🔷Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ և Իսրայելի կողմից հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, հայտնում են իրանական ԶԼՄ-ները
Category: Tatev Hayrapetyan
-
Պայթյուններ են եղել Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցուն հարող տարածքներում։@…
Պայթյուններ են եղել Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցուն հարող տարածքներում։
@IRI2day -
Ադրբեջանի ԱԳՆ-ն, հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը, կոչ է անու…
🇦🇿Ադրբեջանի ԱԳՆ-ն, հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը, կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Իսրայել այցելելուց։ -
Ըստ Իրանի արտգործնախարարի՝ ԱՄՆ հետ բանակցային այս փուլը եղել է ավելի լուրջ և ինտ…
🇮🇷🇺🇲Ըստ Իրանի արտգործնախարարի՝
▪️ԱՄՆ հետ բանակցային այս փուլը եղել է ավելի լուրջ և ինտենսիվ:
▪️Քննարկվել են այն տարրերը, որոնք կարող են համաձայնագրի հիմքում լինել:
▪️Երկուշաբթի օրը տեխնիկական թիմերը հանդիպում կունենան ՄԱԳԱՏԷ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տեխնիկական որոշ հարցեր։
▪️Քաղաքական թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա մյուս շաբաթ։ Օրը կհստակեցվի ընթացքում։
🔸Օմանի արտգործնախարարը ևս հայտնել է «զգալի առաջընթացի» մասին։
🔸Ըստ Axios-ի՝ ամերիկյան կողմից ևս «դրական» են գնահատել բանակցությունները՝ չնայած այն բանին, որ մինչև այդ հաղորդվել էր, որ առավոտյան հանդիպումից հետո (հանդիպումը երկու մասով է եղել՝ առավոտյան և կեսօրից հետո) ԱՄՆ-ն «հիասթափված է» իրանական կողմի մոտեցումից։
📍Չնայած այս հայտարարություններին՝ բանակցային իրավիճակի մասին իրական պատկերն ու դետալները պարզ չեն, և առայժմ տպավորություն է, որ «դրական» գնահատականները այդքան էլ ճիշտ չեն բնութագրում իրավիճակը:
@IRI2day -
Այսօր լրանում է Սումգայիթում հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործության 38–րդ տարելի…
‼️Այսօր լրանում է Սումգայիթում հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործության 38–րդ տարելիցը:
Սումգայիթի ողբերգական դեպքերի վերբերյալ կան նաև վկայություններ ականատես ադրբեջանցիների կողմից: Օրինակ՝ Սումգայիթ քաղաքի բնակիչ, հայկական կոտորածների ականատես ադրբեջանցի Նաթիգ Ջավադլըն 2013 թ. BBC–ին տված հարցազրույցում նշել էր. «27-ին, 28-ին եղել եմ հրապարակում, հետաքրքիր էր, թե ինչ է լինելու: Այդ անգամ ևս չափազանց շատ մարդ կար, մեկն ասում է, որ գիտի, թե որ տներում են հայեր ապրում, և մարդիկ զանգվածաբար լցվում են թաղամասերը: Այդ թաղամասը, ուր մենք գնացինք… այդտեղ՝ բակի կողմից առաջին բնակելի շենքի մոտ, մարդկանց ձեռքում փայտե և երկաթե մահակների նման բաներ կային: Այդտեղ երեխաներին կոտորեցին, և նույնիսկ նրանցից մեկի աղիողորմ ձայնը լսվում էր դռնից: Այդ էլ որ տեսա, դուրս եկա բնակարանից: Մի քանի թաղամասերում նման վայրագություններ են եղել… Այդտեղ շատերի աչքի առաջ էր տեղի ունենում այդ ամենը, շատերը հետաքրքրասիրությամբ նայում էին, ես ինքս էի ապշած նայում, թե ինչ է տեղի ունենում. ինչո՞ւ բողոք, դժգոհություն չկա, չէ՞ որ մենք պետք է բողոքեինք՝ տեսնելով այդ ամենը…»:
Սումգայիթը Խորհրդային Ադրբեջանից ավելի քան կես միլիոն հայերի դեմ սկսված էթնիկ զտման ու բռնի տեղահանման գործողությունների սկիզբն էր: 38 տարի անց Ադրբեջանի պետական քաղաքականությունը ոչ միայն չի փոխվել, այլև ավելի հայատյաց ու ագրեսիվ է դարձել։ Ցավոք, մենք շարունակում ենք հետևություններ չանել պարզ ու ակնհայտ իրողություններից․․․ -
#87 Լևոն Եպիսկոպոսյան. Կյանքի տեքստը.ԴՆԹ-ն պատասխանում է պատմության հարցերին.Գեն…
#87 Լևոն Եպիսկոպոսյան. Կյանքի տեքստը.ԴՆԹ-ն պատասխանում է պատմության հարցերին.
Գենետիկան՝ ծինաբանությունը, վերջին տասնամյակներում դարձել է պատմության և հնագիտության կարևորագույն գործիքներից մեկը՝ փոխելով մեր պատկերացումները մարդկության անցյալի մասին։ Եթե նախկինում գիտնականները հիմնվում էին հիմնականում գրավոր աղբյուրների և նյութական մշակույթի վրա, ապա այսօր ԴՆԹ-ի ուսումնասիրությունը թույլ է տալիս վերականգնել մարդկային խմբերի ծագումը, տեղաշարժերը և փոխհարաբերությունները։
Հնագիտական գտածոներից՝ ոսկորներից, ատամներից կամ նույնիսկ հողի նմուշներից, հնարավոր է առանձնացնել հին ԴՆԹ և վերլուծել այն։ Այս մեթոդի միջոցով պարզվում է, թե որտեղից են եկել տվյալ ժողովուրդները, ինչպես են նրանք խառնվել այլ խմբերի հետ և ինչպես են ձևավորվել ժամանակակից ազգերը։ Օրինակ՝ գենետիկական հետազոտությունները ցույց են տվել մեծ միգրացիոն ալիքներ՝ ինչպես նեոլիթյան գյուղատնտեսների տարածումը, այնպես էլ բրոնզի դարի քոչվորների շարժը Եվրասիայում։
Գենետիկան օգնում է հասկանալ նաև անհատական պատմություններ՝ պարզելով հիվանդությունների տարածումը, ազգակցական կապերը կամ նույնիսկ կոնկրետ հնագույն մարդկանց արտաքին որոշ առանձնահատկությունները։
Այսօր գենետիկան լրացնում է հնագիտությունն ու պատմությունը՝ ստեղծելով ավելի ամբողջական և գիտականորեն հիմնավորված պատկեր մեր անցյալի մասին։
Թեմայի շուրջ պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը զրուցել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանի հետ:
▶️ Դիտել🎙 -
Ժնևում Օմանի դեսպանատանն ընթանում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 3-րդ փո…
🇮🇷🇺🇲Ժնևում Օմանի դեսպանատանն ընթանում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 3-րդ փուլը:
Ըստ Իրանի ԱԳՆ խոսնակի՝ բանակցություններում Թեհրանի ներկայացրած առաջարկներն առնչվում են միայն միջուկային ոլորտին և պատժամիջոցների վերացմանը:
@IRI2day -
«․․․Վստահ եմ, որ ամբողջ ադրբեջանական ժողովուրդը, այդ թվում՝ դուք, միշտ հավատացել…
«․․․Վստահ եմ, որ ամբողջ ադրբեջանական ժողովուրդը, այդ թվում՝ դուք, միշտ հավատացել եք, որ այս օրը կգա, և մենք կազատագրենք այդ հողերը, կվերականգնենք արդարությունը և թշնամուն կվտարենք մեր հողերից։ Ինչպես գիտեք, չնայած նախկինում օկուպացված հողերի մեծ մասն ազատագրվել է Հայրենական պատերազմի ժամանակ՝ հինգ տարի առաջ, Խոջավենդը դեռևս օկուպացիայի տակ էր, և Խոջավենդի ժողովուրդը նույնպես հավատում էր, որ իրավիճակը մի օր կփոխվի։ Վստահ եմ, որ հասարակության մեջ կար այն համոզմունքը, որ թշնամու ոտքերի տակ ոչ մի թիզ հող չի մնա, և մենք դրան հասել ենք։ Ավելի քան երկու տարի է, ինչ մենք վերահսկում ենք ամբողջ տարածքը՝ ադրբեջանական պետության ինքնիշխան տարածքը։ Մենք ոչնչացրել ենք թշնամու վերջին բույնը, վտարել ենք անջատողականներին, ստիպել նրանց պատասխան տալ դատարանում և լիովին վերականգնել ենք արդարությունը։ Հետևաբար, այդ դժվարին ժամանակաշրջանը մեր ետևում է, մեր ետևում է և երբեք չի վերադառնա։ Այսօր մեր պետությունը ուժեղ է, մեր բանակը ուժեղ է, և մեր ժողովուրդը այս տարիների ընթացքում արդեն ցույց է տվել իր մեծությունը ամբողջ աշխարհին։ Վերջին 80 տարիների ընթացքում չի եղել երկրորդ երկիր, որը տարել է այնպիսի լիակատար և բացարձակ հաղթանակ, ինչպիսին Ադրբեջանը․․․»։ Սա հատված է Իլհամ Ալիևի երեկվա ելույթից, որը նա հնչեցրել է օկուպացված Մարտունիից։
