Category: Vardan Voskanyan

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի խորհրդարան կոչեցյալի «Ազարբայջան» հորջորջվող պաշտոն…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի խորհրդարան կոչեցյալի «Ազարբայջան» հորջորջվող պաշտոնաթերթը երեկ կարծես «պարզաբանել է», թե ինչ են հասկանում արհեստածին Ադրբեջանում շարունակաբար գործածվող «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ։
    Այդ թերթում համաթուրանական անթաքույց բարբաջանքներով լեցուն հերթական հոդված կոչեցյալում ուղղակի գրված է՝

    «Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Համատեղ հռչակագրում ամրագրվել է մեր երկրի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև անխափան երթևեկության ապահովումը։ «Հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի երթուղին»՝ մի խոսքով, Զանգեզուրյան միջանցքն, արդեն իրագործման փուլում է։ Այդպիսով, ժամանակին արհեստական խոչընդոտներով միմյանցից բաժանված թյուրքական պետությունները կրկին կմիավորվեն»։

    Ընդ որում, բացահայտ լկտիությամբ նշված է նաև այդ «միջանցք» կոչեցյալի հեռագնա նպատակը՝ միավորել թյուրքալեզու պետությունները, ինչից բխում է, որ թշնամին դա պատկերացնում է հենց «Թուրանական միջանցք»։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Մինչ Հայաստանում, «խաղաղության բերկրանքը վայելելով», ոմանք փորձում են հրաժարվել …

    Մինչ Հայաստանում, «խաղաղության բերկրանքը վայելելով», ոմանք փորձում են հրաժարվել Արարատի խորհրդանշական լիցքից, «սուրբ տեղը դատարկ չի մնա»։
    Վերջերս Բաքվի բարբարոսական վարչախմբի պետական կառույցներից մեկի աջակցությամբ ինչ-որ ադրբեջանական ՀԿ-ի կողմից ստեղծվել է, այսպես կոչված, «Զանգեզուր» երգը և դրա տեսահոլովակը՝ նաև ՀՀ տարածքից կսդրերի պատկերմամբ։
    Համաթուրանական ծավալապաշտութան տխրահռչակ «ոգով» գրված այս ագրեսիվ «երգում» ոչ միայն չեն խորշել հիշատակել Արարատ լեռը (ըստ դրանց՝ «Աղրիդաղ»), այլ նաև «Զանգեզուրը» ներկայացնել «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ։
    Ստորև՝ ներկայացնում եմ այդ «երգի» սկիզբը և կրկներգը։
    «Աղրիդաղից փչող քամին
    Հազարավոր տարիներ ճամփա է գալիս։
    Ցնծացե՛ք, Թուրանի ցեղեր,
    Միավորող բազուկն է գալիս։
    Ուժը՝ Երկնային Աստծուց,
    Սերմը Նոյից է գալիս։
    Սրտից մտնում՝ հոգու մեջ,
    Պոռթկումով հոգուց է գալիս։
    Ծագումը օղուզական ցեղից է,
    Քաջի զավակ, քաջաց ցեղից է,
    Ճանապարհը հաղթության ճամփա է՝
    Զանգեզուր»։
    Խտապատկերում «տեսահոլովակի» մի հատված է Նորավանքի ճանապարհից։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն արդեն չի խորշում նույնիսկ ՄԱԿ-ի բարձր ամ…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն արդեն չի խորշում նույնիսկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչեցնել «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ «բնորոշումը»:
    Կարելի է սա չնկատելու տալ, կարելի է հայաստանյան հասարակությանը հերթական անգամ մոլորեցնել, բայց ազգովի չի կարելի լինել այնքան մանկամիտ՝ հավատալու, որ թշնամական և ծավալապաշտական հռետորաբանությամբ հանդես եկող մեկը կարող է գնալ խաղաղության։
    Այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքն» ուժային ճանապարհով ձեռք գցելու Բաքվի և Անկարայի վարչախմբերի հնարավորության պատուհանը ներկա միջազգային իրադրության պայմաններում այլևս փակ է, ուստի թշնամական կողմերը նույն ծրագիրն առաջ են մղում ավելի խորամանկ եղանակներով՝ ոչ մի պարագայում չհրաժարվելով թուրանական իրենց պատրանքից։
    Իսկ «ջսյլամային քաղաքականությամբ» դա չնկատելու տալը և ինչ-որ «երանելի խաղաղության» հաստատման մասին օրնիբուն քափ ու քրտինք մտած խոսելը, ցավոք, առնվազն անմտություն է։
    #թշնսմու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Թիկունքումս Բերդավանի ամրոցն է, շատ նման Հայաստանին, որը բնական ամրոց է իր աշխար…

