Category: Infocom

  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթում զոհ գնացածներ…

    🇦🇲🇺🇸 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին։
    🗣 «Այսօր մենք միանում ենք հայերին՝ սգալով և հարգանքի տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լ…

    ‼️ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    🚛 Լոռու մարզի ավտոճանապարհները, Մաստարա-Լանջիկ, Նորավան-Կապան ավտոճանապարհները և Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը փակ են կցորդով բեռնատարների համար։

    ‼️ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    🌫 Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածում սաստիկ բուք է, ցածր տեսանելիություն։

  • Պակիստանը հայտարարում է Աֆղանստանի հետ պատերազմի մասին: Այս գիշեր Պակիստանը օդա…

    🇵🇰🇦🇫 Պակիստանը հայտարարում է Աֆղանստանի հետ պատերազմի մասին:
    🔸 Այս գիշեր Պակիստանը օդային հարվածներ է հասցրել Աֆղանստանի մի շարք քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլին:
    🗣 «Մեր համբերության բաժակը լցվել է: Այժմ սա բաց պատերազմ է: Այժմ կլինեն վճռական գործողություններ»,- հայտնել է Պակիստանի պաշտպանության նախարարը:
    ❗️ Երեկ «Թալիբանը» հայտարարել էր Պակիստանի ուղղությամբ հարձակման մասին՝ նշելով, որ թիրախը եղել են Պակիստանի անցակետերը, որոնցից 15-ը արդեն գրավված են: Քաբուլը սա մեկնաբանել է որպես պատասխան 2 նահանգներին կիրակի գիշերը Պակիստանի հասցրած օդային հարվածներին: Իսկ Պակիստանի իշխանությունները մեղադրում են Թալիբանին, որ վերջինս չի խոչընդոտում զինյալների և ահաբեկիչների մուտքը իրենց երկիր:
    🔗 Կարդալ ավելին

  • Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 38-րդ տարելիցն է: 1988թ. փետրվարի 27-29-ը տեղ…

    ‼️ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 38-րդ տարելիցն է:
    🔻 1988թ. փետրվարի 27-29-ը տեղի ունեցած ջարդերի նախօրեին կազմվել էին հայերի բնակարանների ցուցակները, անջատվել հեռախոսները. քաղաքի միլիցիան ջարդերի օրերին չի գործել։ Քաղաքային իշխանությունների հրահրմամբ ադրբեջանցիները հայերին տանջամահ էին անում, ողջ-ողջ այրում, կանանց ու աղջիկներին բռնության ենթարկում, չէին խնայում անգամ տարեցներին, հղի կանանց ու երեխաներին։  Ջարդերը դադարեցին փետրվարի 29-ի գիշերը, երբ միայն օրեր անց Խորհրդային բանակի ստորաբաժանումները ժամանեցին։
    🔻 Ըստ պաշտոնական տվյալների՝ Սումգայիթում տանջամահ է արվել 32 մարդ, խոշտանգվել ու ծանր վիրավորվել ավելի քան 200, այլ տվյալներով՝ 400 անձ: Սակայն, առկա են այլ հիմնավոր փաստեր, որ Սումգայիթում սպանվել է ավելի քան 110 հայ։
    🔻 Ջարդերի կազմակերպիչը՝ Ադրբեջանի ղեկավարությունը, մնացել է անպատիժ, ինչն էլ հանգեցրել է հայերի ջարդերի շարունակությանն ադրբեջանական այլ քաղաքներում։
  • Աննա Հակոբյանը հայտարարել է, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Հակոբյանը …

    🗣 Աննա Հակոբյանը հայտարարել է, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Հակոբյանը հստակեցրել է իր ավելի վաղ արած հայտարարությունը՝ նշելով, որ իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունը ավարտվում է, քանի որ իրենց միջև այլևս ամուսնություն չկա։
    📌 Հակոբյանը հայտնել է, որ պետությանն է հանձնում իր բոլոր այն թանկարժեք իրերը, որոնք եղել են արարողակարգային նվերներ։ Նա ասել է, որ ապրելու է վարձակալած բնակարանում, չունի մեքենա, չի ունենալու պետական պահպանություն։
    📌 Ինչ վերաբերում է «Իմ քայլը» հիմնադրի տնօրենի պաշտոնին, Հակոբյանը նշել է, որ իհարկե կցանկանար աշխատել, բայց այդ որոշումը միայն իրենից չէ կախված։
    💬 Նիկոլ Փաշինյանը գրել է, որ Աննա Հակոբյանի որոշմանը հարգանքով է վերաբերվում. «Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»:

  • ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագ…

    📣 ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակում իրականացվելու է Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլը։
    🚰 ՀՀ կառավարությունը ներգրավում է շուրջ 70 մլն եվրո վարկ ոռոգման և խմելու ջրամատակարարման ծառայությունների որակը բարելավելու նպատակով։
    [Ջրային կոմիտե]

  • Շուրջ 2 շաբաթից ավելի է՝ ՌԴ-ից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդների թո…

    🇬🇪🚛 Շուրջ 2 շաբաթից ավելի է՝ ՌԴ-ից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդների թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան:
    🇦🇲💬 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այսօր ասել է, որ ըստ Թբիլիսիից ստացված պարզաբանման՝ Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը «ինչ-որ ապրանքների հետ կապված ինչ-որ ռիսկեր է տեսել»:
    🗣 «Մեզ համար էլ է անհասկանալի: Այնուամենայնիվ ես խնդրել եմ պարզաբանում՝ այդ ինչ ռիսկերի մասին է խոսքը, որ եթե իրականում կա նման բան, մենք նույնպես պատասխանենք, մեր տնտեսավորղներն էլ իմանան՝ ինչը կարելի է, ինչը՝ չէ», — ասել է Պապոյանը՝ հավելելով, որ վրացական կողմից դեռ պատասխան չեն ստացել: |azatutyun.am|

  • Հայաստանում մեքենաներում տեղադրվող գազաբալոնների վկայագրման ամբողջ գործընթացը կ…

    ‼️ Հայաստանում մեքենաներում տեղադրվող գազաբալոնների վկայագրման ամբողջ գործընթացը կդառնա պարտադիր տեսագրվող՝ կեղծ տվյալների մուտքագրումը և անբարեխիղճ տնտեսվարողների մեքենայությունները կանխելու նպատակով։
    Համապատասխան որոշումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստին:
    🎞 Լիցենզավորված կազմակերպությունները պարտավոր կլինեն պահպանել տեսագրությունները արտադրական բազաներում առնվազն վեց ամիս ժամկետով։ |civilnet.am|

  • Հայաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության պատճառով տարածաշրջանու…

    🇦🇲 Հայաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության պատճառով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով:
    🔸 Ակնհայտ է, որ մենք չենք կարող մեծ ազդեցություն ունենալ այդ իրավիճակի վրա, ուստի մեր անելիքն է հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Եվ, եթե լինեն հնարավորություններ դրական ազդեցություն ունենալու, մենք կուզեինք, բայց, ինչպես ասել եմ՝ մենք փոքր պետություն ենք և կարող ենք ընդամենը խրախուսել և միանալ դիվանագիտության ձայներին:
    🗣 Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: |armenpress.am|

  • Ակադեմիական քաղաքի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2027-ին. գործադիրը հաստատ…

    Ակադեմիական քաղաքի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2027-ին. գործադիրը հաստատեց ծրագրի զարգացման նոր հայեցակարգը
    📝 Ինչ փուլերով են իրականացվելու Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքները՝
    🔻 2025-2030թթ. — տարածքի նախապատրաստման կարևորագույն իրավական, տեխնիկական, ենթակառուցվածքային և բնապահպանական աշխատանքների, բուհական համակարգում բարեփոխումների օրակարգին համահունչ աշխատանքներըի իրականացում և այլն.
    🔻 2027-2030թթ. — Տեխնոլոգիական կլաստերի, ուսանողական կացարանների, միջազգային մեկ բուհի կառուցում.
    🔻 2030-2034թթ. — Կրթական, Արվեստների և Սպայական կլաստերների, միջազգային բուհերի համար նախատեսված տարածքների, աշխատակիցների կացարանային ֆոնդի, ազգային ստադիոնի կառուցում և այլն.
    🔻 2034-ից հետո — տարածքի գլխավոր հատակագծի ամբողջական ծավալով կառուցապատում՝ Դասական և Բժշկական կլաստերների ավելացում, երկաթուղային կայարանի կառուցում
    💰 Ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ ուսումնասիրությունը կավարտվի մարտ ամսվա ընթացքում: