Category: Infocom

  • Իրանը պատրաստվում է աղջիկների տարրական դպրոցի վրա հարվածի պատճառով զոհված երեխա…

    Իրանը պատրաստվում է աղջիկների տարրական դպրոցի վրա հարվածի պատճառով զոհված երեխաների հուղարկավորությանը։
    🔸 Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցը թիրախավորվել էր Իրանի վրա իսրայելաամերիկյան հարձակման առաջին օրը, երբ աշակերտներն առավոտյան դասի էին։
    Հարվածի հետեւանքով զոհվել է շուրջ 168 մարդ, վիրավորվել՝ 95-ը, գրում է The Guardian-ը։
    📌 Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը դպրոցը կանխամտածված չէին թիրախավորի։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելը հայտնել է, որ հետաքննում է միջադեպը։
    📷 Լուսանկարում՝ դպրոցի վրա հարվածի հետեւանքով զոհված աղջիկների համար փորված գերեզմաները, աղբյուրը՝ IRNA
    🔸 Իրանի հարավային Մինաբ շրջանում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակումից զոհվածների թիվը հասել է 148-ի, հաղորդում է Mizan գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Ըստ աղբյուրի՝ վիրավորների թիվը հասել է 95-ի։ |1lurer.am|

  • CTRL Z` Արամ Սարգսյանի հետ | Episode 7Ctrl Z-ի յոթերորդ թողարկման հյուրը «Հանրապ…

    CTRL Z` Արամ Սարգսյանի հետ | Episode 7
    Ctrl Z-ի յոթերորդ թողարկման հյուրը «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն է։
    Դիտել Infocom-ի Youtube-ի ալիքում

    CTRL Z` Արամ Սարգսյանի հետ | Episode 7

    #infocom #ինֆոքոմ
    🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom
    Ctrl Z-ի յոթերորդ թողարկման հյուրը «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն է։
    ________________
    Website — https://infocom.am/
    Youtube — https://w…

  • Օդային հարվածներով թիրախավորվել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի հարակից տարածք…

    🇮🇷 Օդային հարվածներով թիրախավորվել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի հարակից տարածքը, այս մասին հաղորդում է իրանական Mehr լրատվականը։
    📢 🇮🇱 Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Թեհրանում «թիրախների դեմ իրականացնում է օդային հարվածների լայնածավալ ալիք»։
    Լուսանկարը՝ Mehr գործակալության

  • Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի…

    🇦🇲📞🇪🇺 Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
    🔸 Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Արարատ Միրզոյանը Օմանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալությո…

    🇦🇲🇴🇲 Արարատ Միրզոյանը Օմանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Օմանից և ԱՄԷ-ից ՀՀ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման համար՝ պատրաստակամություն հայտնելով ՀՀ կողմից ևս ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում:
    📣 Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Ընդգծվել է խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու, դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը, ինչի համատեքստում բարձր են գնահատվել Օմանի կողմից գործադրված ջանքերը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Մամուլի ազատության զեկույցը արձանագրում է հետընթաց Եվրոպայում. Հայաստանի մասով …

    🗞 Մամուլի ազատության զեկույցը արձանագրում է հետընթաց Եվրոպայում. Հայաստանի մասով հիշատակվում են կալանավորված պոդքասթերները:
    📣 Եվրոպայի խորհրդի Լրագրողների անվտանգության հարթակի նոր տարեկան գնահատման մեջ նշվում է, որ Եվրոպայում մամուլի ազատությունը մոտենում է վտանգավոր սահմանագծի։
    🌎 Ռուսաստանը եվրոպական երկրներից ամենաշատ լրագրող բանտարկած երկիրն է, նրան հետևում են Ադրբեջանը, Բելառուսը և Թուրքիան։ Զեկույցում մտահոգիչ երկրների մասին ընդարձակ անդրադարձ կա՝ Ադրբեջան, Վրաստան, Բուլղարիա, Հունգարիա, Սերբիա, Թուրքիա, Սլովակիա։
    ❗️ Չնայած Հայաստանն այս ցուցակում չէ, բայց 2025-ի վերջին այն առաջին անգամ գրանցվել է հարթակում` պոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ խուլիգանության մեղադրանքով կիրառված նախնական կալանքի պատճառով։ |civilnet.am|

  • Երևանում վաղը կեսօրից հետո, 5-ի գիշերն և առավոտյան, 7-ին սպասվում են տեղումներ․…

    ❄️☔️ Երևանում վաղը կեսօրից հետո, 5-ի գիշերն և առավոտյան, 7-ին սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին՝ ձյան, ցերեկային ժամերին՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
    🌡 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    🧊 Մարտի 4-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • Իրանում զոհերի թիվը հասել է 787-ի՝ ըստ իրանական Կարմիր մահիկի ընկերության: Իսրա…

    🇮🇷 Իրանում զոհերի թիվը հասել է 787-ի՝ ըստ իրանական Կարմիր մահիկի ընկերության:
    🇮🇱📣 Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում միացել են օդային տագնապի ազդանշաններ՝ հաղորդում է Al Jazeera-ն:
    🇱🇧 Լիբանանի բանակը հետ է քաշվում Իսրայելի հետ սահմանի 7 դիրքից՝ հայտնում է Reuters-ը: Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ զորքերը հրաման են ստացել Լիբանանում նոր դիրքեր գրավելու:
    🇦🇪 ԱՄԷ իշխանությունները հայտարարել են, որ վերահսկում են խոցված անօդաչու թռչող սարքի բեկորների պատճառով Ֆուջեյրա նավթարդյունաբերական գոտում բռնկված հրդեհը:
    Լուսանկարը՝ Reuters / հիվանդանոց Թեհրանում

  • Էներգետիկ շրջափակում. ինչու է Հորմուզի նեղուցի փակումը սպառնում համաշխարհային շո…

    Էներգետիկ շրջափակում. ինչու է Հորմուզի նեղուցի փակումը սպառնում համաշխարհային շուկային | civilnet.am
    📈 Նավթի գները ուրբաթ օրվա համեմատությամբ մարտի 2-ին բարձրացել են մեկ բարելի դիմաց 6.9 դոլարով՝ հասնելով 79.40 դոլարի:
    🛳 Նավերի երթևեկությունը նվազել է առնվազն 80 տոկոսով, իսկ ոլորտի մասնագետները նշում են, որ բեռնափոխադրումների ծախսերը Մերձավոր Արևելքից և Ծոցից դուրս եկող երթուղիների համար կտրուկ աճել են։
    🇮🇷🇨🇳 Չնայած սահմանափակ, բայց երթևեկությունը շարունակվում է հիմնականում Իրանի և Չինաստանի դրոշի տակ հանդես եկող նավերի համար, խոշոր նավթային ընկերությունների և ապահովագրողների մեծ մասը փաստացի դուրս է եկել միջանցքից։

  • Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով կլինի Վրաստանում, որտեղ կայանալո…

    🇦🇲✈️🇬🇪 Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով կլինի Վրաստանում, որտեղ կայանալու է Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:
    🔸 Տեղի կունենա նաև ՀՀ և Վրաստանի վարչապետերի առանձնազրույց: |factor.am|