    Թիկունքումս Բերդավանի ամրոցն է, շատ նման Հայաստանին, որը բնական ամրոց է իր աշխարհագրությամբ։
    Հենց մեր աշխարհագրությունն է մեզ թելադրում կառուցել պետություն-ամրոց՝ անխտիր բոլոր բաղադրիչներով և հատկապես մեր հոգեբանությամբ, պետություն-ամրոց, որն էլ միայն կարող է դառնալ մեր անվտանգության լավագույն առհավատչյան։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Խորհրդային ժառանգության գրեթե ամեն բան սկսել է ներկայացվել բացասական երանգներով,…

    Խորհրդային ժառանգության գրեթե ամեն բան սկսել է ներկայացվել բացասական երանգներով, բացի իրականում, թերևս, հենց ամենաբացասականից՝ հիմնականում նվազագույն ռազմավարական խորքի բացակայությամբ նույն այդ խորհրդային կայսրության գծած Հայաստանի սահմաններից։
    Հենց այդ սահմաններն են հռչակվել «սուրբ կով», իսկ «խաղաղության բերկրանքը վայելելու» ամենաօրինակելի վայրը մի քանի տասնյակ մետրանոց ինչ-որ պատ է, որը ներկայացվում է աննախադեպ «հաղթության կամար»։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից ի վեր ընդամենը մեկ ամսից քիչ ավելի ժամանակ է…

    Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից ի վեր ընդամենը մեկ ամսից քիչ ավելի ժամանակ է անցել, բայց դա ստորագրած Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան ոչ միայն չի դադարում գործածել «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպումը, այլ նաև նույն այդ հռչակագրում արձանագրված «Թամփի ուղի» անվանումը բնորոշում է «այսպես կոչված» քամահրական բնորոշմամբ։
    Մասնավորապես, հենց երեկ նման բնորոշում է օգտագործել արհեստածին Ադրբեջանի նախագահ կոչեցյալի աշխատակազմի ուղղակի համակարգմամբ գործող «Haqqin» ռուսալեզու կայքն իր հրապարակումներից մեկում։
    Սա ակնհայտ ցուցիչ է առ այն, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ միայն չի հրաժարվել բացահայտ ծավալապաշտական բնույթ ունեցող «Զանգեզուրյան միջանցք» հորջորջումից, այլ նաև խախտելով հենց իր իսկ ստորագրած փաստաթղթի տառը և ոգին, սկսել է դրանում ամրագրված «Թրամփի ուղու», պատկերավոր ասած, քարոզչական ապամոնտաժումը։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Վերջերս «ալ-Արաբիա» ալիքին հարցազրույցում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխ…

    Վերջերս «ալ-Արաբիա» ալիքին հարցազրույցում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը վիրավորական բնորոշումներ էր տվել Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին, ինչը չէր կարող անպատասխան մնալ։
    Վելայաթին օրերս անդրադառնալով արհեստածին Ադրբեջանում անցկացվելիք ռաբբիների համաժողովի մասին լուրերին, ոչ միայն խիստ քննադատության է ենթարկել Բաքվի բարբարոսական վարչախումբը, այլ նաև, թերևս, իրանցի առաջին նման բարձրաստիճան պաշտոնյան է, որն արհեստածին Ադրբեջանի համար զուգահեռաբար օգտագործել է Առան տեղանունը՝ իրանական դիվանագիտությանը բնորոշ նրբությամբ հարցականի տակ դնելով դրա՝ Ադրբեջան կոչվելու իրավունքը։
    Բանն այն է, որ 1918թ. օսմանյան ջարդարար էքսպեդիցիոն կորպուսի սվինների օգնությամբ Արևելյան Այսրկովկասում, այսպես կոչված, Ադրբեջան անվանումով արհեստածին կազմավորման ձևավորումը տեղի է ունեցել, մեծամասամբ, հենց Կուրի ձախափնյա Առան (հայկական ավանդույթում՝ Աղվանք նաև Առան) երկրամասի տարածքում՝ բնիկ իրանական Ատրպատական երկրամասի անվան յուրացմամբ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց …

    Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը նույնիսկ Հայաստան այցից անմիջապես առաջ հարկ չի համարել օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված Սյունիք տեղանունը։
    Իգդիրում տված հարցազրույցում վերջինս թեև խուսափել է «միջանցք» տխրահռչակ բառից, բայց, այսուհանդերձ, Սյունիքով անցնելիք ճանապարհը կոչել է «Զանգեզուրյան գիծ»՝ նշելով որ դրա գործարկումը շատ կարևոր է Միջին Ասիայի և թյուրքական հանրապետությունների հետ Թուրքիայի կապն ապահովելու առումով։
    Ուշագրավ է նաև, որ թուրք բանագնացի կողմից ոչ միայն չի կիրառվել Հայաստանի պաշտոնական տեղանունը, այլ նաև նույնիսկ վաշինգտոնյան փաստաթղթերում արձանագրված «Թրամփի ուղի» («TRIPP») ձևը, իսկ այդ ամենը համեմվել է նաև միջինասիական հանրապետությունների թյուրքական լինելու հանգամանքի շեշտադրմամբ, ինչի «փայլփլուն» փաթեթավորման թիկունքում երևում են Էրդողանական վարչախմբի կողմից առաջ մղվող համաթյուրքականության պատրանքի ականջները։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Սա Սյունյաց Բնունիս գյուղում 1321թ. կանգնեցված Օրբելյան իշխանի որմնափակ խաչքար-մ…

    Սա Սյունյաց Բնունիս գյուղում 1321թ. կանգնեցված Օրբելյան իշխանի որմնափակ խաչքար-մահարձանն է։
    Ցավոք, չկարողացա պարզել, թե ո՞ր իշխանի մասին է խոսքը, սակայն այս հուշարձանը քաղաքակրթական Հայաստանի գողտրիկ մշակութային կոթողներից է։
    Հայաստանի սրբազան հողի այս հատվածին, առանց դույզն-ինչ պատմական լեգիտիմության, լկտիորեն հավակնող բարբարոս տարերքը՝ որոշ ժամանակ այս տարածքում վարելով վաչկատուն կենցաղ ոչ մի մշակութային հետք չի թողել՝ անկախ իր կամքից փաստելով, որ մեր սրբազան հողում քաղաքակրթություն ստեղծողները մենք ենք՝ բացառապես մենք։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • 2010-ականներին արհեստածին Ադրբեջանում «Դայիրման» խմբի կատարմամբ թողարկվեց «Կա՛մ …

    2010-ականներին արհեստածին Ադրբեջանում «Դայիրման» խմբի կատարմամբ թողարկվեց «Կա՛մ Ղարաբաղ, կա՛մ մահ» ադրբեջաներեն ռեփը։
    Դրանում հայերս ներկայացվում ենք որպես թշնամի, բռնազավթիչ, դաժան և արյունարբու ժողովուրդ, որին պետք է դիմագրավել։
    Այն անթաքույց ապամարդկայնացնում (դեհումանիզացնում) է հայերիս՝ մեզ բնորոշելով «վամպիր», «շուն» և այլ վիրավորական արտահայտություններով։
    Սա Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից դասական քարոզչական մեխանիզմով ստեղծված երգ էր, որով հայերիս մարդ չհամարելով՝ արդարացվում էր մեր դեմ ցանկացած ոճրագործություն, ինչի ականատեսը եղանք Արցախում։
    Հենց նման հայատյաց քարոզչությամբ դաստիարակված հասարակություն ունեցող բռնապետության հետ էլ մեզ հանգիստ կոչ են անում դառնալ «սովորական հարևաններ», իսկ մեր անվտանգության «աննախադեպ» երաշխիք դիտարկում ինչ-որ թղթեր։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan