЛЕНИЕ РУБЕНА ВАРДАНЯНА
    в связи с ответом Защитника прав человека Республики Армения Анаит Манасян

    7 мая 2026 года
    (передано в телефонном разговоре с семьёй)

    Мне удалось ознакомиться с ответом Защитника прав человека Республики Армения госпожи Анаит Манасян на моё обращение.
    Я не буду публично оценивать её позицию. Это вопрос между ней и её совестью. Скажу просто: мне искренне жаль. Бог вам судья.
    Но после этого ответа у меня возникают вполне конкретные вопросы не только к институту Защитника прав человека, но и к Премьер-министру Республики Армения.
    Если защита граждан Армении, находящихся в азербайджанских тюрьмах, не входит в мандат омбудсмена Армении, тогда чей это мандат?
    Кто в государстве назначен ответственным за этот вопрос? Когда этот человек был назначен? Почему об этом не знают ни семьи заключённых, ни общество?
    Есть люди, которые находятся в бакинских тюрьмах уже шесть лет. За это время правительство Армении не смогло организовать устойчивый и понятный механизм связи с ними – ни через третью сторону, включая посольства других государств, имеющих присутствие в Баку, ни через международные организации.
    Почему?
    Почему представители Армении могут ездить в Азербайджан по торговым, экономическим и иным вопросам, но не могут организовать поездку по опросу жизни, здоровья и правового положения армянских пленных? Разве судьба людей не важнее торговых переговоров?
    Почему до сих пор не организован нормальный механизм передачи заключённым самых необходимых вещей?
    Ряд людей уже более года не получает передач. У многих нет нормальной одежды, нет возможности получить то, что действительно необходимо с учётом возраста, состояния здоровья и бытовых условий содержания.
    Вместо этого помощь, когда она вообще поступает, организуется неформально, непрозрачно и без учёта реальных нужд заключённых. Люди получают не то, что им необходимо, а то, что кто-то решил им передать, – это не помощь, а подачки.
    Среди удерживаемых есть люди старше 70 лет, люди с серьёзными проблемами со здоровьем. Если людям, у которых нет зубов, передают сухофрукты, это не помощь. Это унижение.
    Известно ли об этом Премьер-министру?
    Кто персонально отвечает за организацию этого процесса? Каков установленный порядок? Почему он не соблюдается?
    Вам не стыдно?

    Не стыдно получать премию мира, говорить о мире и принимать аплодисменты, когда граждане Армении продолжают находиться в бакинских тюрьмах без должной защиты, без системной поддержки, помощи и контроля
    со стороны собственного государства?
    Назовите ответственное лицо. Опубликуйте механизм работы. Объясните, что было сделано за последние шесть лет.
    Или честно признайте, что такого ответственного нет – и ждать помощи от своего государства пленным не имеет смысла.
    Рубен Варданян

  • Մեծ Հայքից հետո, որը 301թ. առաջինն ընդունեց քրիստոնեությունը, 319 թ․ Վիրքի (Իբեր…

