Category: Tatev Hayrapetyan

  • Բառացի թարգմանությամբ տեղադրում եմ France 24-ի և Իլհամ Ալիևի հարցազրույցի՝ հայ …

    Բառացի թարգմանությամբ տեղադրում եմ France 24-ի և Իլհամ Ալիևի հարցազրույցի՝ հայ գերիներին վերաբերող հատվածը։ Թարգմանությունն իմն է։
    «Թղթակից. Ես ուզում եմ անդրադառնալ ձեր երկրի ռազմական դատարանի որոշմանը, որը խիստ ազատազրկման դատավճիռներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի 13 պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ նախկին առաջնորդի համար ցմահ բանտարկություն: Հաղորդագրություններ կային, որ ԱՄՆ փոխնախագահը խոսել է այս հարցի շուրջ և խնդրել է ձեզ, որ գուցե ներում շնորհեք նրանց՝ որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միջոց: Արդյո՞ք նա դա արել է, և դուք կանե՞ք դա:
    Նախագահ Իլհամ Ալիև. Փոխնախագահի հետ մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում, այլ հարցերի շարքում, նա նույնպես բարձրացրել է այս հարցը, և ես արտահայտել եմ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, և վերջ: Մենք հիմնականում քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումը, TRIPP-ը և Հայաստանի հետ պաշտոնական խաղաղության հեռանկարները: Ինչ վերաբերում է այս մարդկանց, որոնց դուք հիշատակեցիք, սրանք անօրինական անջատողական ռեժիմի առաջնորդներն են, որոնք անօրինական կերպով գործել են մեր տարածքում՝ ինքնիշխան ադրբեջանական պետության տարածքում, որը ճանաչվել է որպես այդպիսին ամբողջ միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի կողմից:
    Տարիներ շարունակ այս մարդիկ եղել են ադրբեջանցիների և Ադրբեջանի դեմ բոլոր ռազմական հանցագործությունների կազմակերպիչները, և նրանք ենթարկվել են արդարադատության: Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում և ենթարկվել արդարադատության: Նրանց տրամադրվել են փաստաբաններ: Դատավարությունը բացարձակապես թափանցիկ էր: Նրանց հանցագործությունները ապացուցվել են վկաների ցուցմունքներով, բազմաթիվ ցուցմունքներով, և չկա որևէ կասկած նրանց հանցավորության վերաբերյալ։
    Թղթակից. Բայց կարո՞ղ եք ինչ-որ բան անել այս հարցում, պարոն նախագահ։
    Նախագահ Իլհամ Ալիև. Ի՞նչ նկատի ունեք։
    Թղթակից. Շրջեք էջը և ներում շնորհեք նրանց կամ նման մի բան։ Կարող եք ժեստ անել։ Սա ձեր լիազորությունների սահմաններում է։
    Նախագահ Իլհամ Ալիև. Գիտեք, այս մարդիկ լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարություններից հետո, և բոլոր այն նացիստ առաջնորդներից, որոնք դատապարտվել են մահվան, երկու ամսից ոմանք կգան և կասեն՝ խնդրում եմ ազատ արձակեք նրանց։
    Թղթակից. Նույնն է ձեզ համար։
    Նախագահ Իլհամ Ալիև. Այո, անկասկած։ Ավելի վատ է, ավելի վատ։ Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արվածը»։

    Իմ կողմից կասեմ հետևյալը. եթե ՀՀ-ում լիներ պետական շահը սպասարկող, այլ ոչ թե Ալիևին գործընկեր իշխանություն, կասեր՝ եթե այդքան ապացույցներ ունես, էլ ինչո՞ւ ես «Խաղաղության պայմանագրում» դրույթ մտցրել միջազգային հայցերի հետքաշման մասին, դե գնա ապացուցի միջազգային դատարանում։


    Դե, իհարկե, էլ չեմ խոսում նրա մասին, որ մեզ «նացիստ» անվանում է մի ղեկավար, ով արդեն երկու տասնամյակ զբաղված է քնած հային սպանող Ռամիլ Սաֆարովի հերոսացմամբ։ Մարդ, ում քաղաքականության հետևանքով Ադրբեջանի զինծառայողներն իրագործել են սարսափելի ռազմական հանցագործություններ, անգամ տեսանկարել դրանք, որոնց թվում էր նաև հայ կին զինծառայողի անդամահատման դեպքը 2022 թվականին՝ ՀՀ-ի դեմ հարձակման ժամանակ։
    Ինչպե՞ս չպետք է Ալիևն աջակցի Նիկոլ Փաշինյանին, եթե վերջինս օգնել է իրեն մաքրվել ագրեսիվ պատերազմից, ռազմական հանցանքներից, պետական մակարդակով ատելության քարոզից, բլոկադայից, էթնիկ զտումից, բռնի տեղահանումից, ավելին՝ հստակ զավթողական ծրագրերով է արդեն հանդես գալիս՝ «խաղաղություն» իմիտացնելով։


    Միակ դրական արձանագրումն այն է, որ Վենսը բարձրացրել է այդ հարցը Բաքվում։

  • Փաստորեն, ըստ գերագույն գլխավոր ստախոսի՝ եկեղեցին չուլանանոց սարքած, կուսակրոնու…

    Փաստորեն, ըստ գերագույն գլխավոր ստախոսի՝ եկեղեցին չուլանանոց սարքած, կուսակրոնությունը խախտած, ռսի շպիոն, մանկապիղծ և համարյա թե ծայրահեղ կրոնական ուղղություն քարոզող հոգևորականները, հիմա էլ որոշել են Էջմիածնի գանձերը գողանան ու թռնեն, բայց ստախոսը կհեծնի իր երևակայական Քուռկիկ Ջալալին ու կկանխի երկիրը թալանելու այս դավադիր պլանը․․․🥳🐎

  • 1/2 Դա տեղի է ունենում Արցախի դեմ սանձազերծված պատերազմից ու էթնիկ զտումից հետո,…

    1/2 Դա տեղի է ունենում Արցախի դեմ սանձազերծված պատերազմից ու էթնիկ զտումից հետո, որի հարցում ՀՀ կառավարությունը միմիայն օգնել է Ադրբեջանի իշխանություններին՝ մաքրվել իրենց իրագործած հանցանքներից։ Ասեմ ավելին՝ հենց այսպիսի քարոզչություն է տարվել Արցախի պատերազմին նախորդած տասնամյակների ընթացքում։
    Հիմա էլ ակնհայտ մեր ճակատին ասում են, թե ինչի են պատրաստվում։ Ունենք անկեղծ ու ուղիղ հակառակորդ․ ինձ թվում է՝ կարելի է այս անգամ մի քիչ ավելի խելացի աշխատել ու թույլ չտալ, որ բանը հասնի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։
    Այսպես եմ գրում, որովհետև սա իրոք կարևորագույն խնդիր է, որի լուծման մասին էլ պետք է լինի խոսակցությունը։

  • Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատա…

    Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին։
    AzTV-ն Վենսի մեկնաբանությունները անգլերենից թարգմանել է որպես. «Ես գիտեմ, որ առաջին փոխնախագահը նախագահի կինն է, և մենք ուրախ ենք, որ մեր ամուսինների միջև այս հարաբերությունները շարունակվում են»։
    Փաստորեն հեգնանքը հասկացել են, ու դա իրենց դուր չի եկել, այն աստիճան, որ մոնտաժել են խոսքը 🙂
    https://oc-media.org/azerbaijani-state-run-tv-edits-out-vances-joke-about-aliyeva-being-vp/
    «Որքան հասկացա՝ Ադրբեջանում փոխնախագահը նաև նախագահի կինն է, հույս ունեմ դա երկրորդ տիկնոջը մտքեր չի հուշի․․․»,- կատակել է Վենսը Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Հումոր անելու և մեղմորեն հեգնելու նուրբ արվեստը 🥹

    Azerbaijani state-run TV edits out Vance’s joke about Aliyeva being VP

    The original version was later added.

  • Թրամփը Նեթանյահուի հետ հանդիպմանն ասել է, որ Իրանի հետ բանակցությունները պետք է …

    📍Թրամփը Նեթանյահուի հետ հանդիպմանն ասել է, որ Իրանի հետ բանակցությունները պետք է շարունակվեն:
    Ըստ ԱՄՆ նախագահի, եթե Իրանի հետ գործարքը հնարավոր լինի, ապա ինքը Իսրայելի վարչապետին կհասկացի, որ դա նախընտրելի տարբերակ է:
    @IRI2day

  • Ռուբենը ոչ միայն գենետիկորեն, այլև ընտրությամբ հայ է, ինչպես ինքն է հաճախ ասում։…

