Category: Tatev Hayrapetyan

  • Ամուր նյարդեր ինձ …

    Ամուր նյարդեր ինձ 🥹😎🧘

  • Հարևանների հիստերիան չուշացավ իրենք առհասարակ հենց ճշմարտություն են լսում, փաստ…

    Հարևանների հիստերիան չուշացավ 🙂 իրենք առհասարակ հենց ճշմարտություն են լսում, փաստական խոսք՝ ահագին ծանր են տանում․․․
    ‼️ Ամերիկացի հեղինակ, ռիսկերի վերլուծաբան և տնտեսագետ Նիկոլաս Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջան մեկնելու հրավերից՝ որպես պատճառ նշելով այնտեղ Ռուբեն Վարդանյանի բանտարկության փաստը։ 💬 «Ինձ հրավիրել էին Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու։ Ես…

  • «Հետք» լրատվականը միշտ էլ աչքի է ընկել իր պրոֆեսիոնալ ու փաստական աշխատանքով։ Ես…

    «Հետք» լրատվականը միշտ էլ աչքի է ընկել իր պրոֆեսիոնալ ու փաստական աշխատանքով։ Ես շնորհակալ եմ «Հետք»-ի լրագրողներին «Արևմտյան Ադրբեջանի» կամ «ադրբեջանցիների գալ/չգալու» թեմայով պատրաստած այս նյութի համար։
    10-րոպեանոց տեսանյութում փաստերով ներկայացված է այս թեման։ Անպայման դիտեք և տարածեք, այստեղ կգտնեք նաև իմ մեկնաբանությունները 🙂
    https://www.youtube.com/watch?v=F2TW6SGV_tI

    Փաստորեն. որտեղի՞ց հայտնվեց 300.000 ադրբեջանցիների մասին թեզը

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Փաստորեն. որտեղի՞ց հայտնվեց «300.000 ադրբեջանցիների»…

  • Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Հայաստանի Հանրապետության դեմ զավթողականո…

    Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Հայաստանի Հանրապետության դեմ զավթողականություն ու պատերազմ է քարոզում
    Երեկ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված զավթողական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով։ Տեսանյութում ցույց են տալիս, որ Պրահայում՝ փողոցում, ինչ-որ միջոցառում են անցկացնում «Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ցուցադրության» թեմայով։ Այս նյութում խոսում են իրենց հարուստ երևակայության մասին, որի արդյունքում հերթական անգամ ցուցադրում են Հայաստանի դեմ իրենց զավթողական նպատակները։ Պետական հեռուստաընկերության կողմից թեմայի վերաբերյալ ռեպորտաժի պատրաստումը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի դեմ առաջ է տանում զավթողական ծրագրեր, ինչը ոչ միայն դիտավորյալ կերպով կոծկվում է ներկա ղեկավարության կողմից, այլև, դեռ մի բան էլ, վտանգավոր համեմատության մեջ է դրվում Արցախի թեմայի հետ, ինչով ուղղակի փաստաբանություն է արվում Ալիևի զավթողական նկրտումների օգտին։

  • Ազգային արժանապատվությունը շատ կարեւոր է: Քեզ պետք է հարգեն անգամ քո հակառակորդն…

    Ազգային արժանապատվությունը շատ կարեւոր է: Քեզ պետք է հարգեն անգամ քո հակառակորդները…
    Արցախի հայ կանայք ապրեցնող ուժ ունեն․․․❤️ https://www.youtube.com/watch?v=IRNr9sy2aow&t=1473s

  • Դեռևս նախընտրական շրջանում հարցազրույց էի ունեցել ճապոնական «The Asahi Shimbun» …

    Դեռևս նախընտրական շրջանում հարցազրույց էի ունեցել ճապոնական «The Asahi Shimbun» օրաթերթի լրագրողի հետ։ Հոդվածը հրապարակվել է օրեր առաջ, այն վերնագրված է․ «Հայաստանի բարդ ընտրությունը․ հակամարտություն «խաղաղության ձևերի» շուրջ»։
    Հոդվածում իմ հարցազրույցից մեջբերված ուղիղ խոսքում ասում եմ․ «Խաղաղության հնարավոր չի հասնել, քանի դեռ գերիներ են պահվում։ Փաշինյանը աչք է փակում այս հանգամանքի վրա, ինչն ընդունելի չի շատերի համար Հայաստանում»։ Հարցազրույցում նաև խոսել էի մեր օկուպացված տարածքների մասին։

  • По словам Айрапетян, Азербайджан, привыкший считать себя ключевым игроком в реги…

    По словам Айрапетян, Азербайджан, привыкший считать себя ключевым игроком в региональных процессах, оказывается отодвинутым на второй план в рамках армяно-американского сотрудничества: «В Азербайджане на данный момент поднимаются вопросы и выражают недовольство некоторыми процессами, которые разворачиваются вокруг программы TRIPP. Американская сторона заявила, что контроль въезда и выезда по маршруту TRIPP будет в руках Армении, и это не нравится Баку. Азербайджан хотел быть хозяином всей этой программы, но в действительности в армяно-американской программе ему нет места; просто Азербайджану готовы предоставить возможность пройти этот путь наравне со всеми, вот в чем вопрос».
    https://regionstv.am/ru/24528.html?fbclid=IwY2xjawTS2vhleHRuA2FlbQIxMABicmlkETExOElKZ3ozRXFCN2xubWMxc3J0YwZhcHBfaWQPNTE0NzcxNTY5MjI4MDYxAAEez_J6hTfFqcum-sXWeDxgl_riREt_3nNDAczQWyIPAKmsAcR5Gha_V8EWAMU_aem_8teSr8NW5bDRc2ALQHQqNg

    «В армяно-американской программе TRIPP для Баку нет места»: пропагандист Алиева выступил с новыми угрозами—комментарий Татевик…

    Экс-министр иностранных дел Азербайджана, видный пропагандист и рупор президента Алиева Тофиг Зульфугаров на фоне обмена анклавами между Арменией и Азербайджаном … …

  • Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին…Մհեր և Նարինե Ղուկասյանները 2…

    Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին…
    Մհեր և Նարինե Ղուկասյանները 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում կորցրեցին իրենց ավագ որդուն՝ 21 տարեկան Գոռ Ղուկասյանին։ Անասելի ծանր կորստից հետո նրանք համարձակվեցին նորից ընտրել կյանքը: Արհեստական բեղմնավորման միջոցով ընտանիքում ծնվեցին  զույգ որդիներ` Գոռն ու Հայկը։ Փոքրիկները դարձան նրանց նոր լույսը, ապրելու նոր ուժն ու հույսը։
    Այս ճանապարհը Ղուկասյանների ընտանիքը մենակ չի անցել: Նրանց կողքին կանգած է  եղել  «Հայորդի» բարեգործական հիմնադրամը՝ նվիրելով երեխաների համար անհրաժեշտը՝ խնամքի պարագաներից մինչև մահճակալ:
     
    Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/RmCnYuIxU-s
    #ԱրցախTV #Արցախ

  • Տարբեր հրապարակային աղբյուրներ փաստում են, որ այդ գործընթացների շրջանակներում Հա…