Ալիևը տարբեր առիթներով և շատ մեծ ուրախությամբ խոստովանել է, որ Արցախում կազմակերպել է էթնիկ զտում և բռնի տեղահանում։ Փաստացի այնպես է արել, որ «խաղաղության» մեջ հայեր չլինեն։ Նա նաև բազմիցս և շատ ուղիղ տեքստով խոսել է, որ պատերազմի է գնացել հստակ դիտավորությամբ, նախապատրաստությամբ, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները։ Ինչևէ, մեզ մոտ դեռ այս ուղիղ խոսքերը հասկանալու հետ կապված ոմանք լուրջ բարդություններ ունեն, բայց դա դեռ մի կողմ։
Այսքանով հանդերձ՝ ադրբեջանցիները, ունենալով ՌԴ քաղաքացիություն, գալիս հանգիստ «գուլյատ» են անում (կներեք այս բառի համար) Հայաստանում, որոշում ենթադրյալ հորական կամ մորական տուն գտնել, վիդեոներ են նկարում, ուրիշ ադրբեջանցիներին ասում՝ արի, «մեր պատմական հողն է», հետո բախտներս դեռ բերում է, որ հետ են գնում։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը իրենց երևակայած «խաղաղությունը» հասցնեն «անշրջելիության կետին», ինչպես որ խոստանում է «Քանդենք պետությունը» կուսակցությունը, ապա ինչ-որ պահից մեր հողից, տնից, հայրենիքից մեզ զրկածները, մեզ փաստացի ցեղասպանության ենթարկածները կգան ու կասեն, որ սա «իրենց պատմական հողն է», մենք ենք սխալ արել, որ այստեղ ենք ապրել։ Շատերին սա դեռ ֆանտաստիկա կարող է թվալ, բայց ցավոք, ով հասցրել է հասկանալ Ալիևի ու նրա «մարդու»՝ ՆՓ-ի քաղաքականությունը, լավ էլ կհասկանա, թե ես ինչ նկատի ունեմ։ Իսկ դա կանխելու գործիքը մեր ձեռքին է՝ մասնակցել ընտրությանը, կատարել ընտրություն և թույլ չտալ, որ Ալիևի «մարդը» մնա իշխանության մեր երկրում, քանի որ նրա մնալու դեպքում Ալիևի երազանքների ցուցակը կհասնի իր տրամաբանական և մեզ ու մեր պետության համար շատ ճակատագրական ավարտին․․․ -
1956 թ. փետրվարի 25-ին ԽՄԿԿ XX համագումարի փակ նիստում Կենտկոմի առաջին քարտուղար…
1956 թ. փետրվարի 25-ին ԽՄԿԿ XX համագումարի փակ նիստում Կենտկոմի առաջին քարտուղար Ն.Խրուշչովը ընթերցեց «Անհատի պաշտամունքի և դրա հետևանքների մասին» զեկույցը։ Այն նվիրված էր Ի.Ստալինի անհատի պաշտամունքի, զանգվածային ահաբեկչության և 1930-ականների երկրորդ կեսի ֊ 1950-ականների սկզբի հանցագործությունների դատապարտմանը, որոնց մեղքը դրվում էր անձամբ Ստալինի վրա, ինչպես նաև Ստալինի օրոք բռնադատված կուսակցական և ռազմական գործիչների արդարացման խնդրին։ Զեկույցը համարվում է խրուշչովյան ձնհալի սկիզբը և «20-րդ դարի ամենաազդեցիկ զեկույցներից է»։
Ստալինի քննադատության յուրօրինակ նախապատրաստություն դարձավ համագումարում Ա. Ի. Միկոյանի ելույթը, ով կտրուկ քննադատեց ստալինյան «ՀամԿ(բ)Կ պատմության համառոտ դասընթացը», բացասական գնահատեց Հոկտեմբերյան հեղափոխության, Քաղաքացիական պատերազմի և խորհրդային պետության պատմության վերաբերյալ գրականությունը։ Ճիշտ է, Ստալինը, այդ ելույթում չէր հիշատակվում։
Ն. Խրուշչովը փակ զեկույցով հանդես եկավ աշխատանքների վերջին օրը՝ փետրվարի 25-ին, առավոտյան փակ նիստում։
Նրա հիմքում «Պոսպելովի հանձնաժողովի» նախապատրաստած նյութերն են, որը պարունակում էր միայն տեղեկություններ կուսակցական-խորհրդային ղեկավարության նկատմամբ բռնաճնշումների մասին, չէր շոշափում կոլեկտիվացումը և «կուլակաթափությունը», գերմանական գերությունից վերադառնալուց հետո բռնադատված խորհրդային ռազմագերիների խնդիրը։ Այնուամենայնիվ, զեկույցում հստակ ուրվագծվում էր զանգվածային բռնաճնշումների պատկերը։
Հանձնաժողովի եզրակացություններից հետևում էր, որ 1937-1938 թվականներին բռնադատվել է ավելի քան 1,5 միլիոն մարդ, որոնցից 680 հազարը՝ գնդակահարվել։
Փաստաթղթում հստակ սահմանվում էր Ստալինի անձնական պատասխանատվությունը հարցաքննությունների ժամանակ կտտանքների կիրառման, արտադատական հաշվեհարդարների և գնդակահարությունների համար։
Մաքուր Պատմություն📖