    Ռուբենը ոչ միայն գենետիկորեն, այլև ընտրությամբ հայ է, ինչպես ինքն է հաճախ ասում։ Ինքը համառ է իր արժեքներում ու համոզմունքներում, որոնք շատ շատերին հասու չեն։ Ռուբենը այս ողջ ընթացքում ոչ մի բառ ու տառ չասեց, որ երբևէ կարող է վնասել Հայաստանին ու հայ ժողովրդին, փոխարենը, ցավոք Հայաստանից ոմանք շատ շռայլ գտնվեցին իրեն փնովելու ու վատաբանելու հարցում, բայց թող դա մնա իրենց խղճին, ես ոչ ոքի դատավորը լինել չեմ ուզում։
    Միայն կկրկնեմ այն, ինչին իրապես հավատում եմ՝ Ռուբենը և մեր մյուս հայրենակիցները դուրս են գալու Բաքվի բանտից, ես որպես ՀՀ քաղաքացի ու հանրային գործիչ՝ իմ հնարավորության սահմաններում պայքարելու եմ այդ օրվա համար:

  • Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքումԸնտանիքի հե…

    Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում
    Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փոխանցել է փետրվարի 10-ի նիստում իր վերջին խոսքի բովանդակությունը։ Հրաժարվելով մասնակցել արդարադատության իմիտացիային՝ Ռուբեն Վարդանյանը խոսել է արժանապատվության, պատասխանատվության և խաղաղության մասին, որը հնարավոր է միայն հավասարների միջև։ Ստորև ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրության հայերեն տեքստը:
    «Փետրվարի 10-ին հանդես եկա եզրափակիչ խոսքով՝ փաստաբանին արգելելով ներկայացնել պաշտպանական փաստարկներ, որովհետեև տեղի ունեցողը համարում եմ ոչ թե դատ, այլ դատական ֆարս, քանի որ դատական նորմալ գործընթացի որևէ հնարավորություն չի եղել։ Ուստի, չնայած դատավորների դիմադրությանը, փաստաբանը չներկայացրեց որևէ փաստարկ կամ հիմնավորում: Իսկ ես խոսեցի շատ կարճ։ Չեմ ուզում կրկնել, հիմնական մտքերի մասին արդեն խոսել եմ դեկտեմբերին։ Բայց ես կարդացի մի կարևոր բանաստեղծություն, որը կցանկանայի կարդալ նաև ձեզ համար․ ես այնտեղ երկու բանաստեղծություն եմ կարդացել։ Հիմա ուզում եմ դրանցից մեկը ներկայացնել ձեզ։ Ու այն ավելի շատ երևի Հայաստանի՛ մասին է, քան այն վայրի, որտեղ ես գտնվում եմ։
    Այս բանաստեղծությունը գրվել է 16-րդ դարի սկզբին, հեղինակը ադրբեջանցի գրող Ֆիզուլին է, ռուսերեն թարգմանությունը՝ Վլադիմիր Լուգովսկոյի.
    Падишах золотой земли подкупает людей серебром,
    Он готовит полки для захвата другой страны,
    Сотней козней и хитростей он побеждает её,
    Но и в этой стране нету радостей и тишины.
    И в тот гибельный час, когда рок совершил поворот,
    Гибнет сам падишах, и страна, и миллионы людей.
    Посмотри: это я властелин, дервиш, сильный войсками слов.
    Громоносное слово — источник победы моей.
    Видишь, каждое слово моё — великан, что из истины силу берёт,
    Если слово захочет, будут море и суша покорны ему.
    И куда б я его ни послал, слову чужды почёт и казна;
    Слово, взявши страну, никого не заточит в тюрьму.
    Все стихии вселенной слово моё не сотрут,
    Не раздавит его колесо вероломной судьбы.
    Пусть властители мира мне не даруют благ;
    У меня в голове есть корона скромной моей резьбы.
    Я свободен во всём! Кто б ты ни был, слушатель мой,
    Ты не должен за корку хлеба преходящего быть слугой (Մի կտոր անցողիկ հացի համար ծառա մի՛ եղիր).
    Եվ անգամ բենզինի գնացքների համար: Ասել ու կրկնում եմ․ պետք է հասկանանք, որ մեզ խաղաղության երկար ճանապարհ է սպասվում, ինչը հեշտ չէ։ Մենք դեռ պետք է անցնենք ներքին մեծ վերածննդի միջով, առաջին հերթին վերականգնենք ինքներս մեզ, որովհետև, կրկնում եմ, խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինեն երկու հավասար հարևաններ։
    Եթե մեկը ստորանալու է մյուսի առաջ, ոչինչ չի ստացվի, ոչ մի խաղաղություն չի լինի։ Հույս ունեմ, որ մենք սա կգիտակցենք ու կհասկանանք, որ ամեն ինչ կախված է միմիայն մեզնից, ինքնավերականգնվելու, ինքներս մեզ հարգելու մեր կարողությունից՝ չկորցնելով այն գիտակցումը, որ մենք իսկապես պետք է ապրենք խաղաղության մեջ մեր տարածաշրջանում։
    Դատին ասել ու երեք անգամ կրկնել եմ այն, ինչն ասելուց ինձ փորձում էին ընդհատել․ Արցախը եղել է, Արցախը կա և Արցախը կլինի հենց գոյաբանական առումով։ Այն, որ Արցախը եղել է, կա և կլինի։
    Սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել և ջնջել ոչ ոքի։ Եվ ես խորապես համոզված եմ դրանում։ Ասել եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի դեռ մեր, դեռ իմ, հուսով եմ, կյանքի ընթացքում հակամարտության երեք կողմերի ղեկավարները միասին ծաղիկներ խոնարհեն ցանկացած ազգի ու կրոնի ներկայացուցիչների գերեզմաններին և ներողություն հայցեն բոլոր մայրերից իրենց զոհված զավակների համար։ Հույս ունեմ, որ դա մի օր տեղի կունենա, և որ տեղի կունենա հենց հարգանքով՝ բոլորի ու միմյանց նկատմամբ։
    Ես նաև ասացի, որ երջանիկ եմ այստեղ` այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որևէ պատժից կամ որոշումից չեմ վախենում ու պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետև տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան։ Եվ, ցավոք, նրանք չօգտագործեցին առիթը, չօգտվեցին դատական նորմալ գործընթաց անցկացնելու հնարավորությունից, որը թույլ կտար իսկապես երկարաժամկետ խաղաղության հիմք դնել։ Դրա փոխարեն նրանք կազմակերպեցին անհասկանալի, ոչ պրոֆեսիոնալ շոու, որը, ցավոք, որևէ մեկին որևէ օգուտ չտվեց, և առաջին հերթին՝ հենց ադրբեջանական պետությանը։ Վստահ եմ»։
    https://www.facebook.