    ❗️Տարբեր հրապարակային աղբյուրներ փաստում են, որ այդ գործընթացների շրջանակներում Հայաստանի դեմ ինչ-որ գումարներ են հաշվել, «պատճառված վնասի» չափեր և այլն։ Միևնույն ժամանակ ամբողջ նպատակն այն է, որ իբր Արցախում մեր ինքորոշման ու ինքնապաշտպանական շարժումը որակեն՝ որպես «ահաբեկչություն»։
    Այսինքն, Ադրբեջանի տրամաբանությունը հետևյալն է՝ եթե մեզ կոտորում է, մենք չպետք է դիմենք ինքնապաշտպանության, որովհետև այդ դեպքում նշանակում է, որ «ահաբեկիչներ» ենք։ Բաքվում ապօրինի պահվող Դավիթ Մանուկյանի ձայնային հաղորդագրությունն էլ փաստում է այդ մասին, որ այս ամենն ուղղված է Հայաստանի դեմ, ինչի մասին խոսել ենք»
    ❗️Այս խնդիրը պետք է մնա Հայաստանի ներքին օրակարգի կարևոր հարցերից մեկը։
    Այսինքն՝ երբ ամեն անգամ խոսվում է խաղաղության մասին, այդ թեման պետք է հստակ դրվի։
    ❗️Սփյուռքի մեր կառույցները, միջազգային իրավապաշտպանները մեծ անելիք ունեն, ցավոք, բեռն ամբողջովին նրանց վրա է մնում։ Նույն Ռուբեն Վարդանյանը բավականին հայտնի է Սփյուռքում, Աստված ոչ անի, եթե նման իրավիճակում հայտնվեր մեկ այլ ճանաչված գործիչ, Ռուբեն Վարդանյանն ակտիվ աշխատանք կծավալեր։ Այդ հարցը պետք է ընկալել՝ որպես պատվախնդրության հարց։
    https://168.am/2026/07/24/2453986.html

    «Բաքվում ապօրինի պահվող Դավիթ Մանուկյանի ձայնային հաղորդագրությունն էլ փաստում է այդ մասին, որ այս ամենն ուղղված է Հայաստանի դեմ».…

    Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)-ը երեկ հայտնել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին:

  • 1246 թ. հուլիսի 22֊ին իտալացի ճանապարհորդ, 65-ամյա ֆրանցիսկյան վանական Ջովանի դա…

    1246 թ. հուլիսի 22֊ին իտալացի ճանապարհորդ, 65-ամյա ֆրանցիսկյան վանական Ջովանի դա Պլանո Կարպինին դարձավ առաջին եվրոպացիներից, ով հասավ Մոնղոլական կայսրության մայրաքաղաք՝ Կարակորում:
    Իր հայտնի առաքելության ընթացքում (1245–1247 թթ.) Կարպինին ոչ միայն այցելեց Գույուկ խանին, այլև անցավ հայաբնակ տարածքներով՝ թողնելով բացառիկ վկայություններ 13-րդ դարի հայերի և նրանց կացության մասին։
    📌 Իր «Մոնղոլների պատմությունը» գրքում նա հայերին դասում էր Արևելքի հաստատակամ քրիստոնյաների շարքին: Նա նկարագրում էր հայերին որպես ուղղափառ քրիստոնյաներ, ովքեր ընդունում են Հռոմի Պապի հեղինակությունը և խորապես երկրպագում են Քրիստոսին:
    🔹Կարակորումի ճանապարհին և խանի պալատում վանականը հանդիպել է բազմաթիվ հայ հոգևորականների և ազնվականների: Նրանք ծառայում էին որպես խորհրդականներ, թարգմանիչներ և դեսպաններ: Հենց հայերն են եվրոպացի պատվիրակների համար ծառայել որպես արժեքավոր տեղեկատվության աղբյուր:
    🔹Հայ իշխաններն ու հոգևորականները, փնտրելով պաշտպանություն մոնղոլական լծից, ջերմորեն պաշտպանում էին Արևելքի քրիստոնյաների և Արևմտյան կաթոլիկ եկեղեցու միավորման գաղափարը: Նրանք Հռոմի պապի դեսպանների մեջ տեսնում էին պոտենցիալ դաշնակիցների՝ ընդդեմ զավթիչների:
    🔹Կարպինին արձանագրել է մոնղոլների կողմից Հայաստանի և հարակից քրիստոնյա երկրների դաժան ասպատակությունները, ինչը նախազգուշացում էր Եվրոպայի համար՝ մոնղոլների իրական ագրեսիվ պլանների մասին:
    📜 Ջովանի դա Պլանո Կարպինիի հաշվետվությունը դարձավ 13-րդ դարի ազգագրության կարևորագույն աղբյուրներից մեկը:
    Մաքուր Պատմություն📖