    Մեծ Հայքից հետո, որը 301թ. առաջինն ընդունեց քրիստոնեությունը, 319 թ․ Վիրքի (Իբերիայի) թագավորությունը դարձավ քրիստոնյա պետություն։ Այս իրադարձությունը անխզելիորեն կապված է Սուրբ Նինոյի (Նունեի) անվան հետ։
    📍Նա Հռիփսիմյանց կույսերի խմբի հետ փախել էր Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից։ Մինչ նրա քույրերը՝ Հռիփսիմեն ու Գայանեն, նահատակվում էին Հայաստանում Տրդատ Մեծի ձեռքով, Նինոն առանձնանում է Վարագա լեռան մոտ և ճանապարհ բռնում դեպի հյուսիս՝ Վիրք։ Մովսես Խորենացին վկայում է, որ Նինոն Ջավախքում հովիվների հետ խոսել է հայերենով, ինչը փաստում է այն ժամանակվա մշակութային սերտ կապերի մասին։
    🌲Հաստատվելով Մցխեթա քաղաքի շրջակայքում՝ Նունեն սկսում է իր ճգնավոր կյանքն ու բժշկումները։ Նա խաչակնքմամբ բուժում է Նանա թագուհուն, սակայն Միհրան արքան դեռևս տատանվում էր։
    Ըստ ավանդության՝ որսի ժամանակ թանձր մառախուղն ու խավարը շրջապատում են արքային։ Հիշելով Տրդատ Մեծի հետ պատահածը՝ Միհրանը վախենում է նույն ճակատագրից և աղոթում «Նինոյի քարոզած Աստծուն»։ Խավարը ցրվում է, և արքան, վերադառնալով պալատ, Հիսուս Քրիստոսին հռչակում է բարձրյալ Աստծո որդի, իսկ Նունեին՝ առաքյալ։
    🌍Քրիստոնեության ընդունումը միայն հոգևոր քայլ չէր։ 4-րդ դ․ Վիրքը գտնվում էր Հռոմեական կայսրության և Պարսկաստանի շահերի բախման կիզակետում։ Ընդունելով քրիստոնեությունը՝ Վիրքը, Հայաստանի նման, ակամա թեքվեց դեպի արևմտյան քաղաքակրթություն՝ ամրապնդելով իր ինքնությունն ընդդեմ զրադաշտական Իրանի։
    🏯 Թագավորի գործակցությամբ Նինոն կործանել է տալիս Կուր գետի ափին վեր խոյացող Արամազդի (Արմազի) արձանը։ Դրա փոխարեն կանգնեցվում է Քրիստոսի խաչը։ Հետագայում Նունեի ջանքերով Մցխեթում հիմնադրվում է Վրաստանի գլխավոր տաճարը՝Սվետիցխովելին։
    📜Վրաստանի քրիստոնեացման մասին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում ինչպես հայ պատմիչ Մովսես Խորենացին, այնպես էլ վրաց պատմահայր Լեոնտի Մրովելին։
    Վիրքի քրիստոնեացումը հետաքրքրություն է առաջացրել նաև աստղագետների շրջանում, որոնք ենթադրում են, որ որսորդության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունը պատահել է 319 թվականի մայիսի 6-ին, երբ տեղի է ունեցել արևի լրիվ խավարում՝ տեսանելի Արևելյան Վրաստանի ողջ տարածքից։
    Մաքուր Պատմություն📖

  • Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է պետության ղեկավարը իր կոստյումի վրա տարածքի …

    Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է պետության ղեկավարը իր կոստյումի վրա տարածքի նկար կպցնի նման միջոցառումների ժամանակ, մեր պետությունն ունի դրոշ, գերբ, իսկ տարածքի նկար կպցնելը անարգանք է պետության ու պետական խորհրդանիշների հանդեպ․․․

  • Վերջերս Արման Թաթոյանը հրապարակում էր արել, որ նամակ է ուղղել ՀՀ-ում ԵՄ դեսպանատ…

