Category: Hetq

  • Կոնյակից մինչև ձուկ. դեպի Ռուսաստան արտահանվող թոփ-20 ապրանքներըՀայ արտադրողներ…

    🥃🐟 Կոնյակից մինչև ձուկ. դեպի Ռուսաստան արտահանվող թոփ-20 ապրանքները
    Հայ արտադրողներին, որոնց համար արտահանման շուկա Ռուսաստանը փակել է հայկական ապրանքների մուտքը, դեռևս չի հաջողվում այլ շուկաներում հաստատվել այնպիսի ծավալներով, որոնցով կփոխհատուցեն կրած վնասները։
    📌 «Made by Armenians» և «Էքսպորտ Արմենիա» ՀԿ-ների համահիմնադիր Արա Մարությանի տեղեկություններով՝ առանձին գործարարներ որոշակի հաջողությունների հասել են: Իր ղեկավարած ՀԿ-ների միջոցով հաջողվել է մի քանի երկրների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել, սակայն դա ընդհանուր իրավիճակն էապես չի մեղմել։
    ❗️Կան նաև տեղեկություններ, որ հայկական ծիրանը Ռուսաստան է արտահանվում վրացականի, իրանականի, թուրքականի և, չի բացառվում, նաև ադրբեջանականի անվան տակ։
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Կոնյակից մինչև ձուկ. դեպի Ռուսաստան արտահանվող թոփ-20 ապրանքները

    Եթե բացառենք վերաարտահանվող ապրանքները, ապա արտահանման ամենախոշոր ծավալն ունի կոնյակը, որին հաջորդում են մրգերը (ծիրան, բալ, կեռաս և…

  • Վարչական վարույթ է հարուցվել «Խոր Վիրապ» արգելավայրում կատարված աշխատանքների առն…

    📍Վարչական վարույթ է հարուցվել «Խոր Վիրապ» արգելավայրում կատարված աշխատանքների առնչությամբ
    ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը «Հետքին» հայտնել է, որ վարչական վարույթ է հարուցվել «Խոր Վիրապ» արգելավայրում ծանր տեխնիկայով աշխատանքների առնչությամբ: ՏՄ-ն հավելել է, որ վարույթի ավարտից հետո լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի արդյունքների մասին։
    📌 Հիշեցնենք, որ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Լյուբա Բալյանը ահազանգել էր, որ «Խոր Վիրապ» արգելավայրում թռչունների բնադրման խոցելի շրջանում ծանր տեխնիկայով հողային փորվածքներ են կատարվել։ Գիտնականը բարձրաձայնել է, որ բնադրման ժամանակ պետք է արգելված լիներ որեւէ տեխնիկայի մուտքն արգելավայր։
    ✍🏻 Շրջակա միջավայրի նախարարությունը «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ «Խոր Վիրապ» պետական արգելավայրի ջրաճահճային տարածքում վերականգնման աշխատանքներ են կատարվում նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի շրջանակներում։
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ
  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերության…

    Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը
    Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարանի և Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել նրանց մասնակցությամբ իրականացված աճուրդները և կիրառել անվավերության հետևանքներ։ Խոսքը այն հողատարածքների մասին է, որոնց վրա Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու մոր մասնակցությամբ ընկերությունը կառուցում է առանձնատներ՝ վաճառքի նպատակով։
    📌 «Հետքը» դեռևս 2023թ․ դեկտեմբերին էր գրել այս հողատարածքի օտարման մասին։ Հրապարակման հիման վրա Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին, նրա ամուսնուն և վերջինիս հորը մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման վերաբերյալ։ Գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
    🔻 2022թ․ հունիսի 24-ին Վաղարշապատ համայնքի ավագանին արտահերթ նիստում որոշել է աճուրդով վաճառել համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Վ. Տերյան փողոցի 971/8 հասցեում գտնվող 0.9 հեկտար մակերեսով հողամասը։ Հողամասն ունի հասարակական կառուցապատման նշանակություն և նախատեսված է շինարարություն իրականացնելու համար։ Որոշմանը կողմ են քվեարկել ավագանու 19 անդամ, այդ թվում՝ այդ ժամանակ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրանք ամուսնացել են 2023թ-ին։
    🔗Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

    Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը

    «Հետք»-ի հետ զրույցում Շահեն Շահինյանն ասել էր, որ համայնքապետարանից աճուրդով ձեռք բերած հողամասի դիմաց վճարված գումարը փոխառությամբ…

  • Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջե…

    ️Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, որոնք, ըստ հայցի, զրպարտչական են։ Պահանջում է նաև 49.7 (քառասունինը ամբողջ յոթ տասնորդական) դրամ խորհրդանշական փոխհատուցում։ 
    Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2026թ․ հուլիսի 6-ին:
    Վազգեն Գալստանյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, ըստ հայցի, արատավորող և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։
    📌 Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին տեղեկություններ չկան։
  • Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով Գագիկ Ծառու…

    ❗️Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։
    Կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո:
  • Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտ…

    ❗️❗️ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
    ❗️Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում։ Խուզարկում են նաև կոնցեռնի կազմում…
  • Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխա…

    🤎 Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է
    Դատավորների օգնականների և գործավարների տասնյակ հաստիքներ ամիսներով մնում են թափուր։ Դատական դեպարտամենտն այս իրավիճակի հիմնական պատճառը համարում է ոչ մրցունակ աշխատավարձն ու ցածր սոցիալական երաշխիքները։ Մինչդեռ դատավորների վրա ավելացող ծանրաբեռնվածությունը կարող է անդրադառնալ նաև գործերի քննության արդյունավետության և ժամկետների վրա։
    📌 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Կիմա Արզումանյանի աշխատակազմի գործավարի թափուր հաստիքը 9 ամիս՝ 2025թ. սեպտեմբերի 15-ից չի համալրվել: Նույն տարվա նոյեմբերից թափուր է նաև դատավոր Արման Օհանյանի գործավարի հաստիքը: 2026թ. մարտից թափուր է նույն դատարանի դատավոր Նելլի Հարությունյանի գործավարի, իսկ մայիսից՝ օգնականի հաստիքները և այլն:
    Դատավորի օգնականի կամ գործավարի 28 թափուր հաստիք կա (2026թ. հունիսի 16-ի դրությամբ), սակայն այդ թիվն ամեն օր կարող է փոփոխվել: Դատավորների աշխատակազմերում կադրային շարժեր գրեթե ամեն օր են լինում։
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Ա…

    ✈️🇷🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։

    «Վարչապետին Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանում դիմավորել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովը:
    Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
    Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ»

    ,- ասված է հաղորդագրության մեջ։

    🇷🇺 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։   📌 Փաշինյանը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար…
  • Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել հոր՝ Ալի Խամենեիի թաղման…

    🇮🇷 Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել հոր՝ Ալի Խամենեիի թաղման արարողությանը
    Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել հոր՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի թաղման արարողությանը, որն սպանվել էր Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների վերջին պատերազմի ժամանակ։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը։
    Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը, որին Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինել է որդին, արդեն երեք օր է ընթանում է Թեհրանում: Դրան մասնակցել են Խամենեիի մյուս երեք որդիները՝ Մոստաֆան, Մասուդն ու Մեյսամը։ 
    📌 CNN-ն էլ գրում է, որ այն փաստը, որ Մոջթաբա Խամենեին մինչ օրս չի մասնակցել հոր հրաժեշտի արարողությանը, հարցեր է առաջացնում նրա առողջական վիճակի, ինչպես նաև այն հարցի վերաբերյալ, թե ով է ներկայումս ղեկավարում Իրանը։
  • Քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վ…

    ❗️Քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։
    ❗️Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում։ Խուզարկում են նաև կոնցեռնի կազմում…