    Log in or sign up to view

    See posts, photos and more on Facebook.

  • «2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարագների քարոզների ժ…

    «2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարագների քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ես կասեմ՝ ռադիկալ տեքստեր: Դուք գիտեք՝ հիմա, իհարկե, հույս ունեմ՝ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց նաեւ դուք գիտեք, որ աշխարհում շատ երկրներում կան նաեւ իսլամի ծայրահեղական դրսեւորումներ, որոնց դեմ համաշխարհային հանրությունը ստիպված է պայքարել»:
    Սա Ալիեւը չի ասել, այլ ՀՀ գերագույն գլխավոր «բարենորոգչի» խոսքն է Հայ առաքելական եկեղեցու մասին՝ երեկվա իր հարցազրույցում:
    Սա ոչ միայն կոռեկտ չէ, այլեւ ակնհայտ զրպարտություն է եւ վիրավորական է քրիստոնյաների եւ քրիստոնեական արժեքների նկատմամբ: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը հակաքրիստոնեական ու հակաեկեղեցական արշավ է ձեռնարկել՝ Ադրբեջանի ուղիղ պատվերով:

    Հիշեցնեմ նաեւ, որ Ալիեւի հրահանգով այս արշավի մեկնարկը տված Փաշազադեն դեռ անցյալ տարվա մայիսին ասել էր. «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարեւան բոլոր տարածաշրջանային երկրների համար․․․»։

  • Շատ անկեղծ ասաց՝ մենք կարանք մի քիչ «պադերժկա» անենք, բայց ձեր հարցերը լուծողը դ…

    Շատ անկեղծ ասաց՝ մենք կարանք մի քիչ «պադերժկա» անենք, բայց ձեր հարցերը լուծողը դուք եք, ձեր երկիրն էլ ձեզնից շատ ոչ մեկին պետք չի, նենց որ խելքներդ գլուխներդ հավաքեք 😇

  • «Որքան հասկացա՝ Ադրբեջանում փոխնախագահը նաև նախագահի կինն է, հույս ունեմ դա երկր…

    «Որքան հասկացա՝ Ադրբեջանում փոխնախագահը նաև նախագահի կինն է, հույս ունեմ դա երկրորդ տիկնոջը մտքեր չի հուշի․․․»,- կատակել է Վենսը Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
    Հումոր անելու և մեղմորեն հեգնելու նուրբ արվեստը 🥹