    Վերջերս Արման Թաթոյանը հրապարակում էր արել, որ նամակ է ուղղել ՀՀ-ում ԵՄ դեսպանատանը, որտեղ խոսել է Ադրբեջանից եկող հիբրիդային սպառնալիքների և մեր ընտրություններին միջամտելու մասին։ Որքան տեսա նամակից, օրինակներ էր բերել, թե ինչպես է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը ուղղակի սպառնում, որ Ադրբեջանը կգնա զավթողական քայլերի, եթե Փաշինյանը չմնա իշխանության։ Մի խոսքով, այս թեմայի մասին ես ինքս էլ հաճախ գրում եմ, փաստերով խոսում։ Դրանից հետո, որքան հասկացա, Թաթոյանը հանդիպում էր ունեցել ԵՄ դեսպանատան ներկայացուցչի հետ և մանրամասն խոսել այս հարցերի շուրջ, խոստացել տրամադրել նյութեր Ադրբեջանի միջամտության մասին։
    Այս հանդիպման կապակցությամբ ադրբեջանական մամուլը առանձնահատուկ սրտնեղել էր, մի քանի հոդված են գրել, որտեղ իբր ուզում են ասել, որ իրենք որևէ միջամտություն չեն կատարում, ուղղակի այդ նույն նյութերում կրկին գրում են, որ իրենց Փաշինյանի մնալն է պետք։
    «Փաշինյանի և այս ամբոխի միջև միակ տարբերությունն այն է, որ նա հրապարակավ ընդունեց նոր իրողությունները։ Նա հասկացավ, որ Ադրբեջանի առաջարկած խաղաղության օրակարգին համաձայնվելը Հայաստանին ավելի շատ օգուտներ է խոստանում, քան շարունակական առճակատումը»,- ասված է հոդվածում։ Այսինքն՝ ասում են՝ միակ մարդն է Հայաստանում, ով համաձայն է մեզ մաքրի էթնիկ զտումից, պատերազմական հանցանքներից, մեր զավթողական ծրագրերը դարձնի «օրինաչափ», եկեղեցիների քանդումը համարի շատ նորմալ, ՀՀ տարածքների օկուպացիայով բնավ չմտահոգվի, մեր թելադրանքով Սահմանադրություն ուզի փոխել, մեր հրահանգով պայքարի Հայ առաքելական եկեղեցու դեմ, պայքարի հայոց պատմության և ինքնության դեմ, կարճ ասած՝ «մորքուրի գանձ»։ Սրանից հետո էլ ո՞նց կարան չաջակցեն, բա բինգո են բռնել։ Դրա համար էլ, ով դրա մասին բարձրաձայնում է ու, ավելին, դեռ քաղաքական դաշտում գնում ու հիբրիդային գրոհների դեմ պայքարելու մասին հռչակած ԵՄ-ի հետ խոսում, անհարմար դեմք է։ Ուստի տեղեկատվական ռեսուրսը պետք է ուղղել հենց այդ կերպարների դեմ։

    Իսկ մեր ընդդիմադիր դաշտի այլ գործիչներին ևս խորհուրդ եմ տալիս փաստերով ու հստակ ցույց տալ, որ Ադրբեջանն ու Փաշինյանը գործում են համատեղ, սպառնում են մեզ համատեղ՝ փորձելով մեզ հարկադրել առաջիկա ընտրություններով առաջնորդվել վախերով, ընտրել Ալիևի թեկնածուին, այլ ոչ այլ քաղաքական ուժերի, որոնք կարող է և փորձեն զսպել Ադրբեջանի ախորժակը և չկատարել Ալիևի երազանքների ցուցակը․․․

  • «Ես ապշում եմ ադրբեջանական կողմի անսահման ագահության եւ մեր անչափելի տխմարության…

    «Ես ապշում եմ ադրբեջանական կողմի անսահման ագահության եւ մեր անչափելի տխմարության վրա…»:
    Ամբողջական հարցազրույցը՝ https://youtu.be/CeIk84-dlL8?si=VBjRb77ozXxAQon4

  • Բա չիմացա՞ք՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պարզել է, որ իբր «հայամետ շրջանակները փորձո…

    Բա չիմացա՞ք՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պարզել է, որ իբր «հայամետ շրջանակները փորձում են խաթարել Հարավային Կովկասում փխրուն խաղաղությունը՝ ապատեղեկատվության միջոցով»։ Նախ չհասկացա, թե ինչու են «փխրուն» համարում այս ամենը, բայց ինչևէ․․․
    Կարճ ու բառացի մեջբերում անեմ այսօր արված հրապարակումից․ «Վերջին օրերին Ադրբեջանին և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության օրակարգին ուղղված ապատեղեկատվական արշավ է ընթանում։ Հայկական լոբբիստական կազմակերպություններն այս անգամ զրպարտչական արշավ են իրականացրել Ադրբեջանի դեմ՝ ընտրելով այլ մարտավարություն՝ աղմուկ բարձրացնելով մի քանի հարցերի շուրջ, այդ թվում՝ հորինված «հայոց ցեղասպանության», «հայ ռազմագերիների» և Խանքենդի [Ստեփանակերտ] քաղաքում գտնվող օբյեկտների շուրջ․․․»։
    Այսինքն՝ ըստ «խաղաղության աղավնիների» տրամաբանության, եթե խոսվում է մեր գերիների ազատ արձակման կարևորության, եկեղեցիներ չքանդելու և մշակութային ժառանգությունը պահպանելու անհրաժեշտության մասին, Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ գրառումներ են արվում, դրանից ենթադրյալ «խաղաղությունը» լրջորեն տուժում է, բայց այ, որ մեր հայրենակիցներին պատանդ են պահում շինծու մեղադրանքներով, որ մեզ էթնիկ զտման ենթարկելուց հրճվում են, որ մեր եկեղեցիները քանդում են, որ 20-րդ դարում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մարդկության դեմ հանցագործությունից ուրախանում են, որ մեր երկրի դեմ ամենօրյա ռեժիմով զավթողական ծրագրեր են մշակում, դրանից «խաղաղությունը» փթթում է և բարգավաճում։
    Ինչ ասեմ՝ չմեռանք, հիբրիդային պատերազմ կազմակերպեցինք խեղճ Ադրբեջանի դեմ․․․

  • «Bloomberg»-ի լրագրողի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցին ի պատասխան՝ գերագույն գլխավոր…

    «Bloomberg»-ի լրագրողի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցին ի պատասխան՝ գերագույն գլխավոր ստախոսն ասում է, որ Բաքվի եւ Երեւանի խոսույթները գրեթե նույնական են, եւ դա աննախադեպ է:
    Գիտենք, որ նույնական է՝ փաստերով ցույց եմ տալիս, երկուսի խոսույթն էլ, քայլերն էլ ուղղված են ՀՀ-ի ու հայկական ինքնության դեմ: Դա հիրավի աննախադեպ է…
    Դրա համար էլ ասում ենք՝ Ալիեւի թեկնածուն Փաշինյանն է:

    https://t.me/armeniasputnik/96939

    Sputnik Արմենիա

    Փաշինյանը խուսափեց ուղիղ պատասխանից՝ վերընտրվելու դեպքում կդիմի՞ ԵՄ և դուրս կգա՞ ԵԱՏՄ-ից
    ՀՀ–ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում Bloomberg–ը հարց ուղղեց Փաշինյանին, թե արդյոք վերընտրվելու դեպքում ՀՀ–ն պատրա՞ստ է պաշտոնապես դիմել Եվրամիությանն անդամակցության…

  • Կարճ՝ այս օրերի մասին …

    Կարճ՝ այս օրերի մասին 🥹😀

  • «Երբ գորտին դնում են ջուրը, աստիճանաբար այն եռացնում, նա չի զգում դա և չի ցատկու…

    «Երբ գորտին դնում են ջուրը, աստիճանաբար այն եռացնում, նա չի զգում դա և չի ցատկում ջրից ու ի վերջո սատկում է։
    Սա կոչվում է «եռացող ջրի գորտի» կամ «boiling frog»-ի փոխաբերություն։ Այն Նիկոլ Փաշինյանի Հայաստանի մասին է։
    Այն, ինչ կարող էր անհավանական թվալ ընդամենը մի քանի տարի առաջ, այժմ դարձել է սովորական։ Հակազդեցություն չկա, «գորտը մնում է եռացող ջրում»։
    Նիկոլ Փաշինյանը այս փոխաբերական ջուրը եռացրել է կամաց-կամաց՝ ոչ միանգամից։
    Սկզբում «Արցախը Հայաստան էր և վերջ», «բանակցում էր սեփական կետից»։
    Հետո «կամավորական ջոկատներ էր կազմում, հրամանատար ընտրում», որ հաղթի պատերազմում։
    Հետո կարգավիճակի նշաձողն էր իջեցնում, որ միջազգային լայն կոնսոլիդացիա լինի։
    Շարունակվեց։
    Սեփական ձախողումների ամբողջական վերագրում բոլորին, ոչ թե աղետի սթափ վերլուծություն ու դասեր։
    Արցախի կորուստ, դրա որակում «Հայաստանի իրական անկախության օր» և աննախադեպ հրավառություն Երևանի կենտրոնում։
    Մեղադրանքներ Արցախի սովահար ժողովրդին, որ «չեն կռվել»։ Ատելության արշավ արցախցիների դեմ։
    Եռաբլուրում որդեկորույս ծնողների ձերբակալում։
    Հիշատակի օրերին պետական այրերի Եռաբլուր չայցելելու նոր ավանդույթ։
    Հայոց պատմության արհեստական վերաձևում Հայաստանի պատմության։
    Հայոց եկեղեցու դեմ հարձակում, հոգևորականների բանտարկություններ՝ ի հեճուկս Սահմանադրության, բարոյականության և օրենքների։
    Արարատի հեռացում երկիր մուտքի դրոշմակնիքից, անգամ՝ Խոր Վիրապի ավանդական հետնապատկերից։
    Ինքնիշխանության բղավոցներով Սահմանադրության փոփոխության հանձնառություն՝ Ալիևի պահանջով։
    Արցախի զոհաբերում, որ ճանապարհ չտա։ Ճանապարհի (կամ միջանցքի) տրամադրում առանց Արցախի։
    Ցեղասպանության պատասխանատվության մեղսագրում զոհին։
    Բաքվում հայ գերիների առկայության նորմալացում, մեղադրանքներ անգամ գերիներին։
    Իրավապահ համակարգի ու դատական իշխանության գործիքայնացում և այլն, և այլն»։
    https://civilnet.am/hy/news/1011617?fbclid=IwdGRleARmVqRleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEe3PAXRLqupJnrzz07l1sw3BTvgiACgIBvsGGBXqYSLFcyhZdSwJ-2ouZUKUk_aem_qkDiNVfYQ2KxfvWKCyu8aA

    Հայ հասարակությունը նմանվել է գորտի՝ Փաշինյանի եռացրած ջրում | CIVILNET

    Երբ գորտին դնում են ջուրը, աստիճանաբար այն եռացնում, նա չի զգում դա և չի ցատկում ջրից ու ի վերջո սատկում է։ Սա կոչվում է «եռացող ջրի գորտի» կամ «boiling frog»-ի…

  • Իմ կարծիքով, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալումը Հայա…

    Իմ կարծիքով, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալումը Հայաստանի կողմից ինքնին դրական երևույթ է։ Այս հնարավորությունը պետական շահը սպասարկող իշխանությունը մաքսիմալ կօգտագործեր հօգուտ պետության, ոչ թե հօգուտ սեփական նեղ անձնական շահերի։ Կփորձեր սա դարձնել հնարավորություն՝ ավելի շոշափելի ու առարկայական երկկողմ և բազմակողմ կապերի խորացման համար, բայց դրա համար պետք է պետությունն ունենա տեսլական՝ երկարաժամկետ և հնարավորինս հստակ, լուրջ ու շոշափելի արդյունքների հասնելու համար։
    Բացասականն այն էր, որ այս հարթակը Ալիևի կողմից դարձավ էթնիկ զտումը գովերգելու վայր, իսկ որոշ գործիչներ էլ այն, ինչ անգամ իրենց մայրաքաղաքներից չեն հայտարարում, որոշեցին հայտարարել Երևանից։ Սա, իհարկե, ուղիղ վերաբերմունք է հյուրընկալող կողմի հանդեպ։

    Այսքանով հանդերձ՝ ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտը ոչ թե պետք է զբաղվի այս ամենը փնովելով կամ սա ներկայիս ստախոսին որպես բացառիկ աջակցություն ներկայացնելով, որով կամա թե ակամա միայն «Քանդենք պետությունը» կուսակցությանը եք օգնում, այլ պետք է սրանից բխեցնի իր օրակարգերը և ծառայեցնի դրանք իր նպատակներին, եթե դրանք կան։


    Նաև ասեմ՝ իմ համոզմամբ, Փաշինյանը օդի ու ջրի պես պետք է բացառապես Ալիևին, դրա համար էլ հենց Ալիևի թեկնածուն է, իսկ մյուսների համար նա պարզապես հարմար է։ Ոչինչ չասող, ոչ մի պահանջ չունեցող կերպարը շատերին է հարմար, առավել ևս՝ երբ միշտ պատրաստ է կատարել այլոց պահանջները։ Ուստի պետք չէ չափազանցնել նրա՝ շատերին հարմար լինելու հանգամանքը՝ վերածելով դա նրա օգտին քաղաքական կապիտալի։ Դա սխալ է՝ բոլոր